https://arm.sputniknews.ru/20220704/rdn-chi-khangari-siriaji-hjusisum-spasvvogh-gvortsvoghutjunnerin-chavushoghlu-44663329.html
ՌԴ–ն չի խանգարի Սիրիայի հյուսիսում սպասվող գործողություններին. Չավուշօղլու
ՌԴ–ն չի խանգարի Սիրիայի հյուսիսում սպասվող գործողություններին. Չավուշօղլու
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` Անկարան Սիրիայի հյուսիսում սպասվող գործողությունների վերաբերյալ որևէ արձագանք չի ստացել Մոսկվայից։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T12:50+0400
2022-07-04T12:50+0400
2022-07-04T12:52+0400
թուրքիա
ռուսաստան
սիրիա
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069215_0:21:1600:921_1920x0_80_0_0_3a5067c58e6eb739faf3941670df6624.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը դժվար թե խանգարի Սիրիայի հյուսիսում թուրքիան զինված ուժերի գործողություններին, սակայն այդ հարցի շուրջ տարաձայնություններ կան։ NTV հեռուստաալիքի հետ զրույցում այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։«Չեմ կարծում, որ Ռուսաստանը խոչընդոտի։ Ռուսաստանի հետ մենք մի շարք հարցերի վերաբերյալ տարաձայնություններ ունենք, այդ թվում` Ուկրաինայում ընթացող գործողությունների, Ղրիմի չճանաչման և այլն։ Բայց մենք տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունենք», – նշել է Չավուշօղլուն։Ըստ նրա` թուրքական կողմը Ռուսաստանից որևէ կտրուկ արձագանք կամ բողոք չի ստացել։Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը«ԱՄՆ–ն ու Ռուսաստանը չեն կատարել Սիրիայում ահաբեկիչների հարցով Թուրքիային տված խոստումը, այդ պատճառով մենք ստիպված կլինենք հարցն անձամբ լուծել։ Մյուս կողմից` ԱՄՆ–ն ու Ռուսաստանը իրավունք չունեն խոսելու Թուրքիայի ԶՈւ–ի կողմից ծրագրվող գործողությունների մասին, նրանք չեն կատարել իրենց խոստումը», – ասել է Չավուշօղլուն։Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ռազմական նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը կբերի տարածաշրջանի ապակայունացման. Իրանի ԱԳՆ
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069215_81:0:1600:1139_1920x0_80_0_0_cdfe93d1b9efe5e915b5c31b974c5f53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, սիրիա, մևլութ չավուշօղլու
թուրքիա, ռուսաստան, սիրիա, մևլութ չավուշօղլու
ՌԴ–ն չի խանգարի Սիրիայի հյուսիսում սպասվող գործողություններին. Չավուշօղլու
12:50 04.07.2022 (Թարմացված է: 12:52 04.07.2022) Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` Անկարան Սիրիայի հյուսիսում սպասվող գործողությունների վերաբերյալ որևէ արձագանք չի ստացել Մոսկվայից։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը դժվար թե խանգարի Սիրիայի հյուսիսում թուրքիան զինված ուժերի գործողություններին, սակայն այդ հարցի շուրջ տարաձայնություններ կան։ NTV հեռուստաալիքի հետ զրույցում այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը խոչընդոտի։ Ռուսաստանի հետ մենք մի շարք հարցերի վերաբերյալ տարաձայնություններ ունենք, այդ թվում` Ուկրաինայում ընթացող գործողությունների, Ղրիմի չճանաչման և այլն։ Բայց մենք տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունենք», – նշել է Չավուշօղլուն։
Ըստ նրա` թուրքական կողմը Ռուսաստանից որևէ կտրուկ արձագանք կամ բողոք չի ստացել։
«ԱՄՆ–ն ու Ռուսաստանը չեն կատարել Սիրիայում ահաբեկիչների հարցով Թուրքիային տված խոստումը, այդ պատճառով մենք ստիպված կլինենք հարցն անձամբ լուծել։ Մյուս կողմից` ԱՄՆ–ն ու Ռուսաստանը իրավունք չունեն խոսելու Թուրքիայի ԶՈւ–ի կողմից ծրագրվող գործողությունների մասին, նրանք չեն կատարել իրենց խոստումը», – ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ռազմական նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։