00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի խելահեղ ռազմավարությունը. Ռուսաստանի և Չինաստանի կրկնակի զսպման ճանապարհին

© AP Photo / Olivier MatthysՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ–ի մադրիդյան գագաթնաժողովի հռչակագրում Ռուսաստանը պաշտոնապես հայտարարվել է «դաշնակիցների անվտանգության, ինչպես նաև Եվրաատլանտյան տարածաշրջանի խաղաղության և կայունության առավել նշանակալի և անմիջական սպառնալիք»։
Միևնույն ժամանակ դաշինքն ինքն իրեն բնութագրել է որպես պաշտպանական և «որևէ երկրի համար վտանգ չներկայացնող»։ Բայց դաշնակիցները «շարունակելու են հակազդել Ռուսաստանից բխող սպառնալիքներին», այդ թվում «ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական և գործնական աջակցությունը» և «արևելյան ուղղությամբ լրացուցիչ մարտունակ ու հզոր ուժեր» տեղակայել։ Իսկ Ռուսաստանից պահանջում են «հեռանալ Ուկրաինայից»։ Հռչակագրում չի նշվում, ինչպես են դրան հասնելու, բայց օգնում են անգլիացիները, որոնք ասում են այն, ինչ մտածում են, և այն, ինչին դրդում են դաշինքի մյուս բոլոր մասնակիցներին։
Արտգործնախարար Լիզ Թրասը, Մադրիդում ելույթ ունենալիս, բավական հստակ էր խոսում.
«Այժմ ամենալավ ժամանակն է ջանքերը կրկնապատկելու և ապահովելու, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, որպեսզի նախագահ Զելենսկին կարողանա բանակցել ուժի դիրքից։ Մենք պարտավոր ենք հասնել նրան, որ Ռուսաստանը պարտություն կրի Ուկրաինայում։ Մենք պետք է անենք դա հանուն Եվրոպայի անվտանգության, ազատության և ժողովրդավարության։ Դա է Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության հասնելու եղանակը։ Ոմանք խոսում են հենց այսօր բանակցելու հնարավորության մասին, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայում է։ Բայց ես կարծում եմ, որ դա կեղծ խաղաղություն կբերեր։
Տարածաշրջանում երկար խաղաղություն ապահովելու համար մենք պետք է դասեր քաղենք անցյալից, օրինակ, Մինսկի համաձայնագրերի ձախողումը։ Ուղերձս այն է, որ սկզբում պետք է պարտության մատնենք Ռուսաստանին, այնուհետև բանակցություններ վարենք»։
Այն, որ անգլոսաքսերը մտադիր են պատերազմը հասցնել մինչև Ռուսաստանի դեմ հաղթանակը, վաղուց ենք հասկացել, այստեղ որևէ նոր բան չկա։ Մի փոքր այլ բան է զարմացնում. վստահության մշտական ցուցադրությունն առ այն, որ Արևմուտքը բոլոր շանսերն ունի Ռուսաստանի պարտությանը հասնելու, այն դեպքում, երբ ցանկացած իրատես մարդու էլ հասկանալի է, որ Մոսկվան մտադիր չէ ո՛չ նահանջել, ո՛չ էլ հրաժարվել իր առջև դրված նպատակներից (որոնց թվում է նաև Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերահսկողության կորուստը)։ Թեպետ, դա կարելի է բացատրել գիտակցված քարոզով, որը նպատակ ունի պահպանելու մարտական ոգին դաշինքի մասնակիցների շրջանում, արմատապես կանխելու համար ապագա հաղթանակի վերաբերյալ բոլոր կասկածները։ Ճաշակի և մարտավարության խնդիր է. դա անգլիացիների իրավունքն է։
Շատ ավելի հետաքրքիր է այն, ինչ վերաբերում է ռազմավարությանը, այսինքն՝ ՆԱՏՕ–ի վերջնական նպատակներին։ Բնականաբար, մոտ ապագայում, դե գոնե մինչև 2030 թվականը, մինչև որն էլ հենց հաշվարկված է Մադրիդում հաստատված դաշինքի ռազմավարական հայեցակարգը։ Եթե Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է, ապա բոլոր ուժերը պետք է կենտրոնացած լինեն նրա դեմ պայքարի վրա, մի՞թե տրամաբանական չէ սա։ Առավել ևս, որ ՆԱՏՕ–ական զինվորականներն անձամբ են խոստովանում և՛ զենքի, և՛ ֆինանսավորման պակասի գոյությունը, և՛ բանակների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը. Ռուսաստանով զբաղվեք, եթե Վարշավայում և Բեռլինում ռուսական տանկերի եք սպասում։ Մեկուսացրեք նրան, ճնշեք բոլոր կողմերից, ընդլայնեք սեփական ուժերն այնքան, որ կարողանաք հանգիստ քնել։
