https://arm.sputniknews.ru/20220705/2020-i-nvojemberi-9-in-ishkhanutjun---zhvoghvovurd-sahmanadrutjun-jrbazhany-gtsvec-vardevanjan-44718827.html
2020-ի նոյեմբերի 9-ին իշխանություն - ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց. Վարդևանյան
2020-ի նոյեմբերի 9-ին իշխանություն - ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց. Վարդևանյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները կարծում են, որ սահմանադրական ճգնաժամ ունենք երկրում։ 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T11:28+0400
2022-07-05T11:28+0400
2022-07-05T12:22+0400
սահմանադրություն
արամ վարդևանյան
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/05/44721856_0:0:1600:901_1920x0_80_0_0_3fae5a12d61d36876b35ae9180325e6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրություն ասել է սահմաններ դնել, սակայն սահմաններ չկան հիմա, հետևաբար Սահմանադրություն էլ չկա։ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։Այսօր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է. ակցիայի մասնակիցները պետք է քայլերթ իրականացնեն։«Կա՞ ինչ–որ սահման, որով կաշկանդված է ներկայիս իշխանությունը. ում ուզում՝ նշանակում են ցանկացած պաշտոնի։ Մենք սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, և շնորհավորելու որևէ առիթ չեմ տեսնում։ Կարող ենք հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,–ասաց Մելիքյանը։Հարցին, թե ինչ կասի կառավարության այն որոշման մասին, որով առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը` Մելիքյանը պատասխանեց, որ Սեդա Սաֆարյանը «նիկոլական ՍԴ–ի խորհրդանիշն է»։Շարժման անդամներից Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նշեց, որ ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ` 2020-ի նոյեմբերի 9-ից անհաղթահարելի իրավիճակ։ Նրա խոսքով` այդ օրը իշխանություն–ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց։«Մենք Սահմանադրությունից շատ ենք հեռացել։ Այսօր նույնիսկ չենք էլ կարող իրար նորմալ շնորհավորել»,–ասաց Վարդևանյանը։Ընդդիմադիրների քայլերթը դեպի Սահմանադրական դատարան մեկնարկեց, նրանց ձեռքին Սահմանադրության մակետն է կապկպված վիճակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/05/44721856_177:0:1600:1067_1920x0_80_0_0_83b3c003e68aeb40314f8612c4393841.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, արամ վարդևանյան, ռուբեն մելիքյան
սահմանադրություն, արամ վարդևանյան, ռուբեն մելիքյան
2020-ի նոյեմբերի 9-ին իշխանություն - ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց. Վարդևանյան
11:28 05.07.2022 (Թարմացված է: 12:22 05.07.2022) Ընդդիմադիրները կարծում են, որ սահմանադրական ճգնաժամ ունենք երկրում։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրություն ասել է սահմաններ դնել, սակայն սահմաններ չկան հիմա, հետևաբար Սահմանադրություն էլ չկա։ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Այսօր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է. ակցիայի մասնակիցները պետք է քայլերթ իրականացնեն։
«Կա՞ ինչ–որ սահման, որով կաշկանդված է ներկայիս իշխանությունը. ում ուզում՝ նշանակում են ցանկացած պաշտոնի։ Մենք սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, և շնորհավորելու որևէ առիթ չեմ տեսնում։ Կարող ենք հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,–ասաց Մելիքյանը։
Հարցին, թե ինչ կասի կառավարության այն որոշման մասին, որով առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը` Մելիքյանը պատասխանեց, որ Սեդա Սաֆարյանը «նիկոլական ՍԴ–ի խորհրդանիշն է»։
Շարժման անդամներից Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նշեց, որ ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ` 2020-ի նոյեմբերի 9-ից անհաղթահարելի իրավիճակ։ Նրա խոսքով` այդ օրը իշխանություն–ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց։
«Մենք Սահմանադրությունից շատ ենք հեռացել։ Այսօր նույնիսկ չենք էլ կարող իրար նորմալ շնորհավորել»,–ասաց Վարդևանյանը։
Ընդդիմադիրների քայլերթը դեպի Սահմանադրական դատարան մեկնարկեց, նրանց ձեռքին Սահմանադրության մակետն է կապկպված վիճակում։