00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ խնդիրների են բախվում հայերը արաբական երկրներում. ներկայացնում է մասնագետը

CC BY 3.0 / Kevorkmail / Surp Sarkis Armenian Cathedral in DamascusՍուրբ Սարգիս եկեղեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում
Սուրբ Սարգիս եկեղեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Սուրբ Սարգիս եկեղեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Սիրիայում և Լիբանանում հայ համայնքների անդամների թիվը նվազել է, ինչը կապված է տարածաշրջանում ընթացող գործընթացների, ինչպես նաև իսլամական արմատականության կամ ահաբեկչության աճի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանի Հանրապետության համար Մերձավոր Արևելքի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունի, ինչպես անվտանգային, այնպես էլ հայ համայնքների առկայության առումով։
Այս մասին «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները. արդի միտումները և հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հարությունյանը։
«Հայերը տարբեր արաբական երկրներում շատ հարգված քաղաքացիներ են` Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ երկրների ինչպես կառավարությունները, այնպես էլ ժողովուրդը հայերին համարում են իրենց հասարակության կարևոր բաղադրիչը։ Մեր հայրենակիցներն այդ երկրներում ենթարկվում են օրենքներին, կանոնավոր են ապրում և գլոբալ խնդիրներ չեն ունենում»,– նշեց Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով` վերը նշված, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներում բավականին ակտիվ հայ համայնքներ կան, որոնք տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ կապված լրջագույն մարտահրավերների առաջ են կանգնում։
«Վերջին տարիներին Սիրիայում հայ համայնքի բնակչության թիվը բավականին նվազել է։ Նախկինում շուրջ 100 հազար մարդ կար, այսօր արդեն ոչ պաշտոնական տվյալներով 10-20 հազարն են մնացել։ Լիբանանում էլ մինչև 1975 թվականը կար մոտ 250 հազարանոց հայ համայնք, սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվն այսօր հասել է 50-70 հազարի։ Ընդհանրապես Լիբանանը արաբական երկրների շարքում այն եզակի պետություններից է, որտեղ հայերը ներկայացված են կառավարությունում և խորհրդարանում։ Եգիպտոսում հայության թիվը շատ մեծ չի եղել, հասնում է մինչև 10 հազարի, սակայն այնտեղի համայնքը բավականին ակտիվ է»,– ասաց արևելագետը։
Քուվեյթում հայությունը 4-5 հազար է։ Այս երկրում նույնպես հայերը շատ ակտիվ են, ազգային կառույցներ կան, ինչպես նաև հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցին, որը տարիներ շարունակ եղել է այդ տարածաշրջանի առաջնորդանիստը։
Արաբական Միացյալ Էմիրություններում նույնպես հայ համայնքը կարևոր դերակատարություն ունի։
© Photo : provided by Gayane GaboyanԳիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը զրուցում է Sputnik Արմենիայի աշխատակից Լիլիթ Դեմուրյանի հետ
Заведующая отделом арабских стран Института востоковедения НАН, кандидат исторических наук, доцент Лилит Арутюнян (справа) беседует с корреспондентом Sputnik Армения Лилит Демурян - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը զրուցում է Sputnik Արմենիայի աշխատակից Լիլիթ Դեմուրյանի հետ
«Ծոցի երկրներում հայ համայնքի անդամների համար խնդիրներից է նաև այն, որ իրենք կեցության իրավունքով են ապրում, քաղաքացիություն չունեն։ Այս խնդիրը միայն հայերի համար չէ, այլև ընդհանուր առմամբ՝ օտարազգիների»,– շեշտեց Հարությունյանը։
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին գիտաժողովի ժամանակ ընդգծեց` հայկական համայնքները մեծ հեղինակություն են վայելում աշխարհի տարբեր ծայրերում։
«Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական համայնքը հատուկ տեղ ունի և օտարազգի բազմաթիվ համայնքների շարքում շատ է կարևորվում»,– նշեց Ռաշիդ ալ–Սալամին։
Վերջին տարիներին հայ համայնքի ներկայացուցիչները արաբական երկրներում անվտանգային խնդիրների առաջ են կանգնում, և դրանից ելնելով՝ ստիպված են լինում լքել տարածաշրջանը։ Սա կապված է այդ երկրներում առկա գործընթացների և իսլամական արմատականության կամ ահաբեկչության աճի հետ։
Լրահոս
0