https://arm.sputniknews.ru/20220705/donbasy-petq-e-krkin-darna-rusastani-sirty-44701679.html
Դոնբասը պետք է կրկին դառնա Ռուսաստանի սիրտը
Դոնբասը պետք է կրկին դառնա Ռուսաստանի սիրտը
Sputnik Արմենիա
Մինչ արևմտյան երկրների ղեկավարները փորձում են իրենց կամքով սահմանել ռուսական նավթի գների առավելագույն մակարդակը, իսկ արտասահմանյան մասնագետներն ու բորսաները... 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T00:15+0400
2022-07-05T00:15+0400
2022-07-05T00:15+0400
դոնբաս
ուկրաինա
ռուսաստան
ածուխ
խարկով
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38833308_0:71:1349:830_1920x0_80_0_0_f0a0ec7743f76e342da4cbd6064d4ab2.jpg
Մինչ արևմտյան երկրների ղեկավարները փորձում են իրենց կամքով սահմանել ռուսական նավթի գների առավելագույն մակարդակը, իսկ արտասահմանյան մասնագետներն ու բորսաները կանխատեսումներ են անում բնական գազի արժեքի և Եվրոպայում ջեռուցման սեզոնի անցնելու հեռանկարների վերաբերյալ, բուն Ռուսաստանում և նրա մերձակա շրջաններում շատ ավելի հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ ՆովոստիՕրերս երկրի էներգետիկները Բելգորոդի մարզի կառավարության հետ համատեղ Խարկովի մարզի ազատագրված շրջաններ քարավան են ուղարկել, որը պրոֆիլային բեռների խոշոր խմբաքանակ է տեղափոխել, ավելի ճշգրիտ՝ 167 տոննա, որոնց թվում են հենարաններ, էլեկտրահաղորդման գծերի լարեր, մեկուսիչներ, սեղմակները, բարձրավոլտ մեկուսիչներ, տարբեր էլեկտրասարքավորումներ, ինչպես նաև ավտոպահեստամասեր և 25 տոննա տրանսֆորմատորային յուղ:Էներգետիկներն առանձնապես գաղտնի չեն պահում, որ բեռների հիմնական մասը, հատկապես՝ տրանսֆորմատորային յուղը, գնալու են Իզյում և Բալակլեա, որտեղ դրանց օգնությամբ վերանորոգվելու, ապա՝ կրկին աշխատանքի են անցնելու տեղական ենթակայանները։Ռազմական գործողությունների վայրերից ստացվող ամփոփագրերի ֆոնին միանգամայն անարդարացիորեն ուշադրությունից դուրս է մնում կոմունալ ձեռնարկությունների հարյուր հազարավոր աշխատակիցների աշխատանքը, որոնք ռուս գործընկերների օգնությամբ վերականգնում են քաղաքների և ավանների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը, փորձում են վերագործարկել մարտական գործողությունների ընթացքում տուժած կոյուղու և մաքրման կառույցների աշխատանքը: Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Դոնբաս և ՈւկրաինաՕրինակ, հունիսի սկզբին վերականգնվել է բարձրավոլտ գիծը Բելգորոդի և Խարկովի մարզերի միջև։ Ռուսական տարածաշրջանից էներգակամրջով հասնող հոսքերը թույլ են տվել նորովի սնուցում տալ և արդեն մշտական հիմունքներով էլեկտրականությամբ ապահովել Խարկովի մարզի գրեթե կես միլիոն բնակիչների:Այն մարդիկ, ովքեր ապրում են խաղաղ երկնքի տակ և կոմունալ բարիքները որպես ինքնըստինքյան հասկանալի մի բան են ընկալում, սովորաբար կարդում են այս կամ այն չափով աղմկահարույց զանազան իրադարձությունների մասին՝ բնական կամ տեխնածին աղետներ, մարտադաշտերի ամփոփագրեր, աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներ։ԶԼՄ-ները, իմանալով նման նախասիրությունների մասին, փորձում են լրահոսն այնպես կազմել, որպեսզի բավարարեն իրենց ընթերցողների և ունկնդիրների ցանկությունները։ Ցավոք, աշխատանքի նման ալգորիթմը գրեթե երաշխավորված կերպով ուշադրությունից դուրս է թողնում այն մարդանց, առանց որոնց աշխատանքի անհնար է քիչ թե շատ հարմարավետ ժամանակակից կյանքը։Մարտական գործողությունները շարունակվում են, իսկ ձևավորված թիկունքում գյուղեր, քաղաքային տիպի ավաններ ու քաղաքներ են մնում՝ կիլոմետրերով կտրտված լարերով, հարյուրավոր փլված էլեկտրասյուներով ու շենքերի այրված հոսանքատուփերով։Եվ մարդկանց համար, որոնք շաբաթներ, երբեմն՝ ամիսներ են անցկացրել նկուղներում, մոմի լույսի տակ, ուտելով այն, ինչ հաջողվել է գտնել և ջրի հետևից մոտակա գետի մոտ գնալով, այդ մարդկանց համար վառվող լամպն ու ծորակի մեջ թշշացող ջուրը հազար անգամ ավելի արժեքավոր են, քան աշխարհի բոլոր ադամանդները։Մի քանի օր առաջ Մարիուպոլում ցույց տվեցին բնակարանների տարբերակներ հենց հիմա կառուցվող շենքերում։ Պաշտոնապես հնչեցված պլանների համաձայն, արդեն աշնանը նախատեսվում է 12 նորակառույց հինգ հարկանի շենքերի շահագործման հանձնելը. նորակառույց բնակարանների բանալիներ կստանա մոտ հազար ընտանիք։Լուգանսկը ևս շինարարներն անուշադրության չեն մատնել։ Արդեն նոյեմբերին այնտեղ իր դռները կբացի և առաջին բուժառուներին կընդունի 200 մահճակալ ունեցող բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը։ Հաշվի առնելով, թե համավարակի ժամանակ որքան արագ ու բարեհաջող էին ռազմական շինարարները լուծում պրոֆիլային բուժկենտրոնների կառուցման հարցը, որոնց աշխարհագրությունը ձգվում էր մերձմոսկովյան Պոդոլսկից մինչև Հեռավոր Արևելք, հազիվ թե գտնվի մեկը, ով կկասկածի Լուգանսկի նախագծի իրականացման հաջողությանը։Եթե խոսքը որևէ ուրիշ բանակի վերաբերեր, դա, հավանաբար, փոքր-ինչ տարօրինակ կհնչեր, բայց ռուս զինվորականները թիկունքում ու խաղաղ շինարարության հարցերում ոչ պակաս ուժեղ են, քան մարտի դաշտում։ Ինժեներական ստորաբաժանումները Ղրիմում բարեհաջող իրականացրել են մաքուր ջրի որոնման, հորատման և մատակարարման բացարձակապես բոլոր աշխատանքները։Կատարված աշխատանքների մասշտաբը գնահատելու համար վերապահում անենք, որ նյութատեխնիկական ապահովման զորամասերի գործողությունների շնորհիվ մինչև Հյուսիս-Ղրիմյան ջրանցքից ջրի մատակարարման վերականգնումը խմելու ջուրը բավարար ծավալով մտնում էր Սիմֆերոպոլ:Մոսկվան դեռ մեկ տարի առաջ 50 մլրդ ռուբլի էր հատկացրել Ազովի ծովի հատակի մակարդակից ցածր տարածքում խմելու ջրի պաշարներ որոնելու համար։ Բոլոր այս և շատ այլ միջոցառումների համալիրը թույլ տվեց ջրով ապահովել Ղրիմի գյուղատնտեսներին, իսկ դրանք կենցաղային հատվածի հետ անհամատեղելի ծավալներ են։ Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համարԶինվորական գործընկերներից հետ չեն մնում նաև զուտ քաղաքացիական շինարարները։ Մարատ Խուսնուլլինի խոսքով՝ Դոնբասում արդեն իսկ ավելի քան վեց հազար մասնագետ է աշխատում՝ ավելի քան հազար միավոր հատուկ տեխնիկայով զինված։Ընդ որում, այդ թիվն ակնհայտորեն աճելու է, քանի որ փոխվարչապետը խոստացել է, որ արդեն այս տարի միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում կվերանորոգվի ավելի քան 500 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհ և 15 կամուրջ, որոնք պայթեցրել է նահանջող ուկրաինական բանակը: Ով եղել է Դոնբասում դեռ նախապատերազմական շրջանում, գիտի, թե որքան սուր էր այնտեղ ճանապարհային ենթակառուցվածքի վիճակի հարցը, հատկապես Լուգանսկի մարզում, որով Կիևը 30 տարի չէր հետաքրքրվել։Վերջինս հենց այնպես չի հիշատակվում։ Կիևի իշխանությունները, որոնք պետության ղեկին էին հայտնվել դեռևս առաջին Մայդանից հետո, երբ, խախտելով ուկրաինական Սահմանադրության նորմերը, նախագահ դարձավ Վիկտոր Յուշչենկոն, տարիներ շարունակ ուկրաինացիների գիտակցության մեջ Դոնբասի կերպար էին կառուցում՝ որպես խիստ դեպրեսիվ և դոտացիոն շրջանի։Տեղական հեռուսաընկերություններն ու լրագրողները շնչակտուր պատմում էին կիսամեռ հանքափորական ավանների մասին, փակ հանքահորերի ծռված ամբարձիչների, հին բնակելի և կոմունալ ֆոնդի մասին։ Այդ ամենը որոշ չափով ճիշտ էր, բայց այն վերապահումով, որ այդ տարածքում որևէ առաջընթաց չկար այն պատճառով, որ Կիևը ծծում էր այնտեղից ամբողջ ֆինանսական հյութը՝ փոխարենը կոպեկներ տալով։Հանուն արդարության նշենք, որ Վիկտոր Յանուկովիչի կառավարման ժամանակ, որը ծնունդով այս վայրերից էր, իրավիճակն առանձնապես չլավացավ։Համացանցում հաճախ կարելի է մի մտքի հանդիպել, որն ակտիվորեն ռուսաստանցիներին համոզում են զանազան չարակամներն ու նախանձողները։ Մեզ փորձում են համոզել, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում հսկայական դեպրեսիվ և նույնիսկ աղքատ տարածքներ, որոնք ծանր քարի պես դեպի հատակը կքաշեն թե՛ դաշնային բյուջեն, թե՛ առհասարակ երկրի կենսամակարդակը։ Դա բացարձակ հիմարություն է և մինչև վերջին տառը սուտ է։Դեռևս հարյուր տարի առաջ՝ երիտասարդ խորհրդային պետության ձևավորման տարիներին Դոնբասը «Ռուսաստանի սիրտն» էին անվանում։ Այստեղ սխալմունք չկա։Այն, որ Դոնեցկի ածխային ավազանը ներառվել է Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում ՝ հետագա զանգվածային ուկրաինացմամբ, բոլշևիկների հովանավորչության արդյունքն է, որոնք հավատում էին ժողովուրդների եղբայրությանը և անխուսափելի համաշխարհային հեղափոխությանը, որը կջնջի սահմաններն ու դասակարգային տարբերությունները։ Բայց պետք է արժանին մատուցել խորհրդային իշխանություններին․ հնարավորությունների տեսանկյունից Դոնբասի ներուժը բացահայտվեց ամբողջությամբ։Երեխան անգամ գիտի, որ Դոնբաս՝ նշանակում է ածուխ։ Բնությունը տնօրինել է, որ 60 հազար քառակուսի մետր տարածքում 140 միլիարդ տոննա առաջին կարգի ածուխ սփռված լինի։Դրանք մեծամասամբ էներգետիկ տեսակի ածուխներ են, օրինակ՝ երկայնաբոց ածուխ (մինչև 75 տոկոս), բայց առկա են նաև անտրացիտներ, այսինքն՝ ածխացման բարձրագույն աստիճան ունեցող և ջերմաստեղծ հնարավորությամբ ածուխ։ Պետք չէ հավատալ արևմտյան բնապահպաններին և մտածել, թե ածուխը անցյալի վառելիք է։Հենց հիմա Եվրոպան ռուսական գազի պակասի պատճառով զանգվածաբար կոնսերվացիայից հանում է հին ածխային ՋԷԿ-երը, իսկ սև ոսկու արժեքը համառորեն 300 դոլարից բարձր է մնում, ինչը վերջին տասնամյակների ռեկորդն է։Ընդ որում, պետք չէ մտածել, որ Դոնեցկն ու Լուգանսկը խլելու են Կուզբասի հանքափորների հացը։ Ո՞ւր կհասցնի ԵՄ–ին «Ուկրաինայի եվրոպական ուղին»Նախևառաջ, Կուզնեցկի և Դոնեցկի ավազանների ածխի նոմենկլատուրան տարբերվում