00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն իր դաշնակիցներից չի պահանջում մասնակցել հատուկ գործողությանը. Տիմոֆեյ Բորդաչով

© Sputnik / Zara MikaՏիմոֆեյ Բորդաչով
Տիմոֆեյ Բորդաչով - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Տիմոֆեյ Բորդաչով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, դաշնակիցներին երբեք «փայտով չի քշում» իր ռազմական գործողություններին մասնակցելու։
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև գնահատել է արցախյան հակամարտության կարգավորման շուրջ առկա իրավիճակը: Զրուցել է Աշոտ Սաֆարյանը։
- Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս առճակատումը ավելի քիչ կշիռ և ազդեցություն ունեցող երկրներին բավական բարդ դրության մեջ է դրել։ Շատերը ստիպված են մանևրել կամ ընտրություն կատարել։ Նման երկրների թվում է նաև Հայաստանը։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, մյուս կողմից՝ Մոսկվային գործուն աջակցության դեպքում երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքը։ Ձեր տեսանկյունից՝ ինչպե՞ս պետք է վարվել նման իրավիճակում:
- Ձեր նշած թեման իսկապես շատ կարևոր է։ Մենք բոլորս՝ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, պետք է մեր խելքով ապրենք։ Մի պահ վերցնենք և սեփական այգին փորենք: Ոչ թե մտածենք այն մասին, թե ով ինչպես է դա տեսնում կողքից, այլ զբաղվենք սեփական երկրի զարգացմամբ։ Ռուսաստանը խնդիրներ ունի Արևմուտքի հետ, ահա և լուծում է դրանք։
Ռուսաստանը, ի տարբերություն այլ երկրների, իր դաշնակիցներից, ՀԱՊԿ անդամ երկրներից չի պահանջում մասնակցել ռուսական խնդիրների լուծմանը։ Կարելի է հիշել ԱՄՆ-ի հարձակումը Աֆղանստանի կամ Իրաքի վրա։ Մենք հիշում ենք, թե ինչպես էին ամերիկացիները փայտերով իրենց դաշնակիցներին քշում այդ ռազմական գործողություններին մասնակցելու, որպեսզի նրանք գոնե մի դասակ ուղարկեին այդ գործողություններին մասնակցելու համար։
Արևմուտքը կրկին պատրաստվում է «մարտում հաղթել Ռուսաստանին»
Որոշ պետությունների Իրաքում կամ Աֆղանստանում հատուկ գործողություններին մասնակցել են պարզապես ամերիկացիների առջև խոնարհվելու, իրենց հավատարմությունը ցույց տալու համար։ Մենք բոլորս դա տեսել ենք։
Իսկ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ ոչ մի պետությունից չի պահանջում իր զինվորներին ուղարկել այնտեղ, որտեղ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Իսկ եթե չի պահանջում, ապա բարդ իրավիճակի որևէ պատճառ չեմ տեսնում։ Եթե ինչ-ինչ պետություններ ծայրահեղ կախում ունեն ԱՄՆ-ից, առանց նրա զարգանալ չեն կարող, դա Ռուսաստանի խնդիրը չէ։ Եթե երկրներն այնպես են ապրում, որ Ամերիկայի կարծիքը նրանց համար աշխարհում ամեն ինչ է նշանակում, մենք ոչնչով չենք կարող օգնել։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում։
- Իսկ ո՞րն է պատճառը, որ Ռուսաստանը նման պահանջներ չի դնում։ Ըմբռնում կա, որ գործընկերները այսպես թե այնպես չե՞ն կարողանալու «լծի տակ մտնել» և իրենց վրա լուրջ պատասխանատվություն վերցնել։
- Իսկ 2003-ին ամերիկացիները չէի՞ն հասկանում, որ նույն Լիտվայի զորակազմը վճռորոշ ազդեցություն չի ունենալու։ Հիանալի հասկանում էին։ Բայց ամերիկացիների համար կարևոր է իրենց ստրուկը դարձնել, բոլորին ախոռ քշել, զորանոց քշել։ Ռուսաստանի համար դա կարևոր չէ, Ռուսաստանը դա չի անում, նա իր զինված ուժերն ունի և իր պատմական փորձը։
- Ուկրաինական իրադարձություններին դեռ կանդրադառնանք, բայց հիմա կցանկանայի ուշադրություն հրավիրել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին։ Տարածաշրջանային սյուժեներից մեկը, որտեղ մենք վերջին մի քանի տարվա ընթացքում մրցակցություն ենք տեսնում Մոսկվայի և արևմտյան մայրաքաղաքների միջև, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը բավական բարդ ժամանակներ է ապրում, շատերին անհասկանալի է, թե ինչ կլինի այդ ձևաչափի հետ։ Ի՞նչ եք կարծում, այդ փակուղուց ելք կա՞։ Արդյոք կարելի՞ է սպասել նախկին համակարգման վերսկսմանը։
- Ամեն ինչ կախված է այն բանից, թե Արևմուտքի երկրները երբ պատրաստ կլինեն աշխատել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ամերիկացիներից ու եվրոպացիներից չի փախչում։ Այդ նրանք են անընդհատ փախչում մեզնից, փախչում են բոլոր ձևաչափերից, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ Եթե ամերիկացիներն ու եվրոպացիները հանուն Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունների չեն ուզում մասնակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեղ աշխատանքին, ապա դա ցույց է տալիս ամերիկացիների ու եվրոպացիների վերաբերմունքը հակամարտության կողմերին առաջին հերթին։
Վասիլի Նեբենզյա - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Արևմուտքն է Ուկրաինային դուրս բերել Ռուսաստանի հետ բանակցություններից. Նեբենզյա
Դա ցույց է տալիս, թե որքան անտարբեր են ամերիկացիներն ու եվրոպացիները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ։ Ռուսաստանն ինքը դեռևս ոչ մի բանակցային ձևաչափից դուրս չի եկել։ Ռուսական խաղաղապահ զորակազմը հիմա մարդասիրական առաքելություն է կատարում, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանության առաքելություն։ Եվ ռուսական զորակազմն այդ առաքելությունը կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ առկա հարցերի բռնի լուծման սպառնալիք կա։ Քանի դեռ այդ մարդկանց որևէ բան է սպառնում, ռուսական զորակազմն այնտեղ է լինելու։
- Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում չեն թաքցնում, որ կցանկանային, որ ռուսական զորակազմն այնտեղ անժամկետ գտնվեր։ Նման սցենար առհասարակ հնարավո՞ր է։
- Դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ դա գործընթաց է, որը դեռևս զարգացման փուլում է։ Մենք բոլորս կցանկանայինք, որ գար մի օր, երբ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարողանային նստել բանակցությունների սեղանի շուրջ և ասել, որ Լեռնային Ղարաբաղի հայերին ոչինչ չի սպառնում, և որ այստեղ երբեք պատերազմ չի լինի։ Երբ այդ պահը գա, ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտությունը կվերանա։
- Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020-ի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման գործում, նրա խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Միաժամանակ, Բրյուսելի դիվանագիտական ակտիվությունն է նկատվում այն հարցում, որ կողմերին նստեցնեն բանակցությունների սեղանի շուրջ։ Արդյոք Ռուսաստանից միջնորդական «առաջնությունը» խլելու և համակարգումն իրենց ձեռքը վերցնելու փորձեր հնարավո՞ր են։
- Ես որևէ կասկած չունեմ, որ Եվրամիության գործունեությունն այժմ ուղղված է ռուսական շահերին վնասելուն։ Բայց եթե դրա վրա կանգ չառնենք, ապա, իմ տեսանկյունից, միևնույն է, թե ինչ գործընթացի շնորհիվ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և Ղարաբաղի հայ բնակչությունն անվտանգ կլինի։ Գլխավորը արդյունքն է։ Եվ եթե այդ արդյունքը ձեռք բերվի Բրյուսելի ջանքերով՝ ի սեր Աստծո։
- Թույլ տվեք վերադառնալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին․․. Ասացեք, իսկ կա՞ն ինչ-ինչ շրջանակներ, սահմաններ, որոնցից այն կողմ Մոսկվան չի գնա և անհրաժեշտ կհամարի Կիևի հետ բանակցությունների նստել։
- Ռուսաստանը բանակցություններից երբեք չի հրաժարվել։ Այդ Կիևի իշխանություններն են խոսում բանակցությունների անհնարինության մասին։ Ավելին, մենք լսում ենք եվրոպացի քաղաքական գործիչների, օրինակ՝ Բելգիայի կառավարության ղեկավարի հայտարարությունները, թե պատերազմը պետք է շարունակվի մինչև Ուկրաինայի հաղթանակը։ Ռուսաստանը երբեք չի ասել, որ պատերազմը պետք է շարունակվի մինչև հաղթանակ։
Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար
Մոսկվան հատուկ գործողության շրջանակում իր առջև որևէ աշխարհագրական նպատակ չի դնում, խնդիրներն ու նպատակները հստակ ձևակերպված են եղել։ Եվ ռազմական գործողության մեկնարկի պատճառները նույնպես հայտնի են՝ Ուկրաինայի տարածքը ռազմահենադաշտ էր դարձել Ռուսաստանին սպառնացող ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների ծավալման համար, Ուկրաինայում ութ տարի շարունակ մարդու իրավունքների աղաղակող խախտումներ էին թույլ տալիս՝ ագրեսիվ ազգայնականության կարգախոսներով։
Այդ պատճառով էլ ապառազմականացումն ու դենացիֆիկացիան անվերապահ գերակայություններ են, և ամենևին էլ կարևոր չէ, թե աշխարհագրական որ սահմաններում դա կզարգանա։ Հատուկ գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը կհամարի, որ այդ երկու խնդիրները կա՛մ ամբողջությամբ վերացվել են, կա՛մ նվազագույնի են հասցվել։
Լրահոս
0