https://arm.sputniknews.ru/20220630/nvoravanqi-ekeghecu-astitshanneri-skzbnamasum-argelvogh-cucanak-e-teghadrvel-44475213.html
Նորավանքի եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել. լուսանկար
Նորավանքի եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել. լուսանկար
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է չբարձրանալ հուշարձանների պատերին ու չվտանգել սեփական առողջությունը։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T15:06+0400
2022-06-30T15:06+0400
2022-06-30T15:55+0400
հայաստան
նորավանք
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/1318/35/13183548_0:120:1280:840_1920x0_80_0_0_861f5f99e3ef8dcc9bf1652f61efed11.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։«Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով Նորավանքի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ»,- ասված է հաղորդագրությունում։Գերատեսչությունից հորդորում և պահանջում են չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը։Հիշեցնենք` հունիսի 27-ին եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել և ոտքերի լուրջ վնասվածքներ ստացել:
նորավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1318/35/13183548_0:0:1280:960_1920x0_80_0_0_af7a4cef9d96563378f8b7587b91567b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նորավանք, եկեղեցի
հայաստան, նորավանք, եկեղեցի
Նորավանքի եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել. լուսանկար
15:06 30.06.2022 (Թարմացված է: 15:55 30.06.2022) ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է չբարձրանալ հուշարձանների պատերին ու չվտանգել սեփական առողջությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով Նորավանքի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից հորդորում և պահանջում են չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը։
Հիշեցնենք` հունիսի 27-ին եկեղեցու աստիճաններից
ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել և ոտքերի լուրջ վնասվածքներ ստացել: