00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլեգ Վինոգրադովը կես դար անց Երևանում կվերակենդանացնի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը

© Sputnik / Andranik GhazaryanՕլեգ Վինոգրադով
Օլեգ Վինոգրադով - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Օլեգ Վինոգրադով
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Աշխարհահռչակ բալետմեյստերը հիացած է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ով ու Փարաջանովվի «Նռան գույն»-ով։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայտնի ռուս բալետմեյստեր, պարուսույց, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովը կրկին Հայաստանում է, որպեսզի կես դար անց վերակենդանացնի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային բեմադրությունը:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում անվանի բալետմեյստերն անդրադարձել է Հայաստան կատարած իր առաջին այցին, առավոտյան 4-ին մատուցվող ավանդական հայկական խաշին, Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթությանը, Արամ Խաչատրյանի հետ շփմանը, ինչպես նաև խոսել է Արևմուտքում ռուսական մշակույթի ժխտման փորձերի մասին: Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը:
- Օլեգ Միխայլովի՛չ, դուք վերջին անգամ Երևանում 52 տարի առաջ եք եղել։ Ինչպիսի՞ տպավորություններ ունեք։
- Ես անասելի ուրախ եմ, որ նորից այստեղ եմ, այս հիանալի քաղաքում։ Մեր խելագար ժամանակներում, երբ շուրջբոլորն ինչ-որ աներևակայելի բաներ են կատարվում, այս քաղաքը, այս երկիրն ապրում է մշակույթով, ապրում է բալետով։ Ես հյուրանոցից մինչև թատրոն եմ քայլում, ամենուր երաժշտություն է, պարեր են, գեղեցիկ հագնված, էլեգանտ մարդիկ են, երեխաներ, սրճարաններն ու ռեստորանները լիքն են, լիարյուն կյանք է։ Երևանը քաղաք-տոն է։
- Ինչպե՞ս էր օպերային թատրոնը, Ձեզ դո՞ւր են գալիս փոփոխությունները։
- Այնպես է ստացվել, որ 60 տարվա ընթացքում ես աշխարհի կեսը շրջել եմ։ Այդ ընթացքում մի հիանալի երաժշտի եմ հանդիպել՝ Կարեն Դուրգարյանին (Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն), և նա զարմացրեց ինձ իր ստեղծագործական հատկանիշներով։ Հավատացե՛ք, ես շատ դիրիժորների հետ եմ աշխատել։ Կարենը միանգամային առանձնահատուկ է։ Նա տարված է նյութով, մտածում է ոչ միայն նվագախմբի մասին, նա գիտի, թե ինչ է կատարվում բեմում։ Նա զգում է շնչառությունը, որով ապրում է բալետի պարուհին, պարողը, նա ապրում է թատրոնով։
Թատերախմբի ներուժը, նրա էվոլյուցիան միանգամայն յուրահատուկ են․ թե ինչպես են նրանք աշխատում նյութի հետ, ինչպես են աշխատում փորձերի ժամանակ․ նրանց դահլիճից չես կարող դուրս հանել, նրանք ժամին չեն նայում։
Հրաշալի մենակատարների թվում երկու աղջիկ կա, իսկական հրաշք են։ Ամբողջ աշխարհը նրանց մասին դեռ չգիտի, բայց վստահ եմ, որ նրանցից միջազգային աստղեր կստացվեն։ Աստված տա, որ նրանց մասին ադամանդի պես հոգ տանեն, զարգացնեն։ Եվ այնպիսի տղամարդիկ, ինչպիսիք ձեզ մոտ կան, ոչ մի ուրիշ թատրոնում չկան։ Ես ամեն փորձին տոնակատարության նման եմ գնում։
© Sputnik / Andranik GhazaryanՕլեգ Վինոգրադով
Народный артист СССР балетмейстер Олег Виноградов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Օլեգ Վինոգրադով
