https://arm.sputniknews.ru/20220702/arbanjakajin-internet-kap-hajastanum-starlink-y-ksprvi-naev-dzhvarhasaneli-vajrerum-44543658.html
Արբանյակային ինտերնետ կապ Հայաստանում. «Starlink»-ը կսփռվի նաև դժվարհասանելի վայրերում
Արբանյակային ինտերնետ կապ Հայաստանում. «Starlink»-ը կսփռվի նաև դժվարհասանելի վայրերում
Sputnik Արմենիա
«Starlink»-ը թույլ կտա համացանցից օգտվել այն հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետի ծառայությունները։ 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T09:55+0400
2022-07-02T09:55+0400
2022-07-02T09:55+0400
հայաստան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ինտերնետ
համացանց
արբանյակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_0:88:1600:988_1920x0_80_0_0_c8db96cfae29dde4776b884bf7fe8688.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, 2023-ից հասանելի կլինի «Starlink» ինտերնետ կապը։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։«Starlink»-ի պաշտոնական կայքում առկա քարտեզից պարզ է դառնում, որ Հայաստանը նույնպես ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնց արբանյակային ինտերնետ կմատակարարվի։ Խոսքը միլիարդատեր Իլոն Մասկի «SpaceX» ընկերության կողմից գործարկված «Starlink» համաշխարհային արբանյակային համակարգի ցանցի մասին է։ԲՏԱ նախարարությունը հայտնում է, որ չնայած Հայաստանն ընդգրկված է քարտեզում, բայց այս պահին ինտերնետի մատակարարումների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա ընկերության հետ։Միաժամանակ ԲՏԱ–ն տեղեկացնում է, որ ՀՀ օպերատորների կապի ծածկույթների քարտեզների համաձայն՝ ՀՀ բնակավայրերը 100 տոկոսով ապահովված են գծային և/կամ շարժական ինտերնետ կապի հասանելիությամբ։Ինչ վերաբերում է արբանյակային կապի առանձնահատկություններին, ապա նախարարությունից նշում են, որ այն հիմնականում օգտագործվում է դժվարհասանելի աշխարհագրական վայրերում:Հավելենք, որ «Starlink»-ի պաշտոնական կայքում ինտերնետային ծածկույթ ունենալու համար նախնական պատվեր գրանցելու հնարավորություն կա։ Ամսական արժեքը 99 դոլար է։ Ի դեպ, քարտեզում Հայաստանը մուգ կապույտով է նշված, ինչը նշանակում է, որ շուտով մենք էլ կօգտվենք այդ ինտերնետից։Հիշեցնենք` մայիսին «SpaceX»-ը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ «Starlink»-ն արդեն հասանելի է աշխարհի 32 երկրում, ծածկույթ է ապահովում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_76:0:1535:1094_1920x0_80_0_0_75783db2b46ad688e961cfa1afc9c166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ինտերնետ, համացանց, արբանյակ
հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ինտերնետ, համացանց, արբանյակ
Արբանյակային ինտերնետ կապ Հայաստանում. «Starlink»-ը կսփռվի նաև դժվարհասանելի վայրերում
«Starlink»-ը թույլ կտա համացանցից օգտվել այն հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետի ծառայությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, 2023-ից հասանելի կլինի «Starlink» ինտերնետ կապը։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Starlink»-ի պաշտոնական կայքում առկա քարտեզից պարզ է դառնում, որ Հայաստանը նույնպես ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնց արբանյակային ինտերնետ կմատակարարվի։ Խոսքը միլիարդատեր Իլոն Մասկի «SpaceX» ընկերության կողմից գործարկված «Starlink» համաշխարհային արբանյակային համակարգի ցանցի մասին է։
ԲՏԱ նախարարությունը հայտնում է, որ չնայած
Հայաստանն ընդգրկված է քարտեզում, բայց այս պահին ինտերնետի մատակարարումների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա ընկերության հետ։
««Starlink»-ը ՀՀ-ի համար կարող է դառնալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ և թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից այն հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները»,– ասված է գերատեսչության պատասխանում։
Միաժամանակ ԲՏԱ–ն տեղեկացնում է, որ ՀՀ օպերատորների կապի ծածկույթների քարտեզների համաձայն՝ ՀՀ բնակավայրերը 100 տոկոսով ապահովված են գծային և/կամ շարժական ինտերնետ կապի հասանելիությամբ։
Ինչ վերաբերում է արբանյակային կապի առանձնահատկություններին, ապա նախարարությունից նշում են, որ այն հիմնականում օգտագործվում է դժվարհասանելի աշխարհագրական վայրերում:
Հավելենք, որ «Starlink»-ի պաշտոնական կայքում ինտերնետային ծածկույթ ունենալու համար նախնական պատվեր գրանցելու հնարավորություն կա։ Ամսական արժեքը 99 դոլար է։ Ի դեպ, քարտեզում Հայաստանը մուգ կապույտով է նշված, ինչը նշանակում է, որ շուտով մենք էլ կօգտվենք այդ ինտերնետից։
Հիշեցնենք` մայիսին «SpaceX»-ը
թվիթերյան իր էջում հայտնել էր, որ «Starlink»-ն արդեն հասանելի է աշխարհի 32 երկրում, ծածկույթ է ապահովում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։