00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե ՍԴ-ն խնդրին լուծում չտա, ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն անխուսափելի. քաղաքագետ

Գարիկ Քեռյան. Միակուսակցական խորհրդարանը Հայաստանի համար կլինի նոնսենս
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների պաշտոնաթողություններին և Ազգային ժողովում ստեղծված իրավիճակին։
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մեկնարկից հետո իշխող քաղաքական ուժի վարկանիշի աստիճանական անկումը` ՔՊ-ին ձեռնտու է ոչ թե գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլ շարունակել աշխատանքն Ազգային ժողովում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Այն բանից հետո, երբ հուլիսի 1-ին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, բացառությամբ Թագուհի Թովմասյանի, հրաժարվեցին խորհրդարանական պաշտոններից, քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակների հավաստմամբ` Ազգային ժողովում առկա իրավիճակը փաստեց խորացող քաղաքական ճգնաժամի մասին։
«Առաջին հերթին պետք է ճշտել` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ընդհանրապես հրաժարվու՞մ են խորհրդարանական աշխատանքից, թե՞ ոչ։ Եթե ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովի նախագահի պաշտոնազրկումը տեղի է ունեցել «ՔՊ» խմբակցության կողմից, ուրեմն շատ հնարավոր է, որ կընթանան անդրկուլիսային կամ բացահայտ բանակցություններ այլ թեկնածուների շուրջ, որպեսզի ընդդիմությունն այդ պաշտոններում առաջարկի նոր մարդկանց, բայց դրանից առաջ ընդդիմադիրները պետք է հստակ կողմնորոշվեն` վերադառնո՞ւմ են խորհրդարան և մասնակցում օրինաստեղծ գործունեությանը, թե՞ առհասարակ հրաժարվում են ԱԺ-ում աշխատելուց»,- ասաց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` խորհրդարան վերադառնալու պարագայում ընդդիմադիրները պարտավոր են կատարել Դոնթի բանաձևի պահանջները, որոնք արդեն իսկ սահմանված են օրենքով, իսկ հակառակ դեպքում պետք է քննարկվի ոչ թե պաշտոնյաների լինել-չլինելու խնդիրը, այլ այն հարցը, թե կարո՞ղ է արդյոք ԱԺ-ն սահմանադրաիրավական տեսանկյունից շարունակել իր գործունեությունը, եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները։

«ՍԴ-ն, իհարկե, կարող է քննարկել և որոշում ընդունել առ այն, որ առանց ընդդիմության` աշխատանքների շարունակումը համապատասխանում է Սահմանադրությանը, կամ կայացնել տրամագծորեն հակառակ որոշում, ըստ որի` ԱԺ-ն չի կարող շարունակել աշխատանքը, որովհետև դա Սահմանադրության խախտում է. այնտեղ պետք է լինի առնվազն երեք խմբակցություն։ Երկրորդ տարբերակի դեպքում իշխող ուժը կփորձի գտնել լուծումներ»,- պարզաբանեց քաղաքագետը։

Քեռյանը չբացառեց, որ ԱԺ-ում աշխատանքը շարունակելու նկատառությամբ ՔՊ խմբակցությունն արհեստականորեն կտրոհվի 2-3 խմբակցության, ինչը նույնպես կարող է դիտարկվել որպես հանգուցալուծում։ Ըստ նրա` մյուս կողմից, եթե ՍԴ-ն չկարողանա իրավական լուծում տալ առկա խնդրին, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն անխուսափելի։
Քաղաքագետի համոզմամբ` եթե իշխող քաղաքական ուժը կարողանա առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների շարունակել իր գործունեությունը, ապա ոչ մի ծանր իրավիճակ էլ չի լինի, պարզապես գործ կունենանք միակուսակցական խորհրդարանի հետ, ինչի դրական կամ բացասական հետևանքները թեև կարելի է քննարկել հետագայում, բայցևայնպես` ժողովրդավարական, բազմակուսակցական ուղին բռնած Հայաստանի համար դա կլինի նոնսենս։
Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրեց արտահերթ նիստ և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Լրահոս
0