է, ինչպես տարբերվում են նաև արդյունահանման ծավալները և արտադրանքի ներքին սպառողները։ Երկրորդ՝ Կուզբասը, որի գլխին «մուրճով խփել է» նախ համավարակը, ապա՝ Արևմուտքի պատժամիջոցները, հնարավորինս վերաուղղորդվում է դեպի Հարավ-Արևելյան Ասիայի շուկաներ, ինչի մասին վկայում են արևելյան ուղիների, հատկապես «Տրանսսիբի» և Բայկալ-Ամուրյան մայրուղու լիակատար ծանրաբեռնվածությունը։Մեր արևելյան ածխագործների համար գլխավոր խնդիրը հիմա ոչ թե Դոնբասի հետ մրցակցությունն է, այլ իրենց արտադրանքը Չինաստան և Կորեա տեղափոխելու համար անհրաժեշտ վագոնային պարկի պակասը։Այնպես որ Կեմերովոյի և Դոնեցկի ածխագործները ստիպված չեն լինի արմունկակռիվ անել։Բացի իր գլխավոր հարստությունից, Դոնբասը կարող է պարծենալ դոլոմիտների, ֆլյուսե և շինարարական կրաքարերի, հրակայուն և պլաստիկ կավերի, մերգելի, շինարարական և կվարցային ավազների պաշարներով: Այս ամենն ապահովում է մետալուրգիայի գոյություն ունեցող և հեռանկարային ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև շատ օգտակար կլինի ավերակներից հառնող գյուղերի և քաղաքների անվերջանալի շինհրապարակներում։Դոնբասում նաև նեֆելինային սիենիտներ են, այսինքն՝ ալյումինի արտադրություն։ Երկաթե ապարի պաշարներ են և Դնեպրովսկ-Դոնեցկյան գազակիր գավառը, որը մեծ չէ, փոխարենը մերն է և մոտիկ է, անհրաժեշտություն չկա գազատարներ վարձել կամ նոր տարանցիկ մայրուղիներ կառուցել։ Բայց ամեն ինչ միայն օգտակար հանածոներով չափելն արմատապես սխալ կլիներ։Միայն Դոնեցկի մարզում մինչև ուկրաինական բանակի գալը ութ ջերմաէլեկտրակայան էր աշխատում, ավելի քան կես հարյուրյակ ածխահանք, երեք տասնյակ հարստացուցիչ ֆաբրիկա։ Այստեղ է տեղակայված հանքարդյունաբերական կլաստերը՝ սնդիկի Նիկիտովյան կոմբինատը, Դոկուչաևսկի ֆլյուսոդոլոմիտային կոմբինատը, սիոնիտի ֆաբրիկան՝ Կալչիկ գյուղում, հրադիմացկուն նյութերի արտադրության գործարանները և այլն, և այլն։Լուգանսկն ու Դոնեցկը հսկայական մետաղագործական կենտրոն են։ Դոնեցկի և Ենակիևսկի մետալուրգիական գործարանները, Մարիուպոլի Իլյիչի անվան գործարանը, Մակեևկայի Կիրովի անվան գործարանը։Նրանց ակտիվորեն օգնում են 11 կոքս-քիմիական գործարանները, Կոնստանտինովսկի չուգունաձուլական և Խարցիզի խողովակային գործարանները։ Մի խոսքով՝ ավելի հեշտ է ասել, թե խոշոր արտադրական ձեռնարկություններից ու բյուջեի դոնորներից ինչը այստեղ առկա չէ։Մի խոսքով՝ Դոնբասն ամենևին էլ բեռ չէ, այլ պողպատե հենարան, որի մասին կարող էր երազել ցանկացած երկիր։ Այստեղ մի քանի միլիոն մարդ է ապրում, որոնք սովոր են և իրավամբ հպարտանում են իրենց ծանր, բայց այնքան կարևոր աշխատանքով։ Այստեղ են տեղակայված առանցքային կոմբինատները, գործարաններին ու ֆաբրիկաները, որոնց արտադրանքը սպառելու տեղ նույնպես կա։Մնում է միայն կայուն խաղաղություն բերել այստեղ և օգնել թարմացնել այն, ինչն Ուկրաինայի օրոք լքված ու մոռացված էր։ Իսկ մնացած ամեն ինչ Դոնբասն ինքը կանի․ այստեղ թույլեր ու անբաններ չկան։
https://arm.sputniknews.ru/20220603/peskvovy-meknabanel-e-rdi-kazmum-donbasi-nerarman-hanraqvei-zhamketnerin-arnchvvogh-harcery-42777175.html
դոնբաս
ուկրաինա
խարկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38833308_75:0:1275:900_1920x0_80_0_0_39c07e559b86665eb7e3d6a2a96902e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, ուկրաինա, ռուսաստան, ածուխ, խարկով, շինարարություն
դոնբաս, ուկրաինա, ռուսաստան, ածուխ, խարկով, շինարարություն
Մինչ արևմտյան երկրների ղեկավարները փորձում են իրենց կամքով սահմանել ռուսական նավթի գների առավելագույն մակարդակը, իսկ արտասահմանյան մասնագետներն ու բորսաները կանխատեսումներ են անում բնական գազի արժեքի և Եվրոպայում ջեռուցման սեզոնի անցնելու հեռանկարների վերաբերյալ, բուն Ռուսաստանում և նրա մերձակա շրջաններում շատ ավելի հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Օրերս երկրի էներգետիկները Բելգորոդի մարզի կառավարության հետ համատեղ Խարկովի մարզի ազատագրված շրջաններ քարավան են ուղարկել, որը պրոֆիլային բեռների խոշոր խմբաքանակ է տեղափոխել, ավելի ճշգրիտ՝ 167 տոննա, որոնց թվում են հենարաններ, էլեկտրահաղորդման գծերի լարեր, մեկուսիչներ, սեղմակները, բարձրավոլտ մեկուսիչներ, տարբեր էլեկտրասարքավորումներ, ինչպես նաև ավտոպահեստամասեր և 25 տոննա տրանսֆորմատորային յուղ:
Էներգետիկներն առանձնապես գաղտնի չեն պահում, որ բեռների հիմնական մասը, հատկապես՝ տրանսֆորմատորային յուղը, գնալու են Իզյում և Բալակլեա, որտեղ դրանց օգնությամբ վերանորոգվելու, ապա՝ կրկին աշխատանքի են անցնելու տեղական ենթակայանները։
Ռազմական գործողությունների վայրերից ստացվող ամփոփագրերի ֆոնին միանգամայն անարդարացիորեն ուշադրությունից դուրս է մնում կոմունալ ձեռնարկությունների հարյուր հազարավոր աշխատակիցների աշխատանքը, որոնք ռուս գործընկերների օգնությամբ վերականգնում են քաղաքների և ավանների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը, փորձում են վերագործարկել մարտական գործողությունների ընթացքում տուժած կոյուղու և մաքրման կառույցների աշխատանքը:
Օրինակ, հունիսի սկզբին վերականգնվել է բարձրավոլտ գիծը Բելգորոդի և Խարկովի մարզերի միջև։ Ռուսական տարածաշրջանից էներգակամրջով հասնող հոսքերը թույլ են տվել նորովի սնուցում տալ և արդեն մշտական հիմունքներով էլեկտրականությամբ ապահովել Խարկովի մարզի գրեթե կես միլիոն բնակիչների:
Այն մարդիկ, ովքեր ապրում են խաղաղ երկնքի տակ և կոմունալ բարիքները որպես ինքնըստինքյան հասկանալի մի բան են ընկալում, սովորաբար կարդում են այս կամ այն չափով աղմկահարույց զանազան իրադարձությունների մասին՝ բնական կամ տեխնածին աղետներ, մարտադաշտերի ամփոփագրեր, աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներ։
ԶԼՄ-ները, իմանալով նման նախասիրությունների մասին, փորձում են լրահոսն այնպես կազմել, որպեսզի բավարարեն իրենց ընթերցողների և ունկնդիրների ցանկությունները։ Ցավոք, աշխատանքի նման ալգորիթմը գրեթե երաշխավորված կերպով ուշադրությունից դուրս է թողնում այն մարդանց, առանց որոնց աշխատանքի անհնար է քիչ թե շատ հարմարավետ ժամանակակից կյանքը։
Մարտական գործողությունները շարունակվում են, իսկ ձևավորված թիկունքում գյուղեր, քաղաքային տիպի ավաններ ու քաղաքներ են մնում՝ կիլոմետրերով կտրտված լարերով, հարյուրավոր փլված էլեկտրասյուներով ու շենքերի այրված հոսանքատուփերով։
Եվ մարդկանց համար, որոնք շաբաթներ, երբեմն՝ ամիսներ են անցկացրել նկուղներում, մոմի լույսի տակ, ուտելով այն, ինչ հաջողվել է գտնել և ջրի հետևից մոտակա գետի մոտ գնալով, այդ մարդկանց համար վառվող լամպն ու ծորակի մեջ թշշացող ջուրը հազար անգամ ավելի արժեքավոր են, քան աշխարհի բոլոր ադամանդները։
Ուրախալի է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է այդ պարզ և միաժամանակ այդքան կարևոր հարցը և ազատագրված տարածքների վերականգնման հարցերին ոչ պակաս ուշադրություն, ուժեր և միջոցներ է հատկացնում, քան հատուկ ռազմական գործողության գոտում ռազմական ստորաբաժանումների գործողության ապահովմանը։
Մի քանի օր առաջ Մարիուպոլում ցույց տվեցին բնակարանների տարբերակներ հենց հիմա կառուցվող շենքերում։ Պաշտոնապես հնչեցված պլանների համաձայն, արդեն աշնանը նախատեսվում է 12 նորակառույց հինգ հարկանի շենքերի շահագործման հանձնելը. նորակառույց բնակարանների բանալիներ կստանա մոտ հազար ընտանիք։
Լուգանսկը ևս շինարարներն անուշադրության չեն մատնել։ Արդեն նոյեմբերին այնտեղ իր դռները կբացի և առաջին բուժառուներին կընդունի 200 մահճակալ ունեցող բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը։ Հաշվի առնելով, թե համավարակի ժամանակ որքան արագ ու բարեհաջող էին ռազմական շինարարները լուծում պրոֆիլային բուժկենտրոնների կառուցման հարցը, որոնց աշխարհագրությունը ձգվում էր մերձմոսկովյան Պոդոլսկից մինչև Հեռավոր Արևելք, հազիվ թե գտնվի մեկը, ով կկասկածի Լուգանսկի նախագծի իրականացման հաջողությանը։
Եթե խոսքը որևէ ուրիշ բանակի վերաբերեր, դա, հավանաբար, փոքր-ինչ տարօրինակ կհնչեր, բայց ռուս զինվորականները թիկունքում ու խաղաղ շինարարության հարցերում ոչ պակաս ուժեղ են, քան մարտի դաշտում։ Ինժեներական ստորաբաժանումները Ղրիմում բարեհաջող իրականացրել են մաքուր ջրի որոնման, հորատման և մատակարարման բացարձակապես բոլոր աշխատանքները։
Կատարված աշխատանքների մասշտաբը գնահատելու համար վերապահում անենք, որ նյութատեխնիկական ապահովման զորամասերի գործողությունների շնորհիվ մինչև Հյուսիս-Ղրիմյան ջրանցքից ջրի մատակարարման վերականգնումը խմելու ջուրը բավարար ծավալով մտնում էր Սիմֆերոպոլ:
Մոսկվան դեռ մեկ տարի առաջ 50 մլրդ ռուբլի էր հատկացրել Ազովի ծովի հատակի մակարդակից ցածր տարածքում խմելու ջրի պաշարներ որոնելու համար։ Բոլոր այս և շատ այլ միջոցառումների համալիրը թույլ տվեց ջրով ապահովել Ղրիմի գյուղատնտեսներին, իսկ դրանք կենցաղային հատվածի հետ անհամատեղելի ծավալներ են։
Զինվորական գործընկերներից հետ չեն մնում նաև զուտ քաղաքացիական շինարարները։ Մարատ Խուսնուլլինի խոսքով՝ Դոնբասում արդեն իսկ ավելի քան վեց հազար մասնագետ է աշխատում՝ ավելի քան հազար միավոր հատուկ տեխնիկայով զինված։
Ընդ որում, այդ թիվն ակնհայտորեն աճելու է, քանի որ փոխվարչապետը խոստացել է, որ արդեն այս տարի միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում կվերանորոգվի ավելի քան 500 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհ և 15 կամուրջ, որոնք պայթեցրել է նահանջող ուկրաինական բանակը: Ով եղել է Դոնբասում դեռ նախապատերազմական շրջանում, գիտի, թե որքան սուր էր այնտեղ ճանապարհային ենթակառուցվածքի վիճակի հարցը, հատկապես Լուգանսկի մարզում, որով Կիևը 30 տարի չէր հետաքրքրվել։
