https://arm.sputniknews.ru/20220630/mijancq-hh-taratsqum-bacarvum-e-armen-grigvorjan-44468431.html
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
Sputnik Արմենիա
Ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T13:38+0400
2022-06-30T13:38+0400
2022-06-30T13:42+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1210/45/12104523_0:0:1670:940_1920x0_80_0_0_7dd3a713209d87b1e37f9e162ca8b3d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ բացառվում է։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները։«Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է։ Սահմանային վերահսկողություն լինելու է»,– ասաց նա։Գրիգորյանի խոսքով` այս պահին քննարկվում է սահմանային վերահսկողության տարբերակների հարցը։Ըստ Գրիգորյանի` ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ նաև միանշանակ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։Զանգեզուրի միջանցքի թեման փակված է․ ՓաշինյանԻնչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ դրանց արձագանքել է ոչ միայն պաշտոնական Երևանը, այլև Մոսկվան ու Բրյուսելը։«Կարծում եմ` բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,– ասաց Գրիգորյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը տարբեր մակարդակներում պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրենց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար։ Անգամ սպառնում են, որ հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցնեն ուժով:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարբեր առիթներով հայտարարել են, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը որևէ միջանցք չի ենթադրում։Կարծես կա համընդհանուր ընկալում. Արարատ Միրզոյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1210/45/12104523_127:0:1611:1113_1920x0_80_0_0_d10c0f3f57a25c0f8aeaa609dae85660.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան մեքենա արմեն գրիգորյան
ադրբեջան մեքենա արմեն գրիգորյան
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
13:38 30.06.2022 (Թարմացված է: 13:42 30.06.2022) Ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ բացառվում է։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները։
«Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է։ Սահմանային վերահսկողություն լինելու է»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` այս պահին քննարկվում է սահմանային վերահսկողության տարբերակների հարցը։
«Հնարավոր է` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի հեշտացված տարբերակ լինի։ Օրինակ` այսպես կոչված aplication-ի լրացման միջոցով ավելի պարզեցված գործընթաց տեղի ունենա։ Բայց ամբողջական սահմանային վերահսկողություն լինելու է»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի` ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ նաև միանշանակ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ դրանց արձագանքել է ոչ միայն պաշտոնական Երևանը, այլև Մոսկվան ու Բրյուսելը։
«Կարծում եմ` բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը տարբեր մակարդակներում պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրենց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար։ Անգամ սպառնում են, որ հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցնեն ուժով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարբեր առիթներով հայտարարել են, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը որևէ միջանցք չի ենթադրում։