Արևմուտքը կրկին պատրաստվում է «մարտում հաղթել Ռուսաստանին»
Բայց պարզվում է, որ ուժերն այնքան էլ քիչ չեն. այլապես ինչո՞վ կարելի է բացատրել ՆԱՏՕ–ի ուշադրության ապակենտրոնացումը (հաստատ ոչ «ռուսական սպառնալիքի» բացակայությամբ)։ Ռուսաստանից բխող սպառնալիքից բացի, հայեցակարգում առաջին անգամ հայտնվում է Չինաստանը. դեռ ոչ որպես թշնամի, բայց սա դեռ սկիզբն է։
«Չինաստանի բարձրաձայնած ամբիցիաներն ու հարկադրանքի նրա քաղաքականությունը մարտահրավեր են նետում մեր շահերին, մեր անվտանգությանն ու մեր արժեքներին։ Չինաստանը քաղաքական, տնտեսական և զինվորական լայն գործիքակազմ է կիրառում միջազգային իր ազդեցությունն ուժեղացնելու համար` միևնույն ժամանակ ոչ թափանցիկ մնալով իր ռազմավարութան, մտադրությունների և ռազմական ուժեղացման տեսանկյունից»։
Գուցե, խնդիրը Ռուսաստանի հետ ՉԺՀ–ի «խորը ռազմավարական գործընկերությունն է» և «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խաթարելու նրանց համատեղ ջանքերը» (ինչպես գրված է նույն դաշինքի ռազմավարական հայեցակարգում), որոնք ՆԱՏՕ–ն ամեն կերպ քննադատում է։ Այսինքն Չինաստանը խաղում է ագրեսիվ Ռուսաստանի հետ համատեղ. և ինչ է մնում պաշտպանողական դաշինքին, եթե ոչ արձագանքելը նման մարտահրավերներին։
Թե՞ խնդիրն ամեն դեպքում նրանում է, որ ՆԱՏՕ–ն անկեղծորեն ամեն ինչ գլխիվայր է շրջում. և իրեն չվերաբերող հարցերի է միջամտնում ոչ միայն Եվրաատլանտյան, այլև Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որն ի դեպ, ֆորմալ առումով, ընդհանրապես իր գործողությունների և շահերի ոլորտում չէ։ Եթե իհարկե, չհիշենք, որ ՆԱՏՕ–ն իրականում պարզապես անգլոսաքսերի դաշինք է նրանցից կախում ունեցող մայրցամաքային եվրոպական տերություններով։
«Յոթնյակի» հանդիպումը Բավարիայի Էլմաու քաղաքում  - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
«Մեծ յոթնյակը» վախեցավ բոյկոտել Պուտինին
Իսկ անգլոսաքսերը շահեր ունեն բացառապես ամեն տեղ, ու այդ պատճառով նրանց «սպառնում է» ցանկացած ինքնուրույն տերություն, որտեղ էլ այն գտնվի։ Իրանը կամ Վենեսուելան, Հյուսիսային Կորեան կամ Մյանման` ողջ մնացածներն են։ Իրաքն ու Լիբիան` արդեն ոչնչացվածները։ Էլ չենք խոսում Ռուսաստանի կամ Չինաստանի նման մեծ տերությունների, քաղաքակրթությունների մասին` նրանք մարտահրավեր են նետում անգլոսաքսերի «շահերին, անվտանգությանն ու արժեքներին» զուտ միայն իրենց ինքնուրույն գոյության փաստով։ Իսկ երբ նրանք սկսում են վերդարձնել այն, ինչ իրենց է պատկանում, այն, ինչ կորցրել են փլուզման կամ թուլության ժամանակ, անմիջապես վերածվում են «գլխավոր սպառնալիքի», որին պետք է հաղթել մարտի դաշտում, ընդ որում՝ ցանկալի է ուրիշի ձեռքով։
Այդ ամենը հասկանալի է և չի զարմացնում։ Տարօրինակ է այլ բան։ Այն, թե ինչպես է Ռուսաստանի կողմից սպառնալիքի տակ գտնվելու վերաբերյալ հայտարարող Արևմուտքը սեփական ձեռքերով ամեն ինչ անում իր իսկ դիրքերը վատթարացնելու և հակառակորդների թիվն ավելացնելու համար։ Դե ինչու էր պետք հիմա Չինաստանին մեղադրել այն բանում, որ այն ՆԱՏՕ–ին «մարտահրավեր է նետում»։ Գործնականում ի՞նչ իմաստ ուներ դա։
Ոչ, բոլորը հասկանում են, որ անգլոսաքսերի համար հենց Չինաստանն է գլխավոր մարտահրավերը առաջիկա տասնամյակներին, հենց իրենք են բոլորին դրանում համոզում։ Բոլորը հասկանում են, որ Պեկինը պատրանքներ չունի ո՛չ անգլոսաքսերի պայմանավորվածություններ ձեռք բերելու ունակությունների վերաբերյալ, ո՛չ էլ հնագույն քաղաքակրթության նկատմամբ գլոբալիզատորների վերաբերմունքի հաշվով։ Բայց ի՞նչ կարիք կա սրելու առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Ո՞ւր ՆԱՏՕ–ն, և ո՞ւր՝ Չինաստանը։
