https://arm.sputniknews.ru/20220702/mshakutajin-majraqaghaqic-tekhnvohajraqaghaq-gjumrium-meknarkec-tech-week-2022y-44608322.html
Մշակութային մայրաքաղաքից՝ տեխնոհայրաքաղաք. Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը
Մշակութային մայրաքաղաքից՝ տեխնոհայրաքաղաք. Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը
Sputnik Արմենիա
Միջոցառմանը մասնակցելու համար նախնական գրանցվել է ավելի քան երեք հազար մասնակից։ 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T17:46+0400
2022-07-02T17:46+0400
2022-07-02T18:08+0400
աշխատանք
գյումրի
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44607023_0:151:1600:1051_1920x0_80_0_0_c4e35088a9cfe9ed24b5bccc2e93b5cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր մեկնարկեց Tech Week-2022 տեխնոլոգիական միջոցառումների շարքը: Հուլիսի 2-ից 4-ն ընթացող միջոցառումների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն տեսնելու նաև հայկական ծագումով ընկերությունների արտադրանքը, որոնք հաջողությունների են հասել միջազգային մակարդակում։Նշենք, որ տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերին, կլինեն մոտիվացիոն ելույթներ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:Աշխատանքի տոնավաճառին հայկական ընկերությունների կողքին միջազգային, հատկապես ռուսական ընկերություններ են ներկայացել։ Երևանում արդեն հիմնավորված ընկերությունները նախատեսում են ընդլայնել իրենց գրասենյակները:«Միջազգային կազմակերպություն ենք ներկայացնում. ունեք 12 գրասենյակ, որոնցից մեկը մեկ շաբաթ առաջ է Երևանում բացվել, արդեն այստեղ երկու հարյուր աշխատակից ունենք: Մեզ համար սա Հայաստանում առաջին փորձն է նմանատիպ տոնավաճառի մասնակցելու, կարծում եմ` լավ երիտասարդներ կգտնենք՝ համալրելու մեր շարքերը»,- նշեց MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովան:Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախնական գրանցվել է ավելի քան երեք հազար մասնակից, միջոցառումն ունի վաթսուն գործընկեր ու ավելի քան երեսուն աջակից:«Մենք շատ ենք կարևորում Հայաստանի համաչափ զարգացումը, որ բոլոր մարզերն ունենան այն հնարավորություններն, ինչ ունի Երևանը: Լինելով փոքր ու քիչ ռեսուրսներով երկիր՝ մենք չենք կարող չզարգացնել մարզերը: Տեսել ենք, որ կա բաց և որոշել ենք միավորելով ջանքերն ու միավորվելով տեխնոլոգիական համայնքի հետ, կյանքի կոչել այդ ամենը: Գյումրին մինչ այս մշակութային մայրաքաղաք էր, հիմա դարձավ տեխնոհայրաքաղաք»,- ասաց Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանը:Ի դեպ, նախորդ տարի տեխնոմիջոցառումն անցկացվեց Ստեփանակերտում՝ պանելային քննարկումներով, Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված հեքեթոնով, «Կորիզ» գաղափարների մրցույթով: Միջոցառման շրջանակներում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր Շուկայում և ստորագրվեց «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:Tech Week-2022 միջոցառման կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և The Crowdfunding Formula ընկերությունները։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44607023_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3a0c88042562c09477c1239b305decb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք, գյումրի, միջոցառում
աշխատանք, գյումրի, միջոցառում
Մշակութային մայրաքաղաքից՝ տեխնոհայրաքաղաք. Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը
17:46 02.07.2022 (Թարմացված է: 18:08 02.07.2022) Միջոցառմանը մասնակցելու համար նախնական գրանցվել է ավելի քան երեք հազար մասնակից։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր մեկնարկեց Tech Week-2022 տեխնոլոգիական միջոցառումների շարքը: Հուլիսի 2-ից 4-ն ընթացող միջոցառումների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն տեսնելու նաև հայկական ծագումով ընկերությունների արտադրանքը, որոնք հաջողությունների են հասել միջազգային մակարդակում։
Նշենք, որ տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերին, կլինեն մոտիվացիոն ելույթներ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
Աշխատանքի տոնավաճառին հայկական ընկերությունների կողքին միջազգային, հատկապես ռուսական ընկերություններ են ներկայացել։ Երևանում արդեն հիմնավորված ընկերությունները նախատեսում են ընդլայնել իրենց գրասենյակները:
«Միջազգային կազմակերպություն ենք ներկայացնում. ունեք 12 գրասենյակ, որոնցից մեկը մեկ շաբաթ առաջ է Երևանում բացվել, արդեն այստեղ երկու հարյուր աշխատակից ունենք: Մեզ համար սա Հայաստանում առաջին փորձն է նմանատիպ տոնավաճառի մասնակցելու, կարծում եմ` լավ երիտասարդներ կգտնենք՝ համալրելու մեր շարքերը»,- նշեց MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովան:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախնական գրանցվել է ավելի քան երեք հազար մասնակից, միջոցառումն ունի վաթսուն գործընկեր ու ավելի քան երեսուն աջակից:
«Մենք շատ ենք կարևորում Հայաստանի համաչափ զարգացումը, որ բոլոր մարզերն ունենան այն հնարավորություններն, ինչ ունի Երևանը: Լինելով փոքր ու քիչ ռեսուրսներով երկիր՝ մենք չենք կարող չզարգացնել մարզերը: Տեսել ենք, որ կա բաց և որոշել ենք միավորելով ջանքերն ու միավորվելով տեխնոլոգիական համայնքի հետ, կյանքի կոչել այդ ամենը: Գյումրին մինչ այս մշակութային մայրաքաղաք էր, հիմա դարձավ տեխնոհայրաքաղաք»,- ասաց Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանը:
Ի դեպ, նախորդ տարի տեխնոմիջոցառումն անցկացվեց Ստեփանակերտում՝ պանելային քննարկումներով, Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված հեքեթոնով, «Կորիզ» գաղափարների մրցույթով: Միջոցառման շրջանակներում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր Շուկայում և ստորագրվեց «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:
Tech Week-2022 միջոցառման կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և The Crowdfunding Formula ընկերությունները։