https://arm.sputniknews.ru/20220630/davtjany-zvohvatsneri-tsnvoghnerin-kynduni-aranc-lragrvoghneri-nerkajutjan-ev-aranc-herakhvosneri-44460665.html
Դավթյանը զոհվածների ծնողներին կընդունի առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների
Դավթյանը զոհվածների ծնողներին կընդունի առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների
Sputnik Արմենիա
Զոհվածների հարազատները չեն վստահում ՀՀ քննչական կոմիտեին և կարծում են, որ իրենց գործը կարող է օբյեկտիվորեն քննվել միայն ԱԱԾ-ում։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T12:16+0400
2022-06-30T12:16+0400
2022-06-30T12:46+0400
ծնող
հհ դատախազություն
արթուր դավթյան
զոհ
նիկոլ փաշինյան
քրեական գործ
բողոք
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44456977_0:129:1600:1029_1920x0_80_0_0_39c13909b6bffdf6af8154c67150a63a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացնում ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցնել մեղադրյալի աթոռին։Կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Օհանջանյանը, ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատերազմի օրերին (հոկտեմբերի 15-ին) որդին sms հաղորդագրություն է գրել ու ասել. «Այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ հետը»։Մյուս ծնողներն էլ շեշտեցին, որ Քկ-ին չեն վստահում, մասնավորապես` Արգիշտի Քյարամյանին (ՔԿ նախագահ,-խմբ.), և հիասթափված են նրանից հատկապես այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են վերջինիս հետ ու իրենց պնդմամբ` ոչ այնքան լավ վերաբերմունքի արժանացել։Ծնողները նաև ցանկանում են ճշտել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից` արդյոք նա ի վիճակի՞է այնպես անել, որպեսզի իրենց գործը ՔԿ-ից ԱԱԾ տեղափոխվի։Ակցիայի մասնակիցները նաև սկսեցին վանկարկել` «Արթո՛ւր, իջի՛ ցած»։Դավթյանի օգնականը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ 2 հոգի կարող են բարձրանալ, սակայն նրանք հրաժարվեցին այդ առաջարկից։ Դրանից հետո մեկ այլ աշխատակից էլ իջավ ու ասաց` 10 ծնող կարող է ներս մտնել, սակայն առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների։Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու բողոքի քննությունը դռնբաց կանցկացվի. ՏոնոյանՆշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։Ներկայացված հաղորդումը քննության առարկա չի դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել է և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել է ՀՔԾ (հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե)՝ գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։Մենք ձեր մայրերից չենք տարբերվում, խի՛ղճ ունեցեք. Տոնոյանը` դատավորներին և դատախազներինԴատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել են որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը հունիսի 28-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44456977_127:0:1550:1067_1920x0_80_0_0_d089c000111d587c0918cd74d6a8e671.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծնող, հհ դատախազություն, արթուր դավթյան, զոհ, նիկոլ փաշինյան, քրեական գործ, բողոք, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ծնող, հհ դատախազություն, արթուր դավթյան, զոհ, նիկոլ փաշինյան, քրեական գործ, բողոք, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Դավթյանը զոհվածների ծնողներին կընդունի առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների
12:16 30.06.2022 (Թարմացված է: 12:46 30.06.2022) Զոհվածների հարազատները չեն վստահում ՀՀ քննչական կոմիտեին և կարծում են, որ իրենց գործը կարող է օբյեկտիվորեն քննվել միայն ԱԱԾ-ում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացնում ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցնել մեղադրյալի աթոռին։
Կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Օհանջանյանը, ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատերազմի օրերին (հոկտեմբերի 15-ին) որդին sms հաղորդագրություն է գրել ու ասել. «Այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ հետը»։
«Մենք այժմ պահանջում ենք, որպեսզի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (Պետական դավաճանությունը) գործ հարուցվի։ Մենք պահանջում ենք նաև, որպեսզի քննչական կոմիտեից Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվի մեր գործը»,- նշեց Օհանջանյանը։
Մյուս ծնողներն էլ շեշտեցին, որ Քկ-ին չեն վստահում, մասնավորապես` Արգիշտի Քյարամյանին (ՔԿ նախագահ,-խմբ.), և հիասթափված են նրանից հատկապես այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են վերջինիս հետ ու իրենց պնդմամբ` ոչ այնքան լավ վերաբերմունքի արժանացել։
Ծնողները նաև ցանկանում են ճշտել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից` արդյոք նա ի վիճակի՞է այնպես անել, որպեսզի իրենց գործը ՔԿ-ից ԱԱԾ տեղափոխվի։
Ակցիայի մասնակիցները նաև սկսեցին վանկարկել` «Արթո՛ւր, իջի՛ ցած»։
Դավթյանի օգնականը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ 2 հոգի կարող են բարձրանալ, սակայն նրանք հրաժարվեցին այդ առաջարկից։ Դրանից հետո մեկ այլ աշխատակից էլ իջավ ու ասաց` 10 ծնող կարող է ներս մտնել, սակայն առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների։
Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Ներկայացված հաղորդումը քննության առարկա չի դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել է և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել է ՀՔԾ (հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե)՝ գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել են որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը
հունիսի 28-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։