00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կարող է ԵԱՏՄ երկրներում շաքարի ճակնդեղի որակյալ սերմերի խոշոր մատակարար դառնալ. ԵՏՀ

Ճակնդեղ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Ճակնդեղ
Բաժանորդագրվել
Ռուսական պատվիրակության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի հայաստանյան այցն արդյունավետ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանը կարող է ԵԱՏՄ պետությունների համար շաքարի ճակնդեղի բարձրորակ սերմերի խոշոր մատակարար դառնալ։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանի և Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևի գլխավորությամբ ՌԴ պատվիրակության հայաստանյան այցից հետո:
Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը քննարկել են արդյունաբերական ոլորտում և ագրոարդյունաբերական համալիրում ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների համագործակցության հեռանկարները: Ռուսական պատվիրակության կազմում են եղել նաև գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեսպրոզնիխը և «Ռոսկաչեստվոյի» ղեկավար Մաքսիմ Պրոտասովը:
«Հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄպետություններ շաքարի ճակնդեղի բարձրորակ սերմերի խոշոր մատակարար, երկրի բարենպաստ կլիմայական պայմանները նպաստում են հասունացմանը: Նման արտադրությունը պահանջված է Ռուսաստանի և Բելառուսի համար, որտեղ հաջողությամբ զարգանում է ճակնդեղի ոլորտը, և սերմերի իրական պահանջարկ կա», - նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանում արդեն իրականացվում են շաքարի ճակնդեղի առանձին տեսակների փորձարկումներ, որոնց հաջող ավարտի դեպքում կկարգավորվեն ընդհանուր ագրարային շուկայի մատակարարումները։
Բացի այդ, պատվիրակության անդամներն այցելել են «Ecotomato» վարդերի աճեցման ջերմոցային համալիր, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան: ՌԴ ներկայացուցիչները կարևորել են գյուղատնտեսության ոլորտում ագրարային կրթության մակարդակի բարձրացումը և գիտատեխնիկական զարգացումը:
Քամալյանը խոսել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի գինեգործության համատեղ կրթական դասընթացի մասին:
«Հաշվի առնելով աննախադեպ տնտեսական մարտահրավերների պայմաններում միության գործունեությունը՝ առանձնահատուկ կարևորություն են ստանում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առանցքային ասպեկտների վերաբերյալ մեր երկրների կոոպերացիան և ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Լինելով ԵՏՀ ճյուղային կառույց՝ մեր աշխատանքում այդ հարցին առաջնային նշանակություն ենք տալիս», - ասել է Քամալյանը։
Նա վստահություն է հայտնել, որ այսօր եզակի հնարավորություն կա մշակելու այն ուղղությունները, որտեղ Հայաստանն ու ԵԱՏՄ գործընկերներն ունեն առավել մեծ ներուժ համատեղ նախագծերի իրականացման համար:
Հայաստանը դիմանում է. ինչպես են փոխվել սպառողական գները ԵԱՏՄ-ում
«Արմենիա Վայն» արտադրական ձեռնարկություն կատարած այցի ընթացքում հանդիպման մասնակիցները առանձին ուշադրություն են դարձրել երկրում դինամիկ զարգացող գինեգործության ոլորտին: Հայաստանը ԵԱՏՄ շուկայում մրգային գինիների արտադրության առաջատարներից է։
Հայկական գործարար համայնքի ներկայացուցիչները խոսել են այն դժվարությունների մասին, որոնք առաջացել են ռուսական օրենսդրության մեջ գինեգործական արտադրանքի տեսակների ու դրա արտադրության պահանջների նոր դասակարգման մասով փոփոխությունների հետևանքով: Գործարարների կարծիքով՝ սահմանված չափանիշները դժվարացնում են հայկական ապրանքների մուտքը Ռուսաստանի շուկա՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել գինեգործական արտադրանքի ընդհանուր շուկայի զարգացման փոխադարձ ընդունելի լուծումների մշակումը:
Լրահոս
0