00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացի կալանավորին հարկադրաբար բուժել են, չեն տվել սպասք. ՄԻՊ–ը դիմել է նախարարին

© Photo : press office of the Human Rights Defender's OfficeՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձի իրավունքների խախտման փաստ է արձանագրել։
Ինչպես նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, կալանավորը մեկուսի պահվել է փակ ռեժիմային գոտում, որտեղ իր կամքին հակառակ բուժում է ստացել։
ՄԻՊ–ն արձանագրել է, որ օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում։
Կալանավորված անձին անկողնային պարագաներ և սպասք է տրամադրվել միայն ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջամտությամբ։
Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո կալանավորը բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Իսկ հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։
Պարզվել է նաև, որ հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշումը:
Նրան փակ ռեժիմի գոտու հիվանդախցում միայնակ պահելու որոշումն ընդունվել է ՔԿՀ պետի պաշտոնակատարի կողմից։
Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
ՄԻՊ որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը` կատարված փաստերն ի գիտություն ընդունելու համար:
Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
Լրահոս
0