- Հայաստանում դեռ խորհրդային ժամանակներից ընկերներ ունե՞ք։
- Մենք ընկերացել էինք հիանալի պարող Վիլեն Գալստյանի, դիրիժոր Յակով Ոսկանյանի հետ, ցավոք՝ նրանք արդեն չկան, պայծառ հիշատակ․․․ Ռուդոլֆ Խառատյանին ես հրավիրել էի իմ բալետի ակադեմիան Վաշինգտոնում, որտեղ ապրում ու աշխատում եմ արդեն 30 տարի։ Նա ընդունեց իմ առաջարկը և մնաց այնտեղ։ Հենց այդ մարդկանց շնորհիվ, որոնց հետ կողք-կողքի անցել է իմ կյանքը, պահպանվել է կապը այս հիանալի երկր հետ։
Չէի կարծում, որ նորից կհայտնվեմ այստեղ, բայց այնտեղ՝ իմ ներսում, ինչ-որ բան միշտ պահպանում էր Հայաստանի մասին հուշը։ Եվ հիմա ամեն ինչ վերածնվել է․ կենդանություն են առել հիշողությունները, թե ինչպես էին ինձ ծանոթացնում լեռների հետ, թե ինչպես առաջին անգամ խաշ փորձեցի, հանուն որի ինձ արթնացրին գիշերվա երեքին և ստիպեցին ինչ-որ տեղ գնալ մեքենայով։ Այդ ամենը շատ ջերմ էր, շատ անկեղծ։
- Շատ շուտով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը կհամալրվի Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետով։ 1970 թվականին բալետն առաջին անգամ երևանյան թատրոնի բեմում ներկայացվել է Ձեր իսկ բեմադրությամբ։ Առաջնախաղից ավելի քան կես դար է անցել։ Նախատեսո՞ւմ եք որևէ բան փոխել մեկնաբանության մեջ։ Գուցե ժամանակը ա՞յլ շեշտադրումներ է թելադրում, ա՞յլ մատուցումներ։
- Ես երբեք ներկայացումների կրկնօրինակներ չեմ անում, որովհետև ամեն անգամ նոր թատերախումբ է, ուրիշ պայմաններ, ուրիշ ժամանակներ։ Չնայած իմ տարիքին, շնորհակալ եմ Աստծուն, որ ապրելու հնարավորություն է տալիս, ես չեմ հոգնում, ես սպասում եմ այդ փորձերին, սպասում եմ բեմին, սպասում եմ դեկորացիաներին, զգեստներին, հզոր ու թանկարժեք ներկայացմանը։
Ես միայն այդպիսիք եմ սիրում՝ մեծ, մոնումենտալ ներկայացումները, մեծ կորդեբալետ եմ սիրում։ Հրաշալի է, որ այսօր Երևանում կարող ենք մեզ նման բան թույլ տալ, և կառավարությունը բյուջե է հատկացրել թանկ ներկայացման համար, որը, հուսով եմ, կվերադարձնի իր ծախսերը։
- Հատկանշական է, որ ձեր առաջին բալետը, որը բեմադրել եք 24 տարեկանում՝ «Ռոմեո և Ջուլիետը», շարունակում է մնալ ձեր խաղացանկում։ Պատճառը սիրո հավերժական թեմա՞ն է, թե՞ ուրիշ բացատրություն կա։
- Դա իմ երկրորդ ներկայացումն էր, «Մոխրոտ»-ից հետո։ Ես 24 տարեկան էի, ներկայացումն անմիջապես տարան Փարիզ։ Փարիզում հաջողությունից հետո Նովոսիբիրսկի թատրոնի ղեկավարությունը ինձ երկրորդ ներկայացումը տվեց՝ «Ռոմեո և Ջուլիետը», որի մասին երազել անգամ չէի կարող։ Ինձնից առաջ Լավրովսկու և Ուլանովայի տարբերակը կար՝ մյուս հայտնիների հետ միասին, և ես չէի էլ մտածում, որ երբևէ կկարողանամ մոտենալ այդ թեմային։
Ղեկավարությունը հավատաց և շանս տվեց ինձ՝ նոր սերնդի ներկայացուցչին, որը, ինչպես հայտնի է, ցանկացած թեմա իր ձևով է ընկալում։ Ես ինքս էի Ռոմեոն, իմ Ջուլիետն ունեի, որի մասին երազել էի։ Ես հասկանում էի, որ Լավրովսկու ներկայացումը բոլորը գիտեն։ Բայց ինձ թվում էր, որ այնտեղ պար չկա, այնտեղ հիմնականում մնջախաղ է, որտեղ քայլում են, ոչ թե պարում։
Ինձ համար դա բացառված էր, որովհետև ես ապրում էի, ինչպես հարկն է, պարով, խորեոգրաֆիայով, չէ՞ որ բալետը շարժում է։ Այդտեղ ես հասկացա, որ «Ռոմեո և Ջուլիետ» բալետը, ինչպես և «Մոխրոտը», պետք է պարային լինի։
