https://arm.sputniknews.ru/20220630/haj-dprocakannery-ghrghzstanum-patmel-en-hajastani-masin-ev-qochari-parel-44500853.html
Հայ դպրոցականները Ղրղզստանում պատմել են Հայաստանի մասին և քոչարի պարել
Հայ դպրոցականները Ղրղզստանում պատմել են Հայաստանի մասին և քոչարի պարել
Sputnik Արմենիա
Իսիկ Կուլ լճի ափին ԱՊՀ–ից դպրոցահասակ երեխաներ են հավաքվել` իրենց գիտելիքներով, հմտություններով կիսվելու և միջազգային շփման փորձ ձեռք բերելու համար։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T20:00+0400
2022-06-30T20:00+0400
2022-06-30T20:00+0400
համաժողով
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ղրղզստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44496216_0:0:826:464_1920x0_80_0_0_929205e0e09b7cae55b1ebbb2a93cb02.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի ափին այս օրերին անցկացվող «Համագործակցության երեխաներ» VII միջազգային երիտասարդական համաժողովում Հայաստանի օր էր կազմակերպվել։Երևանյան «Քվանտ» վարժարանի սաները Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուզբեկստանից համաժողովին մասնակցող իրենց հասակակիցներին պատմել են Հայաստանի պատմությունը, այդ թվում՝ պարի լեզվով։ Դպրոցականները կատարել են հայտնի քոչարին` հրավիրելով իրենց միանալ բոլորին։«Այս պարը սովորելու համար ցանկություն և համագործակցելու պատրաստակամություն է պետք, քանի որ քոչարին միայն պարի պատմություն չէ, այլև ժողովրդի պատմություն», – ասել է պատվիրակության ղեկավարներից մեկը` Արփինե Հարությունյանը։Նրա խոսքով` համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում ինչպես ակտիվ աշխատելու, այնպես էլ լավ հանգստանալու համար։ Նրա կարևորագույն բաղկացուցիչը միջազգային շփման փորձն է։ Հարությունյանը նշել է, որ երեխաները նոր գիտելիքներ են ձեռք բերում, նոր հմտությունների սկսում տիրապետել, ներքին աճ են ունենում։Այսօր համաժողովի հարթակներից մեկում քննարկվել է նաև սպորտային, մշակութային և կրթական զբոսաշրջության զարգացման թեման։ Երեխաների հետ այդ մասին զրուցել է Բիշքեկի փոխքաղաքապետ Վիկտորյա Մոզգաչյովան։«Համագործակցության երեխաներ» միջազգային մշակութակրթական համաժողովը կանցկացվի մինչև հուլիսի 5-ը։ Կազմակերպիչներն են` ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան և Ղրղզստանի խորհրդարանը` ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցմամբ։Նախագծի հիմնական նպատակը երեխաներին և երիտասարդներին բարիդրացիության և համագործակցության ոգով դաստիարակելու համար միջազգային հարթակի ստեղծումն է։ Համաժողովին մինչ օրս ընդհանուր առմամբ մասնակցել է ԱՊՀ երկրներից շուրջ 700 աշակերտ։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44496216_20:0:776:567_1920x0_80_0_0_afef259f1a88c9e6209983803a031120.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաժողով, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ղրղզստան
համաժողով, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ղրղզստան
Հայ դպրոցականները Ղրղզստանում պատմել են Հայաստանի մասին և քոչարի պարել
Իսիկ Կուլ լճի ափին ԱՊՀ–ից դպրոցահասակ երեխաներ են հավաքվել` իրենց գիտելիքներով, հմտություններով կիսվելու և միջազգային շփման փորձ ձեռք բերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի ափին այս օրերին անցկացվող «Համագործակցության երեխաներ» VII միջազգային երիտասարդական համաժողովում Հայաստանի օր էր կազմակերպվել։
Երևանյան «Քվանտ» վարժարանի սաները Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուզբեկստանից համաժողովին մասնակցող իրենց հասակակիցներին պատմել են Հայաստանի պատմությունը, այդ թվում՝ պարի լեզվով։ Դպրոցականները կատարել են հայտնի քոչարին` հրավիրելով իրենց միանալ բոլորին։
«Այս պարը սովորելու համար ցանկություն և համագործակցելու պատրաստակամություն է պետք, քանի որ քոչարին միայն պարի պատմություն չէ, այլև ժողովրդի պատմություն», – ասել է պատվիրակության ղեկավարներից մեկը` Արփինե Հարությունյանը։
Նրա խոսքով` համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում ինչպես ակտիվ աշխատելու, այնպես էլ լավ հանգստանալու համար։ Նրա կարևորագույն բաղկացուցիչը միջազգային շփման փորձն է։ Հարությունյանը նշել է, որ երեխաները նոր գիտելիքներ են ձեռք բերում, նոր հմտությունների սկսում տիրապետել, ներքին աճ են ունենում։
Այսօր համաժողովի հարթակներից մեկում քննարկվել է նաև սպորտային, մշակութային և կրթական զբոսաշրջության զարգացման թեման։ Երեխաների հետ այդ մասին զրուցել է Բիշքեկի փոխքաղաքապետ Վիկտորյա Մոզգաչյովան։
«Համագործակցության երեխաներ» միջազգային մշակութակրթական համաժողովը կանցկացվի մինչև հուլիսի 5-ը։ Կազմակերպիչներն են` ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան և Ղրղզստանի խորհրդարանը` ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցմամբ։
Նախագծի հիմնական նպատակը երեխաներին և երիտասարդներին բարիդրացիության և համագործակցության ոգով դաստիարակելու համար միջազգային հարթակի ստեղծումն է։ Համաժողովին մինչ օրս ընդհանուր առմամբ մասնակցել է ԱՊՀ երկրներից շուրջ 700 աշակերտ։