https://arm.sputniknews.ru/20220704/khersvonum-apacujcner-en-gtel-vor-eahk-ditvordnern-ashkhatel-en-i-shah-ukrainaji--44652812.html
Խերսոնում ապացույցներ են գտել, որ ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են ի շահ Ուկրաինայի
Խերսոնում ապացույցներ են գտել, որ ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են ի շահ Ուկրաինայի
Sputnik Արմենիա
Ուկրաինացի գեներալի առանձնատանը հայտնաբերված փաստաթղթերը փոխանցվել են իրավասու մարմիններին։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T10:48+0400
2022-07-04T10:48+0400
2022-07-04T14:13+0400
խերսոն
ուկրաինա
գեներալ
առանձնատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40073075_0:48:3079:1780_1920x0_80_0_0_ec1ec235c2c7982d23f7933a33533ef4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռոսգվարդիայի հատուկջոկատայինները Խերսոնի շրջանում փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք հաստատում են, որ ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են ի շահ Ուկրաինայի հատուկ ծառայությունների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։«Ռոսգվարդիայի հատուկջոկատայինները Խերսոնի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ գեներալ Վյաչեսլավ Սավչենկոյի տանը ԵԱՀԿ միջազգային դիտորդական կազմակերպության փաստաթղթեր են գտել, որոնք վկայում են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։Ռոսգվարդիականները զննել են ուկրաինացի գեներալի առանձնատունը։ Ըստ մամուլի ծառայության` տան շքեղ կահավորումը խոսում է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի ֆինանսավորման մեծ աղբյուրների մասին։Շենքում հայտնաբերվել են Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությանը պատկանող փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ կազմակերպության ներկայացուցիչները տեղակայված են եղել Խերսոնում և վայելել են Սավչենկոյի անձնական հովանավորությունը։ Այս տանը առաքելության աշխատակիցների հաճախակի ներկայությունը հաստատվել է տեղի բնակիչ վկաների ցուցմունքներով։Փաստաթղթերը փոխանցվել են իրավասու մարմիններին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 131-րդ օրը։Արևմուտքին չի հետաքրքրում խաղաղությունը, բայց բանակցությունների ժամանակը կգա. Պեսկով
խերսոն
ուկրաինա
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40073075_282:0:3013:2048_1920x0_80_0_0_d0c0bbf556e016a55885b2c127c1bcaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խերսոն, ուկրաինա, գեներալ, առանձնատուն
խերսոն, ուկրաինա, գեներալ, առանձնատուն
Խերսոնում ապացույցներ են գտել, որ ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են ի շահ Ուկրաինայի
10:48 04.07.2022 (Թարմացված է: 14:13 04.07.2022) Ուկրաինացի գեներալի առանձնատանը հայտնաբերված փաստաթղթերը փոխանցվել են իրավասու մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռոսգվարդիայի հատուկջոկատայինները Խերսոնի շրջանում փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք հաստատում են, որ ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են ի շահ Ուկրաինայի հատուկ ծառայությունների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։
«Ռոսգվարդիայի հատուկջոկատայինները Խերսոնի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ գեներալ Վյաչեսլավ Սավչենկոյի տանը ԵԱՀԿ միջազգային դիտորդական կազմակերպության փաստաթղթեր են գտել, որոնք վկայում են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոսգվարդիականները զննել են ուկրաինացի գեներալի առանձնատունը։ Ըստ մամուլի ծառայության` տան շքեղ կահավորումը խոսում է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի ֆինանսավորման մեծ աղբյուրների մասին։
Շենքում հայտնաբերվել են Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությանը պատկանող փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ կազմակերպության ներկայացուցիչները տեղակայված են եղել Խերսոնում և վայելել են Սավչենկոյի անձնական հովանավորությունը։ Այս տանը առաքելության աշխատակիցների հաճախակի ներկայությունը հաստատվել է տեղի բնակիչ վկաների ցուցմունքներով։
«Ռոսգվարդիայի հատուկջոկատայինները Ղրիմի Հանրապետությունում, Ռոստովի, Սմոլենսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ ձեռագիր սխեմա են առգրավվել։ Սա հերթական անգամ հաստատում է, որ առաքելության աշխատակիցները հետախուզական միջոցառումներ են իրականացրել ի շահ Ուկրաինայի, ինչպես նաև ՆԱՏՕ–ի երկրների հատուկ ծառայությունների», – նշվում է հաղորդագրությունում։
Փաստաթղթերը փոխանցվել են իրավասու մարմիններին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 131-րդ օրը։