Վերջինս հենց այնպես չի հիշատակվում։ Կիևի իշխանությունները, որոնք պետության ղեկին էին հայտնվել դեռևս առաջին Մայդանից հետո, երբ, խախտելով ուկրաինական Սահմանադրության նորմերը, նախագահ դարձավ Վիկտոր Յուշչենկոն, տարիներ շարունակ ուկրաինացիների գիտակցության մեջ Դոնբասի կերպար էին կառուցում՝ որպես խիստ դեպրեսիվ և դոտացիոն շրջանի։
Տեղական հեռուսաընկերություններն ու լրագրողները շնչակտուր պատմում էին կիսամեռ հանքափորական ավանների մասին, փակ հանքահորերի ծռված ամբարձիչների, հին բնակելի և կոմունալ ֆոնդի մասին։ Այդ ամենը որոշ չափով ճիշտ էր, բայց այն վերապահումով, որ այդ տարածքում որևէ առաջընթաց չկար այն պատճառով, որ Կիևը ծծում էր այնտեղից ամբողջ ֆինանսական հյութը՝ փոխարենը կոպեկներ տալով։
Հանուն արդարության նշենք, որ Վիկտոր Յանուկովիչի կառավարման ժամանակ, որը ծնունդով այս վայրերից էր, իրավիճակն առանձնապես չլավացավ։
Սակայն արդեն 2014թ․-ի ամռանը, անմիջապես այն բանից հետո, երբ Կիևը ռազմական գործողություններ սանձազերծեց սեփական երկու խաղաղ շրջանների դեմ, Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ Արսենի Յացենյուկը հարցազրույցներից մեկում պատահաբար բերանից թռցրեց, որ Լուգանսկի և Դոնցեկի Հանրապետությունների տարածքում է մնացել ավելի քան 70 գործող ածխահանք, ինչպես նաև այլ ձեռնարկություններ, որոնք ապահովում էին Ուկրաինայի բյուջե արտարժութային մուտքերի մեկ քառորդը։
Համացանցում հաճախ կարելի է մի մտքի հանդիպել, որն ակտիվորեն ռուսաստանցիներին համոզում են զանազան չարակամներն ու նախանձողները։ Մեզ փորձում են համոզել, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում հսկայական դեպրեսիվ և նույնիսկ աղքատ տարածքներ, որոնք ծանր քարի պես դեպի հատակը կքաշեն թե՛ դաշնային բյուջեն, թե՛ առհասարակ երկրի կենսամակարդակը։ Դա բացարձակ հիմարություն է և մինչև վերջին տառը սուտ է։
Դեռևս հարյուր տարի առաջ՝ երիտասարդ խորհրդային պետության ձևավորման տարիներին Դոնբասը «Ռուսաստանի սիրտն» էին անվանում։ Այստեղ սխալմունք չկա։
Այն, որ Դոնեցկի ածխային ավազանը ներառվել է Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում ՝ հետագա զանգվածային ուկրաինացմամբ, բոլշևիկների հովանավորչության արդյունքն է, որոնք հավատում էին ժողովուրդների եղբայրությանը և անխուսափելի համաշխարհային հեղափոխությանը, որը կջնջի սահմաններն ու դասակարգային տարբերությունները։ Բայց պետք է արժանին մատուցել խորհրդային իշխանություններին․ հնարավորությունների տեսանկյունից Դոնբասի ներուժը բացահայտվեց ամբողջությամբ։
Երեխան անգամ գիտի, որ Դոնբաս՝ նշանակում է ածուխ։ Բնությունը տնօրինել է, որ 60 հազար քառակուսի մետր տարածքում 140 միլիարդ տոննա առաջին կարգի ածուխ սփռված լինի։
Դրանք մեծամասամբ էներգետիկ տեսակի ածուխներ են, օրինակ՝ երկայնաբոց ածուխ (մինչև 75 տոկոս), բայց առկա են նաև անտրացիտներ, այսինքն՝ ածխացման բարձրագույն աստիճան ունեցող և ջերմաստեղծ հնարավորությամբ ածուխ։ Պետք չէ հավատալ արևմտյան բնապահպաններին և մտածել, թե ածուխը անցյալի վառելիք է։
Հենց հիմա Եվրոպան ռուսական գազի պակասի պատճառով զանգվածաբար կոնսերվացիայից հանում է հին ածխային ՋԷԿ-երը, իսկ սև ոսկու արժեքը համառորեն 300 դոլարից բարձր է մնում, ինչը վերջին տասնամյակների ռեկորդն է։
Ընդ որում, պետք չէ մտածել, որ Դոնեցկն ու Լուգանսկը խլելու են Կուզբասի հանքափորների հացը։
Նախևառաջ, Կուզնեցկի և Դոնեցկի ավազանների ածխի նոմենկլատուրան տարբերվում է, ինչպես տարբերվում են նաև արդյունահանման ծավալները և արտադրանքի ներքին սպառողները։ Երկրորդ՝ Կուզբասը, որի գլխին «մուրճով խփել է» նախ համավարակը, ապա՝ Արևմուտքի պատժամիջոցները, հնարավորինս վերաուղղորդվում է դեպի Հարավ-Արևելյան Ասիայի շուկաներ, ինչի մասին վկայում են արևելյան ուղիների, հատկապես «Տրանսսիբի» և Բայկալ-Ամուրյան մայրուղու լիակատար ծանրաբեռնվածությունը։
Մեր արևելյան ածխագործների համար գլխավոր խնդիրը հիմա ոչ թե Դոնբասի հետ մրցակցությունն է, այլ իրենց արտադրանքը Չինաստան և Կորեա տեղափոխելու համար անհրաժեշտ վագոնային պարկի պակասը։
Այնպես որ Կեմերովոյի և Դոնեցկի ածխագործները ստիպված չեն լինի արմունկակռիվ անել։
Բացի իր գլխավոր հարստությունից, Դոնբասը կարող է պարծենալ դոլոմիտների, ֆլյուսե և շինարարական կրաքարերի, հրակայուն և պլաստիկ կավերի, մերգելի, շինարարական և կվարցային ավազների պաշարներով: Այս ամենն ապահովում է մետալուրգիայի գոյություն ունեցող և հեռանկարային ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև շատ օգտակար կլինի ավերակներից հառնող գյուղերի և քաղաքների անվերջանալի շինհրապարակներում։
Դոնբասում նաև նեֆելինային սիենիտներ են, այսինքն՝ ալյումինի արտադրություն։ Երկաթե ապարի պաշարներ են և Դնեպրովսկ-Դոնեցկյան գազակիր գավառը, որը մեծ չէ, փոխարենը մերն է և մոտիկ է, անհրաժեշտություն չկա գազատարներ վարձել կամ նոր տարանցիկ մայրուղիներ կառուցել։ Բայց ամեն ինչ միայն օգտակար հանածոներով չափելն արմատապես սխալ կլիներ։
Միայն Դոնեցկի մարզում մինչև ուկրաինական բանակի գալը ութ ջերմաէլեկտրակայան էր աշխատում, ավելի քան կես հարյուրյակ ածխահանք, երեք տասնյակ հարստացուցիչ ֆաբրիկա։ Այստեղ է տեղակայված հանքարդյունաբերական կլաստերը՝ սնդիկի Նիկիտովյան կոմբինատը, Դոկուչաևսկի ֆլյուսոդոլոմիտային կոմբինատը, սիոնիտի ֆաբրիկան՝ Կալչիկ գյուղում, հրադիմացկուն նյութերի արտադրության գործարանները և այլն, և այլն։
Լուգանսկն ու Դոնեցկը հսկայական մետաղագործական կենտրոն են։ Դոնեցկի և Ենակիևսկի մետալուրգիական գործարանները, Մարիուպոլի Իլյիչի անվան գործարանը, Մակեևկայի Կիրովի անվան գործարանը։
Նրանց ակտիվորեն օգնում են 11 կոքս-քիմիական գործարանները, Կոնստանտինովսկի չուգունաձուլական և Խարցիզի խողովակային գործարանները։ Մի խոսքով՝ ավելի հեշտ է ասել, թե խոշոր արտադրական ձեռնարկություններից ու բյուջեի դոնորներից ինչը այստեղ առկա չէ։
Մի խոսքով՝ Դոնբասն ամենևին էլ բեռ չէ, այլ պողպատե հենարան, որի մասին կարող էր երազել ցանկացած երկիր։ Այստեղ մի քանի միլիոն մարդ է ապրում, որոնք սովոր են և իրավամբ հպարտանում են իրենց ծանր, բայց այնքան կարևոր աշխատանքով։ Այստեղ են տեղակայված առանցքային կոմբինատները, գործարաններին ու ֆաբրիկաները, որոնց արտադրանքը սպառելու տեղ նույնպես կա։
Մնում է միայն կայուն խաղաղություն բերել այստեղ և օգնել թարմացնել այն, ինչն Ուկրաինայի օրոք լքված ու մոռացված էր։ Իսկ մնացած ամեն ինչ Դոնբասն ինքը կանի․ այստեղ թույլեր ու անբաններ չկան։