https://arm.sputniknews.ru/20220629/zelensku-grasenjakum-asel-en-inchqan-gumar-e-anhrazhesht-ukrainaji-verakangnman-hamar-44428372.html
Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար
Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար
Sputnik Արմենիա
Ըստ Վլադիմիր Զելենսկու խորհրդականի՝ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է հինգ տարվա ՀՆԱ-ին համարժեք գումար։ 29.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-29T17:43+0400
2022-06-29T17:43+0400
2022-06-29T17:54+0400
ուկրաինա
հնա (համախառը ներքին արդյունք)
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
տնտեսություն
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43341165_0:84:1600:984_1920x0_80_0_0_7483cbacdaee5fa15ebe37bf02c646a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ուկրաինական տնտեսության և ենթակառուցվածքի վերականգնման համար կպահանջվի մոտ 1 տրիլիոն դոլար, ինչը հավասար է երկրի հինգ տարվա ՀՆԱ-ին: Տեղեկությունը հայտնել է Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։Նրա խոսքով՝ այդ գումարը հավասար է երկրի հինգ տարվա ՀՆԱ-ին, եթե համեմատենք անցյալ տարվա դոլարային ՀՆԱ-ի հետ, որը հասել է պատմական առավելագույնին ու կազմել գրեթե 200 մլրդ դոլար: Զելենսկու խորհրդականը նշել է, որ ամեն ամիս Ուկրաինան որպես դրամաշնորհ շուրջ 5 մլրդ դոլար է ստանում, թեև հիմա կապիտալի փոխառման շուկաները երկրի համար փակ են:ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ԶՈւ-ին տվյալներ է փոխանցում կոմերցիոն արբանյակներից. ՌոգոզինԱվելի վաղ Զելենսկին տնտեսության վերականգնման ու ենթակառուցվածքների օբյեկտների արժեքը գնահատել էր 600 մլրդ դոլար:
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43341165_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b3eecb74fc37490b92bc7961b7e4cdfc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հնա (համախառը ներքին արդյունք), պատերազմ, ռուսաստան, դոնբաս, տնտեսություն, վլադիմիր զելենսկի
ուկրաինա, հնա (համախառը ներքին արդյունք), պատերազմ, ռուսաստան, դոնբաս, տնտեսություն, վլադիմիր զելենսկի
Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար
17:43 29.06.2022 (Թարմացված է: 17:54 29.06.2022) Ըստ Վլադիմիր Զելենսկու խորհրդականի՝ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է հինգ տարվա ՀