00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չէի ասի, որ մեծ հիասթափություն կա». Ռուբինյանը` Թուրքիայի հետ բանակցությունների մասին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Ռուբեն Ռուբինյան
Բաժանորդագրվել
Ռուբեն Ռուբինյանի խոսքով` Լաչինի միջանցքի և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի մասով որևէ նմանություն չի կարող լինել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայ-թուրքական բանակցությունների հաջողությունը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել և ունի քաղաքական կամք։ Այսինքն` մենք ցուցադրել ենք գործընթացի արագ կարգավորման հասնելու քաղաքական կամք։ Սակայն գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողական մոտեցումից և քաղաքական կամքից։ Մինչ այս պահը մեծ առաջընթաց չկա, ինչը տեսանելի է»,- ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով` այս պահին որևէ փաստաթուղթ չկա, որի շուրջ պետք է քննարկում ծավալվի։
Դիտարկմանը, թե Թուրքիայի իշխանությունները շարունակում են «Զանգեզուրի միջանցքի» թեման շրջանառել, Ռուբինյանը պատասխանեց, որ նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում գործընթացին։ Ավելին`դրանք խանգարում են հարաբերությունների կարգավորմանը։ Նա շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա օրակարգում, ինչպես նաև Լաչինի միջանցքի, և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի մասով որևէ նմանություն չի կարող լինել։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հաջորդ հանդիպման համար երրորդ երկիր ընտրվել (Վիեննա), եթե թուրքական կողմը հայտարարել էր, թե պատրաստ է Երևան գալ, Ռուբինյանը պատասխանեց` եթե քաղաքական կամք կա հանդիպման համար, ապա վայրը տեխնիկական հարց է։ Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայի առաջարկը ենթադրում է, որ նրանք գործընթացն ուզում են տեսնել իրապես որպես երկկողմ ընթացող պրոցես։ Սրան զուգահեռ, Ռուբինյանի գնահատմամբ, տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենք գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։

«Չէի ասի, որ նահանջ եմ զգում Թուրքիայի կողմից։ Չէի ասի նաև, որ շատ ոգևորված սկսվեց ամեն բան, բայց հիմա մեծ հիասթափություն կա։ Գործընթացը դեռ մեծ արդյունքներ չի տվել։ Հանդիպումները շատ նորմալ են անցնում, և կարևոր է, թե բանակցող անձն ինչ է մտածում և ինչի է պատրաստ»,- ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին և մայիսի 3-ին Վիեննայում, չորրորդը նախատեսված է հուլիսի 1-ին (կրկին Ավստրիայի մայրաքաղաքում)։
Լրահոս
0