00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի զինվորականները զորանոցներ են կահավորում ուսումնական հաստատություններում. ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվել
Կրամատորսկի «Յուբիլեյնի» քաղաքային զբոսայգու տարածքում ուկրաինական ազգայնական կազմավորումների գրոհայինները զորանոցներ են կահավորել, զրահատեխնիկա և խոշոր տրամաչափի հրետանի տեղակայել:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները զորանոցներ և պահեստներ են կահավորում ուսումնական հաստատություններում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ գրոհայինները Բախմուտի (ԴԺՀ) քոլեջի տարածքում ժամանակավոր տեղակայման կետեր են կահավորել, իսկ հարակից տարածքում զրահատեխնիկա, ականանետային դիրքեր և ծանր հրետանի են տեղակայել:
Անվտանգություն ապահովելու պատրվակով զինյալները տեղի բնակիչներին արգելել են լքել իրենց տները։
«Զապորոժիեում` Մանկական ստեղծագործության քաղաքային պալատի շենքում (Զապորոժիեի հրապարակ), ազգայնականները հենակետեր են տեղակայել, զինամթերքի պահեստ են կահավորել, իսկ հաստատության պարագծով և մերձակա բնակելի տների վերին հարկերում կրակակետեր և դիպուկահարների կետեր են տեղադրել»,-ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրամատորսկ քաղաքում նույնպես տեխնոլոգիական տեխնիկումի հանրակացարանում և թիվ 1 գիմնազիայի տարածքում ուկրաինական ազգայնական կազմավորումների գրոհայինները զորանոցներ են կահավորել, իսկ «Յուբիլեյնի» քաղաքային զբոսայգու տարածքում զրահատեխնիկա և խոշոր տրամաչափի հրետանի են տեղակայել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 128-րդ օրը։
Կիևը Օդեսայում սադրանք է նախապատրաստում ՌԴ-ին խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրելու համար
Լրահոս
0