Ավանդույթների նորաոճ ներկայացում. Երևանում ընտրել են լավագույն երիտասարդ դիզայներներին
Ավանդույթների նորաոճ ներկայացում. Երևանում ընտրել են լավագույն երիտասարդ դիզայներներին
Sputnik Արմենիա
Հայկական բարձր նորաձևության մեջ նոր անուններ են հայտնվել․ երիտասարդ դիզայներներ Վարդուհին և Մարկը չեն վախենում փորձարկումներ անել, բայց չեն մոռանում նաև... 04.07.2022, Sputnik Արմենիա
Լիլիթ Հարությունյան. Sputnik ԱրմենիաՎարդուհի Թորոսյանն ու Մարկ Պետրոսյանը երիտասարդ, բայց շատ խոստումնալից դիզայներներ են։ Օրերս Երևանում կայացած Ybaf (Yerevan Biennale Art Foundation) Fashion Awards-ում նրանք հետաքրքիր և անսպասելի լուծումներ են ներկայացրել, ինչով գրավել են ոչ միայն շոուի հյուրերին, այլև ժյուրիի անդամներին։ Ու չնայած մրցույթի կանոններին` ժյուրին ոչ թե մեկ, այլ երկու հաղթող է ընտրել։«Բուսազարդ»«Մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում ցանկանում էր, որ հենց իր հավաքածուն ճանաչվի լավագույնը։ Չէ՞ որ մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել շատ կարճ ժամանակում՝ մոտ մեկ ամսում»,–խոստովանում է 23-ամյա Վարդուհին։Իր հավաքածուն նա անվանել է «Բուսազարդ»՝ շեշտը դնելով հայկական ավանդական բուսական նախշերի վրա։ Այս կերպ փորձել է ընդգծել մարդու և բնության միջև կապը:Մոդելավորողը նշում է, որ աշխատել է միայն բնական նյութերի հետ, քանի որ էկո-կոնցեպտ է պահպանում։ Հիմնական նյութը, որից ստեղծվել է հավաքածուն, բուրդն է։«Բուրդը հայերի ավանդական տեքստիլն է։ Այն կիրառել են թե՛ նախկինում, թե՛ հիմա։ Սակայն, իմ կարծիքով, հիմա բրդե արտադրանքը փոքր-ինչ հնաոճ է ներկայացվում. իսկ ես փորձել եմ թարմ շունչ հաղորդել դրանց՝ բրդից հագուստը ներկայացնելով նոր, օրիգինալ եղանակով։ Իմ կարծիքով՝ հետաքրքիր է ստացվել»,- ասում է նա։Սա Վարդուհու առաջին ցուցադրությունն է, մինչ այդ նա որպես կրտսեր դիզայներ աշխատում էր այլ հայ կուտյուրիեների մոտ։ Շուտով նա մեկնելու է Միլան՝ սովորելու։Վարդուհին խոստովանում է, որ բարձր նորաձևության աշխարհում միշտ ոգեշնչվել է ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն-Լորանի աշխատանքներից։«Կաթիլ»Մարկ Պետրոսյանն ընդամենը 20 տարեկան է։ Կես տարուց էլ քիչ ժամանակ է, որ զբաղվում հագուստի դիզայնով, և այդ ֆոնին նորաձևության մրցույթում նրա հաղթանակը հատկապես նշանակալի երևում։«Սա իմ առաջին հավաքածուն է։ Ամբողջ գործընթացն ինձ համար այնքան լարված էր, որ հաղթանակի մասին չէի էլ մտածում։ Ես միայն ձգտում էի բեմում կատարյալ ներկայացնել իմ հավաքածուն։ Իսկ հաղթանակն անսպասելի էր, քանի որ բոլոր դիզայներները շատ տաղանդավոր էին»,-խոստովանում է Մարկը։Երբ կազմակերպիչները հայտարարել են, որ ցուցադրության թեման ավանդույթների ժամանակակից ներկայացումն է, Մարկը փորձել է ոչ ստանդարտ մոտեցում գտնել։«Ես որոշեցի անդրադառնալ Վարդավառի ավանդույթին»,-ասում է նա։ Այդպես էլ ծնվել է «Կաթիլ» անվանումը։«Բացի այդ, տոնը կապում են սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Այդպիսով իմ հավաքածուն նվիրել եմ կանանց և կանացիությանը»,-նշում է նա։Նորաձևության աշխարհում Մարկի ուսուցիչն է դարձել հայտնի դիզայներ Նարեկ Ջհանգիրյանը։Ybaf Fashion Award-ի տնօրեն Իննա Հովհաննիսյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է Հայաստանի երիտասարդ դիզայներներին հնարավորություն ընձեռել նոր մակարդակի դուրս գալ: Այս տարի կազմակերպիչները 50 հայտ են ստացել։ Նրանցից 5-ը ցուցադրել են իրենց հավաքածուները Fashion Award-ում՝ Երևանի Latitude Art Space-ում։Նորաձևության մրցույթի հաղթողները ստանում են դրամական պարգևներ և իրենց աշխատանքներն Ամերիկայում հայտնի Pommie առցանց հարթակում ներկայացնելու հնարավորություն:Բացի այդ, մրցույթի հիմնադիրները նրանց համար նորաձևության ցուցադրություն են կազմակերպելու շոուն հաղթելուց մեկ տարի անց։
Հայկական բարձր նորաձևության մեջ նոր անուններ են հայտնվել․ երիտասարդ դիզայներներ Վարդուհին և Մարկը չեն վախենում փորձարկումներ անել, բայց չեն մոռանում նաև ավանդույթների մասին։ Նորաձևության մրցույթում հաղթողներն իրենց հավաքածուների մասին նրանք պատմել են Sputnik Արմենիային։
Լիլիթ Հարությունյան. Sputnik Արմենիա
Վարդուհի Թորոսյանն ու Մարկ Պետրոսյանը երիտասարդ, բայց շատ խոստումնալից դիզայներներ են։ Օրերս Երևանում կայացած Ybaf (Yerevan Biennale Art Foundation) Fashion Awards-ում նրանք հետաքրքիր և անսպասելի լուծումներ են ներկայացրել, ինչով գրավել են ոչ միայն շոուի հյուրերին, այլև ժյուրիի անդամներին։ Ու չնայած մրցույթի կանոններին` ժյուրին ոչ թե մեկ, այլ երկու հաղթող է ընտրել։
«Բուսազարդ»
«Մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում ցանկանում էր, որ հենց իր հավաքածուն ճանաչվի լավագույնը։ Չէ՞ որ մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել շատ կարճ ժամանակում՝ մոտ մեկ ամսում»,–խոստովանում է 23-ամյա Վարդուհին։
Իր հավաքածուն նա անվանել է «Բուսազարդ»՝ շեշտը դնելով հայկական ավանդական բուսական նախշերի վրա։ Այս կերպ փորձել է ընդգծել մարդու և բնության միջև կապը:
Մոդելավորողը նշում է, որ աշխատել է միայն բնական նյութերի հետ, քանի որ էկո-կոնցեպտ է պահպանում։ Հիմնական նյութը, որից ստեղծվել է հավաքածուն, բուրդն է։
«Բուրդը հայերի ավանդական տեքստիլն է։ Այն կիրառել են թե՛ նախկինում, թե՛ հիմա։ Սակայն, իմ կարծիքով, հիմա բրդե արտադրանքը փոքր-ինչ հնաոճ է ներկայացվում. իսկ ես փորձել եմ թարմ շունչ հաղորդել դրանց՝ բրդից հագուստը ներկայացնելով նոր, օրիգինալ եղանակով։ Իմ կարծիքով՝ հետաքրքիր է ստացվել»,- ասում է նա։
Սա Վարդուհու առաջին ցուցադրությունն է, մինչ այդ նա որպես կրտսեր դիզայներ աշխատում էր այլ հայ կուտյուրիեների մոտ։ Շուտով նա մեկնելու է Միլան՝ սովորելու։
Վարդուհին խոստովանում է, որ բարձր նորաձևության աշխարհում միշտ ոգեշնչվել է ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն-Լորանի աշխատանքներից։
«Կաթիլ»
Մարկ Պետրոսյանն ընդամենը 20 տարեկան է։ Կես տարուց էլ քիչ ժամանակ է, որ զբաղվում հագուստի դիզայնով, և այդ ֆոնին նորաձևության մրցույթում նրա հաղթանակը հատկապես նշանակալի երևում։
«Սա իմ առաջին հավաքածուն է։ Ամբողջ գործընթացն ինձ համար այնքան լարված էր, որ հաղթանակի մասին չէի էլ մտածում։ Ես միայն ձգտում էի բեմում կատարյալ ներկայացնել իմ հավաքածուն։ Իսկ հաղթանակն անսպասելի էր, քանի որ բոլոր դիզայներները շատ տաղանդավոր էին»,-խոստովանում է Մարկը։
Երբ կազմակերպիչները հայտարարել են, որ ցուցադրության թեման ավանդույթների ժամանակակից ներկայացումն է, Մարկը փորձել է ոչ ստանդարտ մոտեցում գտնել։
«Ես որոշեցի անդրադառնալ Վարդավառի ավանդույթին»,-ասում է նա։ Այդպես էլ ծնվել է «Կաթիլ» անվանումը։
«Բացի այդ, տոնը կապում են սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Այդպիսով իմ հավաքածուն նվիրել եմ կանանց և կանացիությանը»,-նշում է նա։
Նորաձևության աշխարհում Մարկի ուսուցիչն է դարձել հայտնի դիզայներ Նարեկ Ջհանգիրյանը։
Ybaf Fashion Award-ի տնօրեն Իննա Հովհաննիսյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է Հայաստանի երիտասարդ դիզայներներին հնարավորություն ընձեռել նոր մակարդակի դուրս գալ: Այս տարի կազմակերպիչները 50 հայտ են ստացել։ Նրանցից 5-ը ցուցադրել են իրենց հավաքածուները Fashion Award-ում՝ Երևանի Latitude Art Space-ում։
Նորաձևության մրցույթի հաղթողները ստանում են դրամական պարգևներ և իրենց աշխատանքներն Ամերիկայում հայտնի Pommie առցանց հարթակում ներկայացնելու հնարավորություն:
Բացի այդ, մրցույթի հիմնադիրները նրանց համար նորաձևության ցուցադրություն են կազմակերպելու շոուն հաղթելուց մեկ տարի անց։