https://arm.sputniknews.ru/20220701/sa-hertakan-harvatsn-er-mer-petakanutjany-vahe-hakvobjany-ishkhanutjan-vorvoshman-masin-44559026.html
Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իշխանության որոշման մասին
Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իշխանության որոշման մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։ 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T20:14+0400
2022-07-01T20:14+0400
2022-07-01T21:24+0400
վահե հակոբյան
դիմադրություն շարժում
աժ (ազգային ժողով)
բողոքի ակցիա
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44570243_0:67:1600:968_1920x0_80_0_0_e5191ca890aa882cfb2e93ae7a90f73a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով, այսօրվա իշխանությունը չունի կարմիր գծեր, և նրանց արածների համեմատ ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ այսօր կայացրած որոշումները ոչինչ են։ Այս ամենի մասին Հակոբյանը խոսեց «Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիայի ժամանակ։Նշենք, որ այսօր ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։Նա հավատացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։«Թող մտածեն այն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ և մասնակից դառնալ այն բանին, թե այս պատուհասները մեր երկիրը ուր են բերում, հասցնում»,- նշեց նա։Հակոբյանը հավելեց, որ իշխանությունն «իր էժան քայլերով» նրանց չի կարող շեղել բռնած ճանապարհից կամ ցավեցնել։Հիշեցնենք` հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել 2020թի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։Եթե նոր կառուցվող ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան ՍաղաթելյանՎարչապետը նաև ասել էր, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, որոնք չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44570243_0:0:1424:1068_1920x0_80_0_0_4f702235120bacf153acea37247edb19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հակոբյան, դիմադրություն շարժում, աժ (ազգային ժողով), բողոքի ակցիա, ընդդիմություն, իշխանություն
վահե հակոբյան, դիմադրություն շարժում, աժ (ազգային ժողով), բողոքի ակցիա, ընդդիմություն, իշխանություն
Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իշխանության որոշման մասին
20:14 01.07.2022 (Թարմացված է: 21:24 01.07.2022) Ընդդիմության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով, այսօրվա իշխանությունը չունի կարմիր գծեր, և նրանց արածների համեմատ ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ այսօր կայացրած որոշումները ոչինչ են։ Այս ամենի մասին Հակոբյանը խոսեց «Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիայի ժամանակ։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։
«Այն, ինչ կատարվում է այսօր Բերձորում և Լաչինի միջանցքում, ու իրենց (իշխանության-խմբ. ) մոտեցումն այդ հարցին ասածից ևս մեկ վառ ապացույցն է։ Դրա համեմատ իրենց այսօրվա որոշումը ի՞նչ է որ մեզ համար։ Ցավալի է, որ սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ավանդույթներին »,- ասաց Հակոբյանը։
Նա հավատացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։
«Թող մտածեն այն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ և մասնակից դառնալ այն բանին, թե այս պատուհասները մեր երկիրը ուր են բերում, հասցնում»,- նշեց նա։
Հակոբյանը հավելեց, որ իշխանությունն «իր էժան քայլերով» նրանց չի կարող շեղել բռնած ճանապարհից կամ ցավեցնել։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել 2020թի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։
Վարչապետը նաև ասել էր, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, որոնք չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։