00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1,5 տարի ունենք. ԱԽ քարտուղարը` Արցախի հետ կապող ճանապարհի ու Բերձորի բնակիչների մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԲերձորի ցուցանակը
Բերձորի ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարը նաև հայտարարեց, որ Հայաստանը վճռականորեն առաջ է տանում տարածաշրջանում խաղաղության օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Բերձոր բնակիչների տեղահանման ու Արցախի հետ կապող այսօր արդեն միակ ճանապարհի հարցով լուծումներ գտնելու համար Հայաստանի կառավարությունն աշխատում է Արցախի իշխանությունների հետ։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«1,5 տարի ունենք Բերձորի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար»,- ի պատասխան լրագրողների հարցի ասաց նա։
ԱԽ քարտուղարը նաև հայտարարեց, որ Հայաստանը վճռականորեն առաջ է տանում տարածաշրջանում խաղաղության օրակարգը։

«Այնպես չէ, որ երբ մենք խաղաղության օրակարգի մասին խոսում ենք, մենք մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու։ Մենք գիտենք դրա դժվարությունների մասին։ Բայց նաև հասկանում ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց մենք նաև հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից չէ կախված։ Նաև այդ է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն աշխատի»,– ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել 2020թի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։
Եթե նոր կառուցվող ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
Վարչապետը նաև ասել էր, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, որոնք չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։
«Բերձորի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք։ Բնակիչները բնակարաններով պետք է ապահովվեն։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն էլ Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։ Սուսի վերաբերյալ տեղեկություններ չունեմ, չեմ կարող որևէ բան ասել։ Սկզբունքը հետևյալն է` ԼՂ նախկին ինքավար մարզի սահմաններից նե՞րս, թե՞ դուրս է գտնվում»,–ասել էր Փաշինյանը։
Ըստ նրա` Արցախի իշխանությունների հետ քննարկումներում Սուս գյուղի անունը չի շոշափվել։
Ադրբեջանը հրապարակել է Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարության լուսանկարները
Լրահոս
0