00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրամաբանական կլինի` Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառ. Ռուբինյան

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների կողմից հատելու հնարավորությանը, Ռուբինյանը նշեց, որ կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բայց փաստ է, որ հանդիպման ընթացքում կայացրել են քաղաքական որոշում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Տրամաբանական կլինի, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառվա ընթացքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։
ՀՀ որոշ շրջանակներ խանգարում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Չավուշօղլու
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորությանը, Ռուբինյանը նշեց, որ կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բայց փաստ է, որ հանդիպման ընթացքում կայացրել են քաղաքական որոշում։

«Կա քաղաքական պայմանավորվածություն, այսինքն` սահմանը պետք է հատելի դառնա երրորդ երկրների քաղաքացիների համար։ Տեխնիկական դետալները պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջոցով, այսինքն` հատման վայրը, ռեժիմը և այլն։ Կոնկրետ օր ֆիքսված չէ, բայց շատ կարևոր է, որ այս սեղմ ժամկետը լինի իրապես սեղմ։ Տրամաբանական կլինի, որ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառվա ընթացքում»,- ասաց Ռուբինյանը։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների վերջին փուլը, հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Լրահոս
0