Աշխարհում ոչ ոք չի հավատում, որ ամերիկյան բազաներով շրջապատված Չինաստանը կարող է սպառնալ Եվրոպայի անվտանգությանը նույնիսկ Ռուսաստանի հետ միության մեջ (որը Եվրոպային միայն մի դեպքում է սպառնում` երբ Եվրոպան է Ռուսաստանի գործերին միջամտում)։ Չինաստանը մի շարք անելիքներ ունի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, սեփական սահմաններին մոտ։ Ո՞ւմ է Արևմուտքում շահավետ թվացել Չինաստանին ցույց տալը, որ իրեն հակազդում է ոչ միայն ԱՄՆ–ն, ոչ միայն անգլոսաքսոնական երկրները (որոնցից չորսը նաև խաղաղօվկիանոսյան են` Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան), այլև Եվրոպան։ Դիմակայում է ոչ թե աշխարհաքաղաքական կամ տնտեսական, այլև արդեն ռազմական առումով։ Եվրաատլանտյան ռազմական դաշինքը խաղաղօվկիանոսյան տերության նկատմամբ իր դժգոհության մասին է հայտարարում, և ի՞նչ է ակնկալում ստանալ ի պատասխան։
Քիսինջերն ընդդեմ Սորոսի. ռեալիստներն ընդդեմ գլոբալիստների
Ճիշտ այն, ինչից այդքան վախենում է, և այն, ինչի մասին անգլոսաքսերին նախազգուշացնում էին իրենց իսկ օբյեկտիվ ռազմավարները. ռուս–չինական միության ամրապնդում։ Այսինքն, անգլոսաքսերն իրենց իսկ ձեռքով ՆԱՏՕ–ին օգտագործեցին Մոսկվայի և Պեկինի միությունն ամրապնդելու համար։ Ցանկություն է առաջանում հարցնելու` հիմարությո՞ւն է սա, թե՞ դավաճանություն։ Այն պարզ պատասխանը, թե իրենք արդեն համակերպվել են Չինաստանին և Ռուսաստանին միմյանցից բաժանելու (կամ գոնե թուլացնելու) անօգուտ փորձերի անհաջողությանը ու այդ իսկ պատճառով այլևս ոչինչ մտադիր չեն թաքցնել, չի ընդունվում։ Քանի որ անգլոսաքս ռազմավարները մինչ օրս համոզված են, որ Մոսկվայի և Պեկինի միությունը երկարաժամկետ հեռանկար չունի, և Արևմուտքը պարտավոր է ռուս–չինական նույնիսկ ամենափոքր հակասություններն օգտագործել նրանց հարաբերությունները խարխլելու համար։ Այսինքն ստացվում է, որ անգլոսաքսոնական վիշապի մի գլուխը չգիտե, թե ինչ է անում մյո՞ւսը։
Ոչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է. գրեթե բոլոր որոշում կայացնող ատլանտյան գլուխները համոզված են, որ Արևմուտքը դեռ մեծ գերակայություն ունի մնացյալ ողջ աշխարհի նկատմամբ ընդհանուր առմամբ և, մասնավորապես, Մոսկվայի ու Պեկինի ռևիզիոնիստների։ Աշխարհաքաղաքական այդ գերակայությունը (ֆինանսական, ռազմական, գաղափարական, քարոզչական), ըստ նրանց, դեռ բավական ժամանակ կպահպանվի, ու այդ տարիների ընթացքում պետք է հասցնել «խռովարարներին» կրկին իրենց տեղը ցույց տալ։ Բայց ինչպես։
Օրինակ, լոկալ ռազմական պարտության մատնել և հրահրել ներքին խնդիրներ, որոնք անկարգությունների կհանգեցնեն (չէ որ դա «Ռուսաստանին հաղթելու» գրեթե միակ միջոցն է – հիշեք 1917 թվականը)։ Միաժամանակ «խռովարարներին» թույլ չտալ իրենց շուրջը կենտրոնացնել Արևմուտքից դժգոհողներից բաղկացած զգալի կոալիցիային ու զուգահեռ և այլընտրանքային գլոբալ ցանցեր կառուցել (ֆինանսական, առևտրային, լոգիստիկ, հումքային, տեղեկատվական)։
Սեփական անսահմանափակ հնարավորությունների նկատմամբ ահա այս հավատն է, որ Արևմուտքին մղում է այնպիսի անկեղծ, ինքնասպանության տանող հիմարության, ինչպիսին է երկու ճակատով` միաժամանակ Ռուսաստանի և Չինաստանի հետ, աշխարհաքաղաքական պատերազմի բացահայտ հայտարարումը։ Թեպետ, իրենց ներկայիս գործողությունների ինքնասպանության տանող բնույթը անգլոսաքսերը կկարողանան հասկանալ միայն այն պահին, երբ առավել քան հստակ կպարզվի, որ ուժերը չեն բավարարում։ Իսկ մինչ այդ մենք դեռ բոլորովին շահագրգռված չենք նրանում, որ խանգարենք նրանց շարունակել գնալ «տոտալ գերակայության» պատրանքների ճանապարհով։
Լրահոս
0