https://arm.sputniknews.ru/20220705/andznagrajin-ev-vizaneri-varchutjan-zvartnvoci-bazhinn-ashkhatum-e-shurjorja-vostikanutjun-44732884.html
Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոցի» բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն
Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոցի» բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն
Sputnik Արմենիա
Իրավապահ կառույցը պարզաբանում է տարածել սոցիալական կայքի օգտատերերից մեկի գրառման վերաբերյալ, որտեղ նշվել էր, թե վարչության այն ստորաբաժանումների... 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T13:38+0400
2022-07-05T13:38+0400
2022-07-05T13:39+0400
հհ ոստիկանություն
անձնագիր
օդանավակայան
վիզա
https://cdn.am.sputniknews.ru/img/257/66/2576609_0:0:1280:720_1920x0_80_0_0_762d8735f2780c99a328fb52920d0141.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է` անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Նշենք, որ սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ–ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել՝ պատճառաբանությամբ, թե հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է։Իրավապահ կառույցից նաև շեշտել են, որ Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։Օգտատիրոջ գրառման մեկնաբանությունների հատվածում ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը նաև նշել է, որ դեպքը մասնավոր է և ոչ ընդհանրական։ Խոսքը մի անձի մասին է, որի փաստաթղթերն ամբողջական չեն եղել և անցակետում հնարավոր չի եղել վիզա տրամադրել։Ըստ Ահարոնյանի` անձը դիմել է e-visa էլեկտրոնային վիզա ստանալու համար, որը սպասարկում է ՀՀ ԱԳՆ-ն և ոչ մի կապ չունի ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության հետ և ոչ աշխատանքային օր լինելու պատճառով ԱԳՆ-ում դիմումը դեռ չի քննարկվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/257/66/2576609_320:0:1280:720_1920x0_80_0_0_22bc16a29c7edc6b983ca150c4990eb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, անձնագիր, օդանավակայան, վիզա
հհ ոստիկանություն, անձնագիր, օդանավակայան, վիզա
Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոցի» բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն
13:38 05.07.2022 (Թարմացված է: 13:39 05.07.2022) Իրավապահ կառույցը պարզաբանում է տարածել սոցիալական կայքի օգտատերերից մեկի գրառման վերաբերյալ, որտեղ նշվել էր, թե վարչության այն ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք սահմանի անցակետերում են աշխատում` տեղում չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է` անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ
սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ–ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել՝ պատճառաբանությամբ, թե հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է։
«Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին»,– նշված է հաղորդագրությունում։
Իրավապահ կառույցից նաև շեշտել են, որ Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։
Օգտատիրոջ գրառման մեկնաբանությունների հատվածում ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը նաև նշել է, որ դեպքը մասնավոր է և ոչ ընդհանրական։ Խոսքը մի անձի մասին է, որի փաստաթղթերն ամբողջական չեն եղել և անցակետում հնարավոր չի եղել վիզա տրամադրել։
Ըստ Ահարոնյանի` անձը դիմել է e-visa էլեկտրոնային վիզա ստանալու համար, որը սպասարկում է ՀՀ ԱԳՆ-ն և ոչ մի կապ չունի ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության հետ և ոչ աշխատանքային օր լինելու պատճառով ԱԳՆ-ում դիմումը դեռ չի քննարկվել։