https://arm.sputniknews.ru/20220701/germanakan-gizn-u-kfw-banky-hajastanum-mshtakan-grasenjakner-kbacen-44546081.html
Գերմանական GIZ-ն ու KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն
Գերմանական GIZ-ն ու KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն
Sputnik Արմենիա
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։ 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T17:25+0400
2022-07-01T17:25+0400
2022-07-01T17:35+0400
բանկ
հայաստան
գերմանիա
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44545882_0:29:1600:930_1920x0_80_0_0_b3f5a05f663ae8f40475a5af270fa41a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) ու գերմանական KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն։ Այս մասին այսօր Երևանում Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև, որ Գերմանիայից գործընկերոջ գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Գերմանիայի հետ համագործակցության հնարավոր նոր ծրագրերը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, որոնց թվում են վերականգնվող էներգետիկան, միջին մասնագիտական կրթության համակարգը, պարենային անվտանգության մարտահրավերները։Հայաստանի բանկերում արտարժույթի պակասուրդ չկա. Սվենյա Շուլցեն ևս հաստատեց Գերմանիայի պատրաստակամությունը` այսուհետ ևս աջակցել Հայաստանին` իր հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին։Նշենք, որ գերմանական երկու կառույցներն էլ Երևանում արդեն ավելի քան 10 տարի ունեն գրասենյակներ։ Բայց դրանք գործել են որպես GIZ-ի դեպքում` ծրագրերի իրականացման գրասենյակ, KFW-ի դեպքում` հայաստանյան մասնաճյուղ։ Նոր պայմանավորվածությունը վերաբերում է Հայաստանում նոր` ավելի բարձր կարգավիճակով մշատական գրասենյակներ ունենալուն։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44545882_0:0:1504:1128_1920x0_80_0_0_f8e5d80e846273541f014fff445304a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, հայաստան, գերմանիա, վահան քերոբյան
բանկ, հայաստան, գերմանիա, վահան քերոբյան
Գերմանական GIZ-ն ու KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն
17:25 01.07.2022 (Թարմացված է: 17:35 01.07.2022) Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) ու գերմանական KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն։ Այս մասին այսօր Երևանում Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շատ կարճ ժամանակում այդ գրասենյակների իրավական ստատուսի հարցը լուծի»,- հայտնեց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև, որ Գերմանիայից գործընկերոջ գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Գերմանիայի հետ համագործակցության հնարավոր նոր ծրագրերը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, որոնց թվում են վերականգնվող էներգետիկան, միջին մասնագիտական կրթության համակարգը, պարենային անվտանգության մարտահրավերները։
Սվենյա Շուլցեն ևս հաստատեց Գերմանիայի պատրաստակամությունը` այսուհետ ևս աջակցել Հայաստանին` իր հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին։
Նշենք, որ գերմանական երկու կառույցներն էլ Երևանում արդեն ավելի քան 10 տարի ունեն գրասենյակներ։ Բայց դրանք գործել են որպես GIZ-ի դեպքում` ծրագրերի իրականացման գրասենյակ, KFW-ի դեպքում` հայաստանյան մասնաճյուղ։ Նոր պայմանավորվածությունը վերաբերում է Հայաստանում նոր` ավելի բարձր կարգավիճակով մշատական գրասենյակներ ունենալուն։