https://arm.sputniknews.ru/20220703/arevmutqin-chi-hetaqrqrum-khaghaghutjuny-bajc-banakcutjunneri-zhamanaky-kga-peskvov-44640667.html
Արևմուտքին չի հետաքրքրում խաղաղությունը, բայց բանակցությունների ժամանակը կգա. Պեսկով
Արևմուտքին չի հետաքրքրում խաղաղությունը, բայց բանակցությունների ժամանակը կգա. Պեսկով
Sputnik Արմենիա
Արևմուտքն այսօր շեշտը դնում է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվելու վրա։ 03.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-03T17:01+0400
2022-07-03T17:01+0400
2022-07-03T17:01+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
արևմուտք
ուկրաինա
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված նախաձեռնությունների պահանջվածությունն Արևմուտքում նվազել է, բայց վաղ թե ուշ առողջ դատողությունը կհաղթի և բանակցությունների հերթը կգա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Պավել Զարուբինի` «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ` մեկնաբանելով վերջին շրջանում արևմտյան ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները։ Պեսկովի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։Նա հավելել է, որ Արևմուտքն այսօր շեշտը դնում է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվելու վրա։ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ուկրաինացիներին թույլ չեն տալիս մտածել և խոսել խաղաղության մասին։«Սա նշանակում է, արևմտյան երկրները` Վաշինգտոնի ղեկավարությամբ, շարունակում են ուկրաինացիներին թույլ չտալ ոչ մտածել, ոչ խոսել խաղաղության մասին, ոչ էլ քննարկել խաղաղության հարցը»,– ասել է Պեսկովը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։Բելգորոդում ուկրաինական հրետակոծության և դրա հետևանքների կադրերն են հայտնվել համացանցում
արևմուտք
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, արևմուտք, ուկրաինա, ամն, պատերազմ
դմիտրի պեսկով, ռուսաստան, արևմուտք, ուկրաինա, ամն, պատերազմ
Արևմուտքին չի հետաքրքրում խաղաղությունը, բայց բանակցությունների ժամանակը կգա. Պեսկով
Արևմուտքն այսօր շեշտը դնում է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվելու վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված նախաձեռնությունների պահանջվածությունն Արևմուտքում նվազել է, բայց վաղ թե ուշ առողջ դատողությունը կհաղթի և բանակցությունների հերթը կգա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Պավել Զարուբինի` «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ` մեկնաբանելով վերջին շրջանում արևմտյան ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները։ Պեսկովի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կասկած չունենք, որ վաղ թե ուշ ողջամտությունը կհաղթի, կգա բանակցությունների հերթը, որի ընթացքում ուկրաինացիները պետք է ևս մեկ անգամ հասկանան մեր բոլոր պայմանները։ Ուկրաինան դրանք լավ գիտի։ Պետք է համաձայնել, նստել սեղանի շուրջ և պարզապես ամրագրել փաստաթղթով, որը շատ հարցերում արդեն համաձայնեցված եղել է»,– ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Արևմուտքն այսօր շեշտը դնում է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվելու վրա։ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ուկրաինացիներին թույլ չեն տալիս մտածել և խոսել խաղաղության մասին։
«Սա նշանակում է, արևմտյան երկրները` Վաշինգտոնի ղեկավարությամբ, շարունակում են ուկրաինացիներին թույլ չտալ ոչ մտածել, ոչ խոսել խաղաղության մասին, ոչ էլ քննարկել խաղաղության հարցը»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։