https://arm.sputniknews.ru/20220702/inch-anel-vor-gjughacin-krkin-sksi-hvogh-mshakel-nakhkin-pvokhnakharary-lutsum-e-arajarkum-44593507.html
Ի՞նչ անել, որ գյուղացին կրկին սկսի հող մշակել. նախկին փոխնախարարը լուծում է առաջարկում
Ի՞նչ անել, որ գյուղացին կրկին սկսի հող մշակել. նախկին փոխնախարարը լուծում է առաջարկում
Sputnik Արմենիա
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հողային բարեփոխումների արդյունավետության խնդրին։ 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T13:05+0400
2022-07-02T13:05+0400
2022-07-02T13:13+0400
ռադիո
պոդկաստ
գյուղատնտեսություն
հայաստան
բարեփոխում
հհ կառավարություն
գառնիկ պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44593140_0:41:1600:942_1920x0_80_0_0_5872f078cf7feb07a44e0728a6ce95f2.jpg
Պետրոսյան. Ցավոք մեզանում հողային շուկան այդպես էլ չձևավորվեց
Sputnik Արմենիա
Պետրոսյան. Ցավոք մեզանում հողային շուկան այդպես էլ չձևավորվեց
Բարեփոխումների միջոցով հողերի խոշորացման գաղափարն ինքնին լավն է, բայց մի քանի կարևոր գործոնների անտեսումն այդ գործընթացը կդարձնի անարդյունավետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ՀՀ կառավարությունում հունիսի 30-ին կայացավ խորհրդակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվեցին հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր և անդրադարձ եղավ մինչ այժմ կատարված աշխատանքներին:ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարի պնդմամբ` առաջնահերթ պետք է իրականացվի հողերի կադաստրային նոր քարտեզների մշակում, անհրաժեշտ է ֆերմերներին շահագրգռել ու համախմբել մեկ գաղափարի շուրջ, վերականգնել խոշոր կոոպերատիվները, արդիականացնել ոռոգման համակարգը, բարձրացնել հողերից ստացվող եկամտաբերությունը։Խնդիրները պետք է լուծել՝ չսպասելով մթերման սեզոնին. գյուղատնտեսության նախկին փոխնախարարՆա կարծում է, որ նախևառաջ պետք է կատարել հողային սահմանների ճշգրտում, որովհետև, երբ համայնքների մեծամասնությունում իրականացվում են չափագրումներ, պարզվում է, որ շատերի հողատարածքները գտնվում են մյուսների սահմաններում, ոմանք նույնիսկ սեփականաշնորհման վկայականներ չունեն, ուստի պետք է իրավական հիմքեր ստեղծվեն հետագա գործընթացների համար։Նախկին պաշտոնյան ասում է, որ հողերի կոնսոլիդացման համատեքստում պետք է խթանել կոոպերացիայի գաղափարը և այդ նպատակով սահմանել հարկային ու այլ բնույթի արտոնություններ։Նրա դիտարկմամբ` շատ լուրջ խնդիր է ոռոգման ջրի անկանոն մատակարարումը։ Ասում է` հողերի սեփականաշնորհման նպատակն այն էր, որ շատ կարճ ժամանակում մեզ մոտ ձևավորվի հողային շուկան, կատարվի առք ու վաճառք, ստեղծվեն ֆերմերային խոշոր տնտեսություններ, սակայն, ցավոք, մեզանում հողային շուկան այդպես էլ չձևավորվեց, որովհետև տվյալ ոլորտում զարգացումներ տեղի չունեցան, և սոցիալական վիճակը մնաց ցածր մակարդակում։Գյուղատնտեսության մեջ որոշումներն այսրոպեական են, նախնական պլանավորում չկա. ՊետրոսյանՆշենք, որ ներկայում հանրապետության վարելահողերի մոտ 40 տոկոսը չի օգտագործվում, և այդ ցուցանիշը նվազեցնելու համար կառավարությունը ծրագրում է իրականացնել հողերի գույքագրում, բացահայտել հողերը չմշակելու պատճառները, հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ և արդյունքում հասնել հողերի միավորման և խոշորացման։ՀՀ կառավարությունն անհրաժեշտ է համարում նաև պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44593140_176:0:1600:1068_1920x0_80_0_0_1cf78277434d6b682ed6e12bbb2498fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, գյուղատնտեսություն, հայաստան, բարեփոխում, հհ կառավարություն, գառնիկ պետրոսյան, аудио
պոդկաստ, գյուղատնտեսություն, հայաստան, բարեփոխում, հհ կառավարություն, գառնիկ պետրոսյան, аудио
Ի՞նչ անել, որ գյուղացին կրկին սկսի հող մշակել. նախկին փոխնախարարը լուծում է առաջարկում
13:05 02.07.2022 (Թարմացված է: 13:13 02.07.2022) ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հողային բարեփոխումների արդյունավետության խնդրին։
Բարեփոխումների միջոցով հողերի խոշորացման գաղափարն ինքնին լավն է, բայց մի քանի կարևոր գործոնների անտեսումն այդ գործընթացը կդարձնի անարդյունավետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ՀՀ կառավարությունում հունիսի 30-ին կայացավ խորհրդակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվեցին հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր և անդրադարձ եղավ մինչ այժմ կատարված աշխատանքներին:
«Հողօգտագործման ոլորտում տարիներ շարունակ կուտակվել են լուրջ խնդիրներ։ Հենց դա է պատճառը, որ առանց այդ էլ մեր սակավահող երկրում վարելահողերի գրեթե կեսից ավելին չի օգտագործվում, իսկ մնացած մասի մշակման արդյունավետությունը խնդրահարույց է։ Հողային բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, սակայն դրանց իրականացման մեխանիզմների շուրջ առաջացել են շատ վիճելի հարցեր, որոնք պարզաբանման ու հիմնավորման կարիք ունեն»,- ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարի պնդմամբ` առաջնահերթ պետք է իրականացվի հողերի կադաստրային նոր քարտեզների մշակում, անհրաժեշտ է ֆերմերներին շահագրգռել ու համախմբել մեկ գաղափարի շուրջ, վերականգնել խոշոր կոոպերատիվները, արդիականացնել ոռոգման համակարգը, բարձրացնել հողերից ստացվող եկամտաբերությունը։
Նա կարծում է, որ նախևառաջ պետք է կատարել հողային սահմանների ճշգրտում, որովհետև, երբ համայնքների մեծամասնությունում իրականացվում են չափագրումներ, պարզվում է, որ շատերի հողատարածքները գտնվում են մյուսների սահմաններում, ոմանք նույնիսկ սեփականաշնորհման վկայականներ չունեն, ուստի պետք է իրավական հիմքեր ստեղծվեն հետագա գործընթացների համար։
Նախկին պաշտոնյան ասում է, որ հողերի կոնսոլիդացման համատեքստում պետք է խթանել կոոպերացիայի գաղափարը և այդ նպատակով սահմանել հարկային ու այլ բնույթի արտոնություններ։
«Այսօր խնդրահարույց է նաև հողերից ստացվող ցածր եկամտաբերությունը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ շարունակաբար աճել են պարարտանյութերի, թունաքիմիկատների, սերմացուների, դիզվառելիքի, սպասարկող ծառայությունների գները, բայց գյուղմթերքի իրացման գինն էականորեն չի փոխվել, և գյուղացիների եկամուտները համարժեքորեն չեն բարձրացել, դրա համար էլ նրանցից շատերը հող չեն մշակում»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ` շատ լուրջ խնդիր է ոռոգման ջրի անկանոն մատակարարումը։ Ասում է` հողերի սեփականաշնորհման նպատակն այն էր, որ շատ կարճ ժամանակում մեզ մոտ ձևավորվի հողային շուկան, կատարվի առք ու վաճառք, ստեղծվեն ֆերմերային խոշոր տնտեսություններ, սակայն, ցավոք, մեզանում հողային շուկան այդպես էլ չձևավորվեց, որովհետև տվյալ ոլորտում զարգացումներ տեղի չունեցան, և սոցիալական վիճակը մնաց ցածր մակարդակում։
Նշենք, որ ներկայում հանրապետության վարելահողերի մոտ 40 տոկոսը չի օգտագործվում, և այդ ցուցանիշը նվազեցնելու համար կառավարությունը ծրագրում է իրականացնել հողերի գույքագրում, բացահայտել հողերը չմշակելու պատճառները, հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ և արդյունքում հասնել հողերի միավորման և խոշորացման։
ՀՀ կառավարությունն անհրաժեշտ է համարում նաև պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն: