https://arm.sputniknews.ru/20220704/hrvomi-papy-herqum-e-gahic-hrazharvelu-lurery-44673224.html
Հռոմի պապը հերքում է գահից հրաժարվելու լուրերը
Հռոմի պապը հերքում է գահից հրաժարվելու լուրերը
Sputnik Արմենիա
Ամբողջ աշխարհի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է ծնկի խնդրի մասին։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T15:26+0400
2022-07-04T15:26+0400
2022-07-04T15:29+0400
հռոմի պապ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
հիվանդություն
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/408/37/4083746_0:0:1601:901_1920x0_80_0_0_dd850b9d71124a298d2a4edcd817c77a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերքել է լուրը, թե առաջիկայում պատրաստվում է հրաժարվել գահից։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ օգոստոսի միջոցառումները, այդ թվում` առաքելական նոր սահմանադրությունը քննարկելու համար կարդինալների հետ հանդիպումները, նոր կարդինալների կարգման արարողությունը և իտալական Լ'Աքվիլա քաղաք նախատեսված այցելությունը կարող են հրաժարականի հայտարարության նախանշան լինել։Ինչպես նշում է գործակալությունը, Լ'Աքվիլան ասոցացվում է Կելեստինոս V–ի հետ, որը գահը թողել էր 1294 թվականին։ Բենեդիկտոս XVI–ն առաջին պապն էր, որ 600 տարվա ընթացքում այդ քաղաք այցելեց 2013 թվականին`պաշտոնանկությունից 4 տարի առաջ։Նա պալատական բամբասանք է անվանել նաև այն լուրերը, թե մեկ տարի առաջ հաստ աղիքի մի մասը վիրահատելիս նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։«Վիրահատությունը շատ հաջող է անցել», – նշել է Հռոմի պապը և կատակել, որ ենթադրյալ քաղցկեղի մասին իրեն ոչինչ չեն ասել։Ֆրանցիսկոս պապը խոսել է նաև ծնկի խնդիրների մասին և ասել, որ աննշան կոտրվածք է ստացել, երբ սխալ քայլ է արել հանգույցների բորբոքման ժամանակ։ Նա վստահեցրել է, որ արդեն կազդուրվում է, իսկ կոտրվածքը թերապիաների շնորհիվ կպչում է։Հիշեցնենք` մայիսի սկզբին Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանրությանը ներկայացավ հաշմանդամի սայլակով։ Արթրոզը խանգարում է, որ նա լիարժեք մասնակցի եկեղեցական ծառայություններին և հիվանդության պատճառով միայն փոքր հեռավորություններ է կարողանում անցնել։Հռոմի պապը խախտել է արարողակարգը և մտել սկավառակների խանութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/408/37/4083746_47:0:1470:1067_1920x0_80_0_0_6858b2b6e3a243a3c5dac5ed8ded9fad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հիվանդություն, քաղցկեղ
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հիվանդություն, քաղցկեղ
Հռոմի պապը հերքում է գահից հրաժարվելու լուրերը
15:26 04.07.2022 (Թարմացված է: 15:29 04.07.2022) Ամբողջ աշխարհի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է ծնկի խնդրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերքել է լուրը, թե առաջիկայում պատրաստվում է հրաժարվել գահից։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ օգոստոսի միջոցառումները, այդ թվում` առաքելական նոր սահմանադրությունը քննարկելու համար կարդինալների հետ հանդիպումները, նոր կարդինալների կարգման արարողությունը և իտալական Լ'Աքվիլա քաղաք նախատեսված այցելությունը կարող են հրաժարականի հայտարարության նախանշան լինել։
Ինչպես նշում է գործակալությունը, Լ'Աքվիլան ասոցացվում է Կելեստինոս V–ի հետ, որը գահը թողել էր 1294 թվականին։ Բենեդիկտոս XVI–ն առաջին պապն էր, որ 600 տարվա ընթացքում այդ քաղաք այցելեց 2013 թվականին`պաշտոնանկությունից 4 տարի առաջ։
«Այդ բոլոր համընկնումները ոմանց ստիպել են մտածել, որ նույն պատմությունն է լինելու։ Բայց իմ մտքով նման բան երբեք չի անցել։ Այս պահին` ոչ։ Իսկապես»,– ընդգծել է Ֆրանցիսկոս պապը։
Նա պալատական բամբասանք է անվանել նաև այն լուրերը, թե մեկ տարի առաջ հաստ աղիքի մի մասը վիրահատելիս նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։
«Վիրահատությունը շատ հաջող է անցել», – նշել է Հռոմի պապը և կատակել, որ ենթադրյալ քաղցկեղի մասին իրեն ոչինչ չեն ասել։
Ֆրանցիսկոս պապը խոսել է նաև ծնկի խնդիրների մասին և ասել, որ աննշան կոտրվածք է ստացել, երբ սխալ քայլ է արել հանգույցների բորբոքման ժամանակ։ Նա վստահեցրել է, որ արդեն կազդուրվում է, իսկ կոտրվածքը թերապիաների շնորհիվ կպչում է։
Հիշեցնենք` մայիսի սկզբին Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ
հանրությանը ներկայացավ հաշմանդամի սայլակով։ Արթրոզը խանգարում է, որ նա լիարժեք մասնակցի եկեղեցական ծառայություններին և հիվանդության պատճառով միայն փոքր հեռավորություններ է կարողանում անցնել։