00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քուրդ զինյալները Ռուսաստանին և ԱՄՆ-ին հորդորում են «սանձել» Թուրքիային

© AP Photo / Hogir Al AbdoՍիրիայի ժողովրդավարական ուժերի մարտիկ
Սիրիայի ժողովրդավարական ուժերի մարտիկ - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Սիրիայի ժողովրդավարական ուժերի մարտիկ
Բաժանորդագրվել
Քրդական ջոկատների ներկայացուցչի խոսքով` Թուրքիայի ԶՈւ–ն գրեթե ամեն օր գնդակոծում է SDF-ի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի շրջանները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Քրդական ինքնապաշտպանական ուժերը կոչ են անում ՌԴ-ին, ԱՄՆ-ին և միջազգային կոալիցիային «սանձել» Թուրքիային և թույլ չտալ, որ ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիս-արևելքում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ջոկատների ներկայացուցիչ Նուրի Մահմուդը։
Մահմուդի խոսքով` ջոկատները մշտապես շփվում են ռուսական ԶՈւ-ի և միջազգային կոալիցիայի զինվորականների հետ:
«Ռուսաստանը կարևոր և ծանրակշիռ դեր ունի Սիրիայում։ Հուսով ենք, որ նա գործուն դեր կխաղա հարաբերական կայունության պահպանման գործում և կօգնի սիրիացիներին գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի բոլորին և կերաշխավորի Սիրիայի տարածքների միասնականությունը», - ասել է Մահմուդը:
Նա նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը գրեթե ամեն օր գնդակոծում են SDF-ի (Սիրիական ժողովրդավարական ուժեր) վերահսկողության տակ գտնվող շրջանները, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են մահանում։
Մահմուդը ՌԴ-ին և ԱՄՆ-ին հորդորել է պաշտպանել խաղաղ քաղաքացիներին։
Թուրքիան հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիս. ԶԼՄ
ՀԻշեցնենք` «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդա-արաբական կազմավորումները, որոնց հիմքը YPG-ն է (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), ամերիկյան զինվորականների աջակցությամբ վերահսկում են Սիրիայի Ալ Հասաքա և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի ու Դեր Զորի նահանգներում գտնվող որոշ բնակավայրեր:
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում Սիրիայի սահմանամերձ տարածքում քրդական կազմավորումների դեմ գործողություններ իրականացնող թուրքական ուժերի ներկայությունը և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ռազմական նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայի հյուսիսում։
ՌԴ–ն չի խանգարի Սիրիայի հյուսիսում սպասվող գործողություններին. Չավուշօղլու
Լրահոս
0