https://arm.sputniknews.ru/20220701/hrazharakan-em-nerkajacnum-handznazhvoghvovi-nakhagahi-pashtvonic-armen-gevvorgjan-44533265.html
Հրաժարական եմ ներկայացնում ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
Հրաժարական եմ ներկայացնում ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
Sputnik Արմենիա
Արմեն Գևորգյանը հայտնում է, որ իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք չի կարող անտեսել։ 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T14:22+0400
2022-07-01T14:22+0400
2022-07-01T14:31+0400
արմեն գևորգյան
հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533350_0:0:1600:901_1920x0_80_0_0_f6b11bdbd8f08a9ac93a21d699c13dcd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հրաժարվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Քաղաքական իրադարձությունները երկրում բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ»,- ասված է Գևորգյանի հայտարարության մեջ։Միևնույն ժամանակ, Գևորգյանը հայտնում է, որ շարունակելու է աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են պետության համար:Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ նախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Հակոբյանի լիազորությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533350_67:0:1600:1150_1920x0_80_0_0_fdfdc47409b788cdc4cb4f2a8feaf731.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գևորգյան, հանձնաժողով, աժ (ազգային ժողով)
արմեն գևորգյան, հանձնաժողով, աժ (ազգային ժողով)
Հրաժարական եմ ներկայացնում ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
14:22 01.07.2022 (Թարմացված է: 14:31 01.07.2022) Արմեն Գևորգյանը հայտնում է, որ իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք չի կարող անտեսել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հրաժարվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
«Քաղաքական իրադարձությունները երկրում բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ»,- ասված է Գևորգյանի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Գևորգյանը հայտնում է, որ շարունակելու է աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են պետության համար:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ նախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Հակոբյանի լիազորությունները։