00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցականի տակ է տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ԵԱՀԿ կարողությունը. Գևորգյան

© Photo : official site of MFA of RA Վահե Գևորգյան
Վահե Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Վահե Գևորգյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ԵԱՀԿ ներգրավվածությունը հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը փաստացի հարցականի տակ են դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում անվտանգությունը։ ԵԱՀԿ անվտանգության վերանայման տարեկան համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Գևորգյանը նշել է նաև, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների վերահաստատումը։
ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին
«Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին` Գևորգյանը կարևորել է վերջինիս գործունեությունը ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ համաժողովի շրջանակում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
Լրահոս
0