https://arm.sputniknews.ru/20220703/sahmanamerdz-bardzruni-gjughi-dprvocum-rmbapastaran-en-kahavvorel-lusankarner-44641673.html
Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցում ռմբապաստարան են կահավորել. լուսանկարներ
Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցում ռմբապաստարան են կահավորել. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Որոշ հարցեր հաջողվել է լուծել միջազգային կազմակերպությունների միջոցով, սակայն Վայոց Ձորի այդ դպրոցի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ջեռուցումը։ 03.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-03T19:44+0400
2022-07-03T19:44+0400
2022-07-03T19:44+0400
վայոց ձոր
սահմանամերձ գյուղեր
դպրոց
աշակերտ
ապաստարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/03/44636851_0:33:1600:933_1920x0_80_0_0_48fad5f03f0fd31cec644a80f171ba78.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի գյուղում «անվտանգության սենյակ» է կահավորվել:Դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանի խոսքով՝ այստեղ սովորում է 31 աշակերտ, 12 դասարաններից չի ձևավորվել միայն 3-րդ դասարանը: Մյուս դասարաններում հիմնականում 1-ից 4 աշակերտ կա (միայն 6-րդ դասարանում՝ 8 երեխա) ։Հաշվի առնելով սահմանին մոտ լինելը (գյուղը երեք կողմից շրջապատված է Նախիջևանի տարածքով)՝ որոշում է կայացվել դպրոցում ռմբապաստարան կահավորել։«Կարմիր խաչի օգնությամբ պատրաստվել և վերանորոգվել է «անվտանգության սենյակը»։ Այնտեղ ամեն ինչ կա առաջին օգնություն ցուցաբերելու համար, նստարաններ են տեղադրվել, կան տաք վերմակներ. ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ հնարավոր լինի 2-4 ժամ անցկացնել, մինչև օգնությունը հասնի»,-ասում է Ավետիսյանը։Բացի այդ, սենյակը հագեցած է էլեկտրական մարտկոցներով, որպեսզի հնարավոր լինի լուսավորություն ապահովել:Դպրոցի հիմնական խնդիրն այս պահին ջեռուցումն է։ Դասարանները ջեռուցվում են էլեկտրական սալիկների օգնությամբ, բայց միջանցքում, զուգարաններում ցուրտ է։«Կարելի է ասել՝ երեխաները ձմռանը դուրս չեն գալիս դասարաններից»,-նշեց Ավետիսյանը։Դպրոցում նաև պատուհաններն ու դռները փոխելու կարիք կա։ Իշխանությունները խոստացել են լուծել այս երկու խնդիրներից մեկը։Մեկ այլ խնդիր` դպրոցական ճաշարանի վերանորոգումը, հաջողվել է լուծել 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից։Իսկ ուսուցիչների մի մասը գյուղի բնակիչներ են, մյուսները գալիս են Վայքից։ Դպրոցում ֆրանսերենի մասնագետ չկա, բայց պայմանավորվել են Գյումրու ուսուցչի հետ, նա տեսակապով դասեր է անցկացնում։ Կարմիր խաչը և մյուս դոնորները դպրոցն ապահովել են դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, սակայն պարբերաբար խնդիրներ են առաջանում ինտերնետի և լույսի հետ։Տնօրենը նշում է, որ երեխաները հիմնականում լավ են սովորում։ Նրանք հասկանում են`դպրոցում լավ սովորելը կրթություն ստանալու միակ հնարավորությունն է, գյուղում այլ հնարավորություններ չկան։
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/03/44636851_148:0:1571:1067_1920x0_80_0_0_c70783d504be05de31f491066f92eaf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայոց ձոր, սահմանամերձ գյուղեր, դպրոց, աշակերտ, ապաստարան
վայոց ձոր, սահմանամերձ գյուղեր, դպրոց, աշակերտ, ապաստարան
Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցում ռմբապաստարան են կահավորել. լուսանկարներ
Որոշ հարցեր հաջողվել է լուծել միջազգային կազմակերպությունների միջոցով, սակայն Վայոց Ձորի այդ դպրոցի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ջեռուցումը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի գյուղում «անվտանգության սենյակ» է կահավորվել:
Դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանի խոսքով՝ այստեղ սովորում է 31 աշակերտ, 12 դասարաններից չի ձևավորվել միայն 3-րդ դասարանը: Մյուս դասարաններում հիմնականում 1-ից 4 աշակերտ կա (միայն 6-րդ դասարանում՝ 8 երեխա) ։
Հաշվի առնելով սահմանին մոտ լինելը (գյուղը երեք կողմից շրջապատված է Նախիջևանի տարածքով)՝ որոշում է կայացվել դպրոցում ռմբապաստարան կահավորել։
«Կարմիր խաչի օգնությամբ պատրաստվել և վերանորոգվել է «անվտանգության սենյակը»։ Այնտեղ ամեն ինչ կա առաջին օգնություն ցուցաբերելու համար, նստարաններ են տեղադրվել, կան տաք վերմակներ. ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ հնարավոր լինի 2-4 ժամ անցկացնել, մինչև օգնությունը հասնի»,-ասում է Ավետիսյանը։
Բացի այդ, սենյակը հագեցած է էլեկտրական մարտկոցներով, որպեսզի հնարավոր լինի լուսավորություն ապահովել:
ԱԻՆ-ի աշխատակիցները դպրոցում մարզումներ են անցկացրել և սովորեցրել, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակում և ինչպես արագ թաքնվել ապաստարանում:
Դպրոցի հիմնական խնդիրն այս պահին ջեռուցումն է։ Դասարանները ջեռուցվում են էլեկտրական սալիկների օգնությամբ, բայց միջանցքում, զուգարաններում ցուրտ է։
«Կարելի է ասել՝ երեխաները ձմռանը դուրս չեն գալիս դասարաններից»,-նշեց Ավետիսյանը։
Դպրոցում նաև պատուհաններն ու դռները փոխելու կարիք կա։ Իշխանությունները խոստացել են լուծել այս երկու խնդիրներից մեկը։
Մեկ այլ խնդիր` դպրոցական ճաշարանի վերանորոգումը, հաջողվել է լուծել 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից։
Իսկ ուսուցիչների մի մասը գյուղի բնակիչներ են, մյուսները գալիս են Վայքից։ Դպրոցում ֆրանսերենի մասնագետ չկա, բայց պայմանավորվել են Գյումրու ուսուցչի հետ, նա տեսակապով դասեր է անցկացնում։ Կարմիր խաչը և մյուս դոնորները դպրոցն ապահովել են դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, սակայն պարբերաբար խնդիրներ են առաջանում ինտերնետի և լույսի հետ։
Տնօրենը նշում է, որ երեխաները հիմնականում լավ են սովորում։ Նրանք հասկանում են`դպրոցում լավ սովորելը կրթություն ստանալու միակ հնարավորությունն է, գյուղում այլ հնարավորություններ չկան։