https://arm.sputniknews.ru/20220704/amni-derakatarutjunn-eakan-der-e-khaghum-pashinjany-shnvorhavvorel-e-bajdenin-44651917.html
ԱՄՆ–ի դերակատարությունն էական դեր է խաղում. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին
ԱՄՆ–ի դերակատարությունն էական դեր է խաղում. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի ու ԱՄՆ–ի գործընկերությունը խարսխված է ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T10:32+0400
2022-07-04T10:32+0400
2022-07-04T10:32+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ջո բայդեն
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750569_0:165:1600:1065_1920x0_80_0_0_1c07a2458386d9d57ca3eae8e36f1f1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։«Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով»,– ասված է ուղերձում:Փաշինյանը նշել է, որ ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը:Նրա խոսքով` ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի և ԱՄՆ–ի կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ:Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Բայդենին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750569_123:0:1543:1065_1920x0_80_0_0_07400d5df7faf671b3c3875e30c67540.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ջո բայդեն, ուղերձ
հայաստան, նիկոլ փաշինյան, ջո բայդեն, ուղերձ
ԱՄՆ–ի դերակատարությունն էական դեր է խաղում. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի ու ԱՄՆ–ի գործընկերությունը խարսխված է ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական
կայքում։
«Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով»,– ասված է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը:
«ԱՄՆ դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա»,– շեշտել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` ժողովրդավարության ամրապնդման հարցում
Հայաստանի և ԱՄՆ–ի կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս
շնորհավորական ուղերձ է հղել Բայդենին։