Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրություն են ստորագրել
18:02 30.06.2022 (Թարմացված է: 18:07 30.06.2022)
© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին արձանագրություն են ստորագրում
Բաժանորդագրվել
Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում ռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես ատոմային, այնպես էլ ոչ ատոմային էներգետիկայի ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։
© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին արձանագրություն են ստորագրել
Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին արձանագրություն են ստորագրել
Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում ռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես ատոմային, այնպես էլ ոչ ատոմային էներգետիկայի ոլորտներում (Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարում)։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպման շրջանակներում: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը: