https://arm.sputniknews.ru/20220705/ejfeljan-ashtaraky-zhangvov-e-patvel-ev-nvorvogman-kariq-uni-44740456.html
Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի
Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի
Sputnik Արմենիա
Փարիզի գլխավոր այցեքարտն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։ 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T15:44+0400
2022-07-05T15:44+0400
2022-07-05T15:44+0400
էյֆելյան աշտարակ
փարիզ
վերանորոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/2092/04/20920466_0:0:2000:1125_1920x0_80_0_0_219b86a9a062ed8e53c1980c87956f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Փարիզի Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական Marianne հրատարակությունը` հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։Այդ փաստաթղթերում նշում է, որ Էյֆելյան աշտարակն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։Սակայն, մյուս կողմից, փորձագետները կարծում են, որ ներկի նոր շերտը հնի վրա կավելացնի կոռոզիան։«Եթե Գյուստաֆ Էյֆելը ողջ լիներ և այցելեր այնտեղ, ապա ուշագնաց կլիներ»,–գրել է պարբերականը։SETE ընկերությունը, որը ղեկավարում է տեսարժան վայրերը, չի ցանկանում երկար ժամանակ փակել աշտարակը վերանորոգման համար, քանի որ դրա հետևանքով գումարներ կկորցնեն։ Էյֆելյան աշտարակը Դիսնեյլենդից, Լուվրից և Վերսալից հետո Փարիզի ժողովրդականություն վայելող չորրորդ տեղն է։ Ամեն տարի Էյֆելյան աշտարակ են այցելում մոտ վեց միլիոն զբոսաշրջիկներ։Աշտարակը կառուցել են 1889 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ կառույցը կդիմանա մոտ 20 տարի, սակայն 133 տարի անց աշտարակն իր տեղում է համապատասխան խնամքի շնորհիվ։
էյֆելյան աշտարակ
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2092/04/20920466_138:0:1907:1327_1920x0_80_0_0_64c1e187d6f6c9157783fc66a41e94d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էյֆելյան աշտարակ, փարիզ, վերանորոգում
էյֆելյան աշտարակ, փարիզ, վերանորոգում
Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի
Փարիզի գլխավոր այցեքարտն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Փարիզի Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի։ Տեղեկությունը հայտնում է
ֆրանսիական Marianne հրատարակությունը` հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։
Այդ փաստաթղթերում նշում է, որ Էյֆելյան աշտարակն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։
Մի քանի մասնագետներ հայտարարել են, որ այն պետք է ամբողջությամբ ապամոնտաժել, վերանորոգել և նորից ներկել, մինչդեռ 2024 թվականին` Փարիզում Օլիմպիական խաղերին ընդառաջ, միայն կոսմետիկ վերականգնում է նախատեսված։
Սակայն, մյուս կողմից, փորձագետները կարծում են, որ ներկի նոր շերտը հնի վրա կավելացնի կոռոզիան։
«Եթե Գյուստաֆ Էյֆելը ողջ լիներ և այցելեր այնտեղ, ապա ուշագնաց կլիներ»,–գրել է պարբերականը։
SETE ընկերությունը, որը ղեկավարում է տեսարժան վայրերը, չի ցանկանում երկար ժամանակ փակել աշտարակը վերանորոգման համար, քանի որ դրա հետևանքով գումարներ կկորցնեն։ Էյֆելյան աշտարակը Դիսնեյլենդից, Լուվրից և Վերսալից հետո Փարիզի ժողովրդականություն վայելող չորրորդ տեղն է։ Ամեն տարի Էյֆելյան աշտարակ են այցելում մոտ վեց միլիոն զբոսաշրջիկներ։
Աշտարակը կառուցել են 1889 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ կառույցը կդիմանա մոտ 20 տարի, սակայն 133 տարի անց աշտարակն իր տեղում է համապատասխան խնամքի շնորհիվ։