00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:31
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան իրականում շահագրգռված չէ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Հովհաննիսյան

Անուշ Հովհաննիսյան. Հովհաննիսյան. Թուրքիան ՀՀ–ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ծառայեցնում է իր շահերին
Բաժանորդագրվել
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այդ համատեքստում հուլիսի 1-ին Վիեննայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների 4-րդ հանդիպումը մեծ առաջընթաց չի գրանցել ու թեև նախորդ հանդիպումների համեմատ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, այդուհանդերձ Թուրքիան չի ընդառաջել դիվանագիտական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների համար սահմանը բացելու հայկական կողմի առաջարկին, որն արվել էր նախորդ հանդիպման ժամանակ։ Sputnik Արմենիայի եթերում, վերլուծելով Վիեննայում կայացած հանդիպումը, նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը, հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են սեղմ ժամկետներում Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել և Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումներ իրականացնել։
«Արևմուտքի ճնշման ներքո Թուրքիան կոնկրետություն է մտցրել բանակցային գործընթացում և համաձայնել է վերոհիշյալ երկու դրույթների շուրջ, սակայն դա սիմվոլիկ փոքր քայլ է և առանձնապես Հայաստանին ընդառաջելու և բարի կամք ցուցադրելու մասին դեռ չի վկայում։ Երկուստեք ապրանքաշրջանառության հաշվեկշռում Հայաստանի արտահանման տեսակարար բաժինը շատ չնչին է, հետևաբար ուղիղ օդային բեռնափոխադրումների շուրջ պայմանավորվածությունը հայկական կողմին դժվար թե տնտեսական մեծ եկամտաբերություն ապահովի»,– ասաց թուրքագետը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` չնայած ձևական և արտաքուստ իբր դրական քայլերի տրամադրված լինելուն և բանակցություններն առանց նախապայմանների շարունակելուն, Թուրքիան ավելի շատ հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործում է ու ծառայեցնում իր շահերին, թե իբր կառուցողական է, մինչդեռ հայկական կողմի կոնկրետ խնդիրներին չի արձագանքում։
Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ չէ դրանք կարգավորել առանց նախապայմանների, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի բուն նպատակների հետ գրեթե աղերս չունեն։
Հովհաննիսյանի կարծիքով` Ադրբեջանի հետ Թուրքիայի փոխհամաձայնեցվածությունը հայ-թուրքական գործընթացի առթիվ պահպանվում է, ինչպես նաև օրակարգում է մնում Հայաստանի տարածքով միջանցքի խնդիրը, որով այդքան շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին և մայիսի 3-ին Վիեննայում։
Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներն ավելի շատ հարցեր են ստեղծել, քան պատասխաններ տվել․ թուրքագետ
Լրահոս
0