- Ձեր հարցազրույցներից մեկում ասում եք․ «Իմ կարծիքով՝ հանդիսատեսը, որը բալետ է գալիս միայն պարի գեղեցկությամբ հիանալու, ինքն իրեն թալանում է։ Ժամանակակից բալետը կարող է և պետք է հուզի ոչ միայն զգացմունքները, այլև մտքերը․․․»։ Ո՞րն է բալետի, որպես 21-րդ դարի արվեստի առաքելությունը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաներն ու փորձառու հանդիսատեսի անսահմանափակ ընտրությունը։
- Միայն մի բան․ գովերգել մարդկային մարմնի գեղեցկությունը։ Աշխարհի մեծագույն իդեալը կնոջ գեղեցկությունն է՝ մոր, քրոջ, ընկերուհու, սիրեցյալի։ Ամենամեծ գեղեցկությունը կնոջ գեղեցկությունն է։ Ամեն ինչ պետք է միայն այդ մասին լինի, ամբողջ կյանքն է այդ մասին։
- Իսկ բալետում պարող տղամարդի՞կ։
- Տղամարդն արդեն այլ հարց է։ Տղամարդը գոյություն ունի միայն կնոջ շնորհիվ։ Եվ եթե նա հասկանում է դա, նա տղամա՛րդ է։
- Բայց միայն կանանց բալետը այնքան էլ հետաքրքիր չէ՞ր լինի։
- Դա բացառված է։ Ամեն ինչ պետք է բացարձակապես ամբողջական լինի, որովհետև մեր կյանքը չի կարող միապաղաղ լինել։ Բալետը կնոջ գեղեցկության խորհրդանիշն է, ոգեղենության և կյանքի ճշմարտության խորհրդանիշը։
Ընդ որում, ի՛նչն է հետաքրքիր․ սովի, մեծ ողբերգությունների, պատերազմի ամենաբարդ ժամանակներում, երբ հաց չկար, երբ մթերքի համար մեծ հերթեր էին, Մարիինյան թատրոնում բալետի տոմսերը սպառվում էին ընդամենը 3 ժամում։ Ընդ որում՝ տեղի համարը գրում էին մարդկանց ձեռքին, ինչպես ալյուրի հերթում։ Ես առաջին անգամ ինչպե՞ս բալետ տեսա։ Մայրս գործարանում էր աշխատում, իսկ այնտեղ թատերական դրամարկղեր կային, քանի որ բանվորները չէին կարող հերթ կանգնել, և մայրիկին «Մոխրոտի» տոմս էր բաժին հասել։ Այդպես ես երեխա ժամանակ առաջին անգամ բալետ տեսա, և իմ կյանքը դրանից հետո շրջվեց։
- Ըստ երևույթին՝ պատահական չէր, որ «Մոխրոտը» դարձավ ձեր առաջին բալետը․․․
- Երևում է՝ աշխարհում ոչինչ պատահական տեղի չի ունենում։ Ես հենց Երևանում եմ ծանոթացել, ավելին ասեմ՝ Աստված ինձ ուղարկել է Փարաջանովի հանճարը։ Այն ժամանակ ես առաջին անգամ տեսա «Նռան գույնը» ֆիլմը, որը մինչև օրս ամեն ինչից բարձր եմ գնահատում համաշխարհային խորեոգրաֆիայի մեջ, դրանից վեր ոչինչ չի բարձրացել։ Փարաջանովն է ինձ սովորեցրել այն ռեժիսուրան, որը ոչ մի ինստիտուտում չեն սովորեցնում։ Այ թե ինչ է ինձ համար Երևանը։
- Ձեր «Բալետմեյստերի խոստովանությունը» գիրքը բեսթսելլեր է դարձել և արդեն գրեթե չկա գրախանութներում։ Գրքում Դուք մի փոքր բացում եք ստեղծագործական գործընթացը թաքցնող գաղտնիքի վարագույրը։ «Խոստովանության» մեջ վարպետության բոլո՞ր գաղտնիքներն են բացահայտվում, թե՞ այնուամենայնիվ ինչ-որ բան հանելուկ է մնում, «ֆիրմային գաղտնիք»։
- Նոր հրատարակություն է պատրաստվում, որը կթողարկվի արդեն այս տարի։ Հիմա հրատարակչությունն իմ գնալուն է սպասում, որպեսզի ներառի երևանյան առաջնախաղի մասին նյութը։ Մինչև վերջ եմ բացահայտել, թե ոչ․․․ ինքս էլ չգիտեմ։ Նույնիսկ այսօրվա հանդիպումը հենց այնպես չի անցնի, հետք կթողնի, ինչպես և ամեն ինչ իմ կյանքում։ Մենք լավ ընկերներ էինք Արամ Իլյիչ Խաչատրյանի հետ։ Մեծ թատրոնում իմ աշխատանքի ժամանակ, երկար տարիների ընթացքում, երբ ես հայտնվում էի Մոսկվայում, մենք հանդիպում էինք, և նա հարցնում էր․ «Հը՞, ե՞րբ ես «Գայանեն» բեմադրելու»։
Ես աստվածացնում եմ Խաչատրյանի երաժշտությունը և հատկապես «Դիմակահանդեսը», որով հիանում եմ և որը երազում եմ բեմադրել։ Բայց չեմ կարողանում սյուժեի սցենարի ընթացքը հորինել։ Այդ թեման ապրում է ինձ հետ, և ես սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ բալետ բեմադրել հենց այդ երաժշտության համար։
© Sputnik / Andranik GhazaryanՕլեգ Վինոգրադով
Народный артист СССР балетмейстер Олег Виноградов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Օլեգ Վինոգրադով
- Բարդ ժամանակներում ենք ապրում։ Մենք ականատես ենք դառնում Արևմուտքում ռուսական մշակույթի ժխտմանը։ Իսկ չէ՞ որ Դյագիլևի «Ռուսական եղանակները» ազդեցություն են ունեցել 20-րդ դարի Եվրոպայի մշակույթի վրա։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ երևույթին։ Դուք Ամերիկայում եք ապրում, առիթ ունեցե՞լ եք այդ միտումին բախվելու։
- Այդ հիվանդությունը վարակիչ է, և դրա դեմ ունիվերսալ դեղամիջոց առայժմ չկա։ Ես բնավ չեմ հուզվում, դա ինձ չի անհանգստացնում։ Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, թե ինչպես են նրանք փրփրում։ Իսկ ինչի՞ց է այդ ամենը։ Անկարողությունի՛ց։
Նայե՛ք Իտալիային, որը աշխարհին բալետ է տվել։ Այսօր Իտալիայում անդունդ է, բալետ չկա։ Ամերիկայում՝ չկա։ Ֆրանսիայում դեռ կա, բայց այսօր արդեն այն չէ։ Այսօր այն բեմերում, որտեղ 60 տարի աշխատել է հանճարեղ Մարիուս Պետիպան, մերկ տղամարդիկ ու կանայք են պարում։
- Դուք բալետի դասական հասկացության կողմնակից եք և կարծում եք, որ հանդիսատեսը պետք է հենց դասական բալետի՞ գնա, առանց ինչ-որ խորամանկությունների ու նրբությունների։
- Ես ժամանակակից բալետներ եմ բեմադրում, որպիսիք աշխարհում ոչ ոք չի բեմադրում։ Ես նորմալ, ժամանակակից մարդ եմ, որն ապրում է այն ամենով, ինչը շրջապատում է ինձ։ Բայց այն էպատաժը, որով տարվում է կեղծ-մոդեռնային մշակույթը, այդ ամբողջ փոփ-արտը պետք է գոյություն ունենա որպես փողոցային արվեստ։ Անհրաժեշտ է ֆիլտրել և թողնել միայն այն, ինչը զարգացնում է բիբլիական մշակույթի լավագույն սկզբունքները։ Ուստի արատը, այլանդակությունը, բռնությունը, ագրեսիան՝ այդ ամենը բալետ չէ։ Բալետը բոլորովին այլ բան է։
- Օլեգ Միխայլովի՛չ, Դուք հասցնում եք անել այն, ինչն անգամ ամենաակտիվ երիտասարդները չեն հասցնում։ Դուք հրաշալի ստեղծագործական և ֆիզիկական «մարզավիճակում» եք։ Կհայտնե՞ք Ձեր գաղտնիքը։
- Ոչ մի գաղտնիք չկա։ Գիտե՞ք, նույնիսկ չեմ մտածել այդ մասին։ Ապրում եմ այնպես, ինչպես ապրում եմ։ Ուղղակի պետք է պատրաստ լինել այն փորձություններին, որոնք Աստված մեզ ուղարկում է և չհուսահատվել, եթե երկինքը դեռ չես տեսնում։ Ինձ վրա երեք մահափորձ են արել։
Ամեն ինչ արել են, որ ես չաշխատեմ, որ սպանեն այն, ինչով ես ապրում էի։ Ոչինչ չի ստացվել։ Այսօր ինձ համար կարևոր է պահպանել լավագույնը նախորդ դարաշրջաններից ու սերունդներից և առաջ շարժվել բարու հիման վրա, բիբլիական հիմքերի հիման վրա։ Ահա և ամբողջ գաղտնիքը։
- «Ռոմեո և Ջուլիետի» պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ձեր 85-ամյակի օրը, որը Հայաստանում եք նշելու։
- Սեփական 85-ամյակն այս քաղաքում նշելը ինտրիգ է, ինձ շատ է դուր գալիս։ «Культура» հեռուստաալիքը մտադիր է այստեղ գալ և ռեպորտաժ նկարահանել, որպեսզի ցուցադրի օգոստոսի 1-ին՝ իմ ծննդյան օրը։ Ամենակարևորը, որ ես այստեղ կլինեմ։
Լրահոս
0