https://arm.sputniknews.ru/20220630/stvoltenbergn-asel-e-finlandiaji-ev-shvediaji-natoin-mianalu-ardzanagrutjan-stvoragrman-ory-44480921.html
Ստոլտենբերգն ասել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության ստորագրման օրը
Ստոլտենբերգն ասել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության ստորագրման օրը
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունիսի 28-ին և կավարտվի հունիսի 30-ին։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T16:24+0400
2022-06-30T16:24+0400
2022-06-30T16:28+0400
գագաթնաժողով
նատօ
յենս ստոլտենբերգ
շվեդիա
ֆինլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցման արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին։ Այս մասին Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։«Երեկ գագաթնաժողովի ժամանակ կայացվեց ամենակարևոր քաղաքական որոշումը` հրավիրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Անդամակցման արձանագրության ֆորմալ ստորագրումը կկայանա հուլիսի 5-ին, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարների ներկայությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ ՆԱՏՕ-ին միանալը կշռադատված չէր, Շվեդիան ու Ֆինլանդիան տրվեցին ռուսաֆոբ մոդային․ ԲալասանյանԱրձանագրության ստորագրումը ՆԱՏՕ-ին նոր անդամների միացման գործընթացի փուլերից մեկն է և, ըստ էության, լրացում է պայմանագրին։ Ստորագրումից և վավերացումից հետո արձանագրությունը դառնում է պայմանագրի անբաժանելի մաս և թույլ է տալիս հրավիրված երկրին դաշինքի մասնակից դառնալ։Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովը մեկնարկել է Մադրիդում հունիսի 28-ի երեկոյան և կավարտվի այսօր։ Գագաթնաժողովին հրավիրված են նաև դաշինքի այնպիսի գործընկեր երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագաթնաժողով, նատօ, յենս ստոլտենբերգ, շվեդիա, ֆինլանդիա
գագաթնաժողով, նատօ, յենս ստոլտենբերգ, շվեդիա, ֆինլանդիա
Ստոլտենբերգն ասել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության ստորագրման օրը
16:24 30.06.2022 (Թարմացված է: 16:28 30.06.2022) ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունիսի 28-ին և կավարտվի հունիսի 30-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցման արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին։ Այս մասին Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Երեկ գագաթնաժողովի ժամանակ կայացվեց ամենակարևոր քաղաքական որոշումը` հրավիրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Անդամակցման արձանագրության ֆորմալ ստորագրումը կկայանա հուլիսի 5-ին, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարների ներկայությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Արձանագրության ստորագրումը ՆԱՏՕ-ին նոր անդամների միացման գործընթացի փուլերից մեկն է և, ըստ էության, լրացում է պայմանագրին։ Ստորագրումից և վավերացումից հետո արձանագրությունը դառնում է պայմանագրի անբաժանելի մաս և թույլ է տալիս հրավիրված երկրին դաշինքի մասնակից դառնալ։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովը մեկնարկել է Մադրիդում հունիսի 28-ի երեկոյան և կավարտվի այսօր։ Գագաթնաժողովին հրավիրված են նաև դաշինքի այնպիսի գործընկեր երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։