00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դատախազությունը վերածվել է խամաճիկ մարմնի. Գոհար Մելոյան

Դատախազությունը վերածվել է իշխող ուժին ցանկալի գործընթացները կյանքի կոչող խամաճիկ մարմնի
Բաժանորդագրվել
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դատախազական համակարգի գործունեությանը։
Մասնագիտական համայնքի մեծամասնությունը պնդում է, որ դատախազությունը վերածվել է իշխող ուժի քաղաքական նպատակահարմարությունից ելնող մի շարք գործընթացներ կյանքի կոչող խամաճիկ մարմնի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավագետ Գոհար Մելոյանը։
«Նախկինում դատախազությունում կար աշխատանքային ձևաչափ, երբ նախաքննական ու դատախազական մարմինները գործում էին մեկ կառույցի ներքո, բայց հետո նախաքաննական մարմնի առանձնացման պարագայում հաշվի առնվեց արտասահմանյան առաջավոր փորձը, ինչպես նաև նախաքննական մարմինների վրա ազդեցության լծակների մինիմալացման հանգամանքը, ինչը միտված էր առաջին հերթին գործերի քննության օբյեկտիվության մակարդակի բարձրացմանը»,– ասաց իրավագետը։
Մելոյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք մեր օրերում արդարացված է նախաքննական մարմնի, որպես առանձին կառուցի, տարանջատված գործունեությունը դատախազությունից, և ինչ բացասական հետևանքներ կան, որոնք հիմք են ծառայել նորից այդ մարմինները մեկտեղելու պահանջի ձևավորման համար։
«Հիմք ընդունելով թե՛ վիճակագրական ու գիտական ուսումնասիրությունները, թե՛ պրակտիկ փորձառությունը` չի կարելի բացառել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կընդունվի նախկին ձևաչափը։ Հետագայում խնդիրն ավելի կմանրամասնվի, կհնչեն ավելի մանրակրկիտ մասնագիտական գնահատականներ, բայցևայնպես ամենակարևորը նախաքննական մարմնի վրա վերադասի ազդեցության թուլացումն է և այդ կառույցի անկախ աշխատելու անհրաժեշտությունը»,– ասաց իրավագետը։
Անդրադառնալով դատախազության և մասնավորապես՝ հակակոռուպցիոն կոմիտեի միջև վերջին շրջանում առաջացած հակասություններին, Մելոյանն ընդգծեց, որ հիմք ընդունելով, օրինակ, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի իմպլեմենտացիայի ապահովումը, կարելի է ասել, որ այդ նոր գործառույթը դատախազությանը հանձնելն ուներ հակասահմանադրական բնույթ, քանզի նրա լիազորություններն օրենսդրությամբ նախապես արդեն սպառիչ թվարկված էին։ Մելոյանի կարծիքով` հակասությունների հիմքում կարող են լինել նաև որոշումների կայացման ժամանակ մասնագիտական անհամաձանությունը, քաղաքական նպատակահարմարությունն ու սուբյեկտիվ ցանկություններով առաջնորդվելու հանգամանքը։
Հավելենք, որ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն հայտարարել է, որ աշխատելու են՝ սերտ համագործակցելով նախաքննական մարմինների հետ։
Լրահոս
0