00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Դատախազության օրվա առիթով հրավիրված հանդիսավոր նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Կառավարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Եթե դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով,– դատախազներին ուղղված ուղերձում ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է:
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Премьер-министр Никол Пашинян принял участие в торжественном заседании ко дню 104-летия образования прокуратуры и Дню прокуратуры (1 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային։
«Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է, թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ»,– ասել է վարչապետը` միաժամանակ ընդգծելով, որ, անշուշտ, լինում են նաև դեպքեր, երբ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարին` կարևորելով իրավական համակարգի սոցիալական երաշխիքների կարևորությունը, ինչը, նրա խոսքով, քննիչին ու դատախազին թույլ կտա առաջին հերթին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա։ Մյուս կողմից, ըստ նրա, կոռուպցիան հենց այն «արգելակն» է, որը թույլ չեն տալիս պետական միջոցները կենտրոնացնել պետական բյուջեում և ուղղել պետական ծախսերին, այդ թվում` պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքներին։
«Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար»,– ասել է վարչապետը` փաստելով, որ դատախազի աշխատանքը, հատկապես դժվարացել է պատերազմից հետո, քանի որ ավելացել են էմոցիաներն ու ողբերգությունները։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Премьер-министр Никол Пашинян посетил Генеральную прокуратуру ко дню 104-летия образования прокуратуры и Дню прокуратуры (1 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
Դատախազության աշխատողի օրվա առիթով ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:
Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը։
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին:
Լրահոս
0