https://arm.sputniknews.ru/20220703/turqian-shvediajin-ev-finlandiajin-tujl-chi-ta-andamakcel-nato-in-ete-44643112.html
Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային թույլ չի տա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե...
Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային թույլ չի տա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե...
Sputnik Արմենիա
Թուրքիայի կառավարության անդամը հայտարարել է, որ «Թուրքիայի ցանկությունները կատարվել են», և գործընթացը շարունակվում է: 03.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-03T19:21+0400
2022-07-03T19:21+0400
2022-07-03T19:27+0400
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34439816_0:0:1600:901_1920x0_80_0_0_e4749e31110f54bfa2799583f2be3c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Անկարայիառջև ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում Թուրքիան թույլ չի տա Շվեդիային և Ֆինլանդիային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նախօրեին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը արգելանքից հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, ներառյալ՝ Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ, տեղեկատվության փոխանակման ոլորտում, համաձայնության են եկել արտահանձնման շուրջ։ Թուրքիան ավելի վաղ արգելափակել էր անդամակցության գործընթացը՝ մտահոգություն հայտնելով ՔԱԿ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի աջակցության կապակցությամբ:Նրա խոսքով՝ «Թուրքիայի ցանկությունները կատարվել են», և գործընթացը շարունակվում է։«Թուրքիան մի երկիր է, որը հավատարիմ է իր խոսքին։ Մեր իրավունքն է ակնկալել, որ մեր առջև ևս հավատարիմ կմնան իրենց խոստումներին»,-ընդգծել է Բոզդաղը։Անդրադառնալով թուրքական ընդդիմությանը, որը դժգոհ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումից, Բոզդաղը նշել է, որ նրանք փորձում են խեղաթյուրել հաջողությունը:Հունաստանում Էրդողանին մեղադրել են իրենց ներքին գործերին միջամտելու համար
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34439816_144:0:1509:1024_1920x0_80_0_0_7aeed07ce167da3af9762606f51359cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, շվեդիա, ֆինլանդիա, նատօ
թուրքիա, շվեդիա, ֆինլանդիա, նատօ
Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային թույլ չի տա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե...
19:21 03.07.2022 (Թարմացված է: 19:27 03.07.2022) Թուրքիայի կառավարության անդամը հայտարարել է, որ «Թուրքիայի ցանկությունները կատարվել են», և գործընթացը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Անկարայիառջև ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում Թուրքիան թույլ չի տա Շվեդիային և Ֆինլանդիային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը արգելանքից հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, ներառյալ՝ Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ, տեղեկատվության փոխանակման ոլորտում, համաձայնության են եկել արտահանձնման շուրջ։ Թուրքիան ավելի վաղ արգելափակել էր անդամակցության գործընթացը՝ մտահոգություն հայտնելով ՔԱԿ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի աջակցության կապակցությամբ:
«Այն, ինչ մենք արել ենք, բարձրացրել է Թուրքիայի հեղինակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Թուրքիան դարձել է մի երկիր, որի ձայնին ականջալուր են լինում բոլոր իմաստներով ։ Ի՞նչ ենք մենք ասել։ Եթե Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք աջակցում են ահաբեկչությանը և ինկուբատոր են հանդիսանում ՔԱԿ-ի, FETÖ-ի (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որի հետ Անկարան կապում է հեղաշրջման փորձը՝ խմբ.) և այլ ահաբեկչական կազմակերպությունների համար, հանդես չգան ահաբեկչության դեմ և չպարտավորվեն կոնկրետ պայմաններում կատարել Թուրքիայի այդ պահանջները, ապա մենք թույլ չենք տա նրանց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ», - ասել է Բոզդաղը:
Նրա խոսքով՝ «Թուրքիայի ցանկությունները կատարվել են», և գործընթացը շարունակվում է։
«Թուրքիան մի երկիր է, որը հավատարիմ է իր խոսքին։ Մեր իրավունքն է ակնկալել, որ մեր առջև ևս հավատարիմ կմնան իրենց խոստումներին»,-ընդգծել է Բոզդաղը։
Անդրադառնալով թուրքական ընդդիմությանը, որը դժգոհ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումից, Բոզդաղը նշել է, որ նրանք փորձում են խեղաթյուրել հաջողությունը: