https://arm.sputniknews.ru/20220704/cucararnery-pvordzel-en-tapalel-vrastani-karavarutjan-nisty-tesanjut-44675598.html
Ցուցարարները փորձել են տապալել Վրաստանի կառավարության նիստը. տեսանյութ
Ցուցարարները փորձել են տապալել Վրաստանի կառավարության նիստը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վրաստանցիները երկրի իշխանություններին մեղադրում են ԵՄ-ի պայմանները չկատարելու համար, որի արդյունքում Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստացել։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T16:01+0400
2022-07-04T16:01+0400
2022-07-04T17:09+0400
վրաստանի հանրապետություն
տեսանյութեր
տեսանյութ
բողոքի ակցիա
կառավարություն
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/04/44672770_0:0:1280:720_1920x0_80_0_0_ceb8d89a6331ce0e51d3a5bdbdc9b030.jpg
Վրաստանի կառավարության հրաժարականի պահանջով Վրաստանի կառավարության շենքի մոտ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել։Ինչպես հայտնում է Sputnik Վրաստանը, կառավարության նիստին ընդառաջ գիշերը շենքի մոտ հավաքված ցուցարարները փակել են գլխավոր մուտքը։ Ոստիկանները մի քանի անգամ պահանջել են բացել ճանապարհը, ինչից հետո ուժով հետ են մղել հավաքվածներին` բացելով ճանապարհը։Վրաստանցիները երկրի իշխանություններին մեղադրում են ԵՄ պայմանները չկատարելու համար, որի արդյունքում, ըստ նրանց, Վրաստանին չշնորհվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։Բողոքի ակցիաներ Վրաստանում. ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ակտիվիստիՀավաքի մասնակիցները գիշերը հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի կառավարություն, որտեղ առավոտյան նախանշված էր գործադրի հերթական նիստը։«Վերադարձ տուն` Եվրոպա» ակցիայի կազմակերպիչներից «Սիրցխվիլիա» (Ամոթ) կազմակերպության ներկայացուցիչ Նոդար Ռուխաձեն հայտարարել էր, որ քաղաքացիները շրջափակել են կառավարության մուտքը` փորձելով խափանել նիստը։Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային տրվել էր թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին այդ նպատակով ներկայացվել էին մի շարք նախապայմաններ, որոնց կատարումից հետո հարցը դարձյալ կքննարկվի ԵՄ]ում։Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա կիրականացնի նախագահի երդմնակալության ժամանակ
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/04/44672770_174:0:1134:720_1920x0_80_0_0_7165562d94bdc48bdf85d9592c24715e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, видео, բողոքի ակցիա, կառավարություն, եվրամիություն
վրաստանի հանրապետություն, տեսանյութեր, տեսանյութ, видео, բողոքի ակցիա, կառավարություն, եվրամիություն
Ցուցարարները փորձել են տապալել Վրաստանի կառավարության նիստը. տեսանյութ
16:01 04.07.2022 (Թարմացված է: 17:09 04.07.2022) Վրաստանցիները երկրի իշխանություններին մեղադրում են ԵՄ-ի պայմանները չկատարելու համար, որի արդյունքում Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստացել։
Վրաստանի կառավարության հրաժարականի պահանջով Վրաստանի կառավարության շենքի մոտ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել։
Ինչպես հայտնում է Sputnik Վրաստանը, կառավարության նիստին ընդառաջ գիշերը շենքի մոտ հավաքված ցուցարարները փակել են գլխավոր մուտքը։ Ոստիկանները մի քանի անգամ պահանջել են բացել ճանապարհը, ինչից հետո ուժով հետ են մղել հավաքվածներին` բացելով ճանապարհը։
Վրաստանցիները երկրի իշխանություններին մեղադրում են ԵՄ պայմանները չկատարելու համար, որի արդյունքում, ըստ նրանց, Վրաստանին չշնորհվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։
Հավաքի մասնակիցները գիշերը հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի կառավարություն, որտեղ առավոտյան նախանշված էր գործադրի հերթական նիստը։
«Վերադարձ տուն` Եվրոպա» ակցիայի կազմակերպիչներից «Սիրցխվիլիա» (Ամոթ) կազմակերպության ներկայացուցիչ Նոդար Ռուխաձեն հայտարարել էր, որ քաղաքացիները շրջափակել են կառավարության մուտքը` փորձելով խափանել նիստը։
Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային տրվել էր թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին այդ նպատակով ներկայացվել էին մի շարք նախապայմաններ, որոնց կատարումից հետո հարցը դարձյալ կքննարկվի ԵՄ]ում։