00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը կստորագրի ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման նորացված պայմանագիրը

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
Այս տարվա մարտի դրությամբ Հայաստանին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ է, ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջիկայում կստորագրի ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման նորացված համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց համաձայնագրի փոփոխության վավերացմանը։
«Արձանագրության հաստատումը թույլ կտա առկա իրավիճակում անխափան իրականացնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկները։ Վերոնշված նպատակներից ելնելով` նպատակահարմար ենք համարում արձանագրության հաստատումը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից»,– ասված է կառավարության որոշման մեջ։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև խնդրին վերջնական լուծում տալու որոշումն ընդունվել էր դեռևս մայիսի 27-ին։ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդը որոշել էր փոփոխություններ կատարել 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցման» պայմանագրում։
Թե ինչ փոփոխություններ է ենթադրում նոր պայմանագիրը, դեռևս չի բացահայտվում, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծում նշվում է միայն, որ արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակում ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ հաշվարկների իրականացման և միմյանց բյուջեներ փոխադարձ փոխանցելու անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք` հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի վերջին փոխադարձ վճարումները կատարվել են 2022թ–ի փետրվարի վերջին։ Դրանից հետո Հայաստանը ո՛չ ստացել է իր բաժին գումարը, ո՛չ էլ փոխանցում կատարել։
Այս խնդիրն ի հայտ էր եկել ռուս–ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, որոնց հետևանքով խոչընդոտներ էին առաջացել ԵԱՏՄ շրջանակում միջպետական փոխանցումների հատվածում։ Ավելի կոնկրետ` Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սահմանված սահմանափակումները դոլարով իրականացվող այդ փոխանցումները անհնարին են դարձրել։
Ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի` երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։
Խնդիրը լուծելու համար մարտի 18-ին Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում առաջարկ էր եղել անցնել մասնակի ռուբլով փոխանցումների տարբերակին։ Ըստ առաջարկված տարբերակի` ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, հնարավոր է` շարունակեն փոխանցել դոլարով։ Իսկ Բելառուսն ու Ռուսաստանն անցնեն ռուբլով փոխանցման։ Մեկ այլ տարբերակի համաձայն` ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին առաջարկվել է անցնել ռուբլով փոխանցումներ կատարելուն։
Նշենք, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից կազմում է 1.22 տոկոս։ 2021թ–ի ընթացքում ՀՀ–ն այդ հաշվարկով ԵԱՏՄ–ից ստացել է 84 մլրդ 840 մլն դրամ, ինչը 16 մլրդ 572 մլն դրամով շատ է 2020թ–ի ցուցանիշից։
Այս տարվա մարտի դրությամբ մեր երկրին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ է, ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։
ՀՀ ՊԵԿ նախագահն այս նվազումը մեկնաբանել էր ԵԱՏՄ ընդհանուր մաքսային եկամուտների նվազմամբ։
Լրահոս
0