https://arm.sputniknews.ru/20220702/avetiq-chalabjani-gvortsvov-hertakan-aporinutjunn-e-eghel-pastabanner-44597500.html
Ավետիք Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել. փաստաբաններ
Ավետիք Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել. փաստաբաններ
Sputnik Արմենիա
Չալաբյանի փաստաբանները հայտնում են, որ Չալաբյանի կալանքը չփոխելու դեմ բողոքն ավտոմատ մակագրվել էր մի դատավորի, իսկ հետո ոչ ավտոմատ` մեկ ուրիշի։ 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T14:21+0400
2022-07-02T14:21+0400
2022-07-02T14:39+0400
ավետիք չալաբյան
քրեական գործ
փաստաբան
ապօրինի
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44113418_0:22:1562:901_1920x0_80_0_0_c411f7c84ad85197ab4d31a8956a2ba5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանները հայտարարություն են տարածել` ասելով, որ Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել։Պաշտպանները, մասնավորապես, հայտնում են, որ Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ վերաքննիչ բողոքն ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով, մակագրվել մեկ այլ դատավորի:Նշվում է նաև, որ սա հերթական ապօրինությունն է, որին դեռ անդրադառնալու են:Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։ Մայիսի 26-ին պատգամավորները դիմեցին նրան երաշխավորությամբ ազատ արձակելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44113418_174:0:1562:1041_1920x0_80_0_0_dc9cc81b394932f843933209802b462b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, քրեական գործ, փաստաբան, ապօրինի, դատավոր
ավետիք չալաբյան, քրեական գործ, փաստաբան, ապօրինի, դատավոր
Ավետիք Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել. փաստաբաններ
14:21 02.07.2022 (Թարմացված է: 14:39 02.07.2022) Չալաբյանի փաստաբանները հայտնում են, որ Չալաբյանի կալանքը չփոխելու դեմ բողոքն ավտոմատ մակագրվել էր մի դատավորի, իսկ հետո ոչ ավտոմատ` մեկ ուրիշի։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանները
հայտարարություն են տարածել` ասելով, որ Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել։
Պաշտպանները, մասնավորապես, հայտնում են, որ Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ վերաքննիչ բողոքն ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով, մակագրվել մեկ այլ դատավորի:
«Այսպես, երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ, և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվե՞լ է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ, և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ սա հերթական ապօրինությունն է, որին դեռ անդրադառնալու են:
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց։ Մայիսի 26-ին
պատգամավորները դիմեցին նրան երաշխավորությամբ ազատ արձակելու համար։