https://arm.sputniknews.ru/20220701/ishkhanutjuny-mtahogvats-e-miajn-pashtvonnerov-hajastan-pativ-unem-44534567.html
Իշխանությունը մտահոգված է միայն պաշտոններով. ընդդիմադիր դաշինքների հայտարարությունը
Իշխանությունը մտահոգված է միայն պաշտոններով. ընդդիմադիր դաշինքների հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել` շեշտելով, որ իշխանություն պահվածքն աբսուրդային է։ 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T14:47+0400
2022-07-01T14:47+0400
2022-07-01T15:09+0400
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_0:83:1600:983_1920x0_80_0_0_cac8ad9d9ac7ff2267ce121a89cff782.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իշխանություններն իրենց վարքագծով ևս մեկ անգամ հաստատում են, որ մտահոգված են բացառապես պաշտոններով։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ երկու ընդդիմադիր` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։Հայտնել էինք, որ իշխանությունն այսօր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։Նշվում է նաև, որ իշխանությունները զբաղված են հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը։ Իսկ այս պայմաններում նրանց հեռացումը, ըստ ընդդիմության, անխուսափելի է։Ընդդիմադիրները ասում են, որ միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել Հայաստանում առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք:Նշվում է նաև, որ փաստ է` օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe960fbde75b36b69e15dc47e7313611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք, իշխանություն
«հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք, իշխանություն
Իշխանությունը մտահոգված է միայն պաշտոններով. ընդդիմադիր դաշինքների հայտարարությունը
14:47 01.07.2022 (Թարմացված է: 15:09 01.07.2022) Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել` շեշտելով, որ իշխանություն պահվածքն աբսուրդային է։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իշխանություններն իրենց վարքագծով ևս մեկ անգամ հաստատում են, որ մտահոգված են բացառապես պաշտոններով։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ երկու ընդդիմադիր`
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Հայտնել էինք, որ իշխանությունն այսօր փոխնախագահ
Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։
«Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ պաշտոններն ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ իշխանությունները զբաղված են հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը։ Իսկ այս պայմաններում նրանց հեռացումը, ըստ ընդդիմության, անխուսափելի է։
Ընդդիմադիրները ասում են, որ միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել Հայաստանում առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք:
Նշվում է նաև, որ փաստ է` օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից: