https://arm.sputniknews.ru/20220630/bazmativ-namakner-enq-hghel-arcakhi-nakhagahy-khaghaghapahneri-tivn-avelacnelu-masin-44484998.html
Բազմաթիվ նամակներ ենք հղել. Արցախի նախագահը` խաղաղապահների թիվն ավելացնելու մասին
Բազմաթիվ նամակներ ենք հղել. Արցախի նախագահը` խաղաղապահների թիվն ավելացնելու մասին
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը խաղաղապահների գործունեությանն անդրադարձավ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T16:59+0400
2022-06-30T16:59+0400
2022-06-30T17:03+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
արցախի նախագահ արայիկ հարությունյան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/11/28692975_0:30:1201:705_1920x0_80_0_0_d5f495be81b11ce4544052525794793b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախի իշխանությունը կարևորում է ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի ավելացման հարցը, որի հետ կապված բազմաթիվ նամակներ են ուղղել ՌԴ գործընկերներին։ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։Նրա խոսքով` անհրաժեշտ է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցում ապահովել և որոշակի աշխատանքներ տանել քաղաքացիական պաշտպանական համակարգի բարելավման համար։Հարությունյանը շեշտեց` կարևորում են անհրաժեշտ պայմանների առկայությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/11/28692975_0:0:1067:800_1920x0_80_0_0_24b130312c8b9f4fc5d1a7bd2e9abcb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, արցախի նախագահ արայիկ հարությունյան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, խաղաղապահներն արցախում, արցախի նախագահ արայիկ հարությունյան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Բազմաթիվ նամակներ ենք հղել. Արցախի նախագահը` խաղաղապահների թիվն ավելացնելու մասին
16:59 30.06.2022 (Թարմացված է: 17:03 30.06.2022) Արայիկ Հարությունյանը խաղաղապահների գործունեությանն անդրադարձավ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախի իշխանությունը կարևորում է ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի ավելացման հարցը, որի հետ կապված բազմաթիվ նամակներ են ուղղել ՌԴ գործընկերներին։ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մենք մեծապես կարևորում ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորումը։ Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ զգալիորեն պետք է ավելացնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը, որի ուղղությամբ բազմաթիվ դիմումներ և նամակներ ենք հանձնել, ինչպես նաև հանդիպումների ժամանակ բարձրաձայնել այս հարցը»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցում ապահովել և որոշակի աշխատանքներ տանել քաղաքացիական պաշտպանական համակարգի բարելավման համար։
Հարությունյանը շեշտեց` կարևորում են անհրաժեշտ պայմանների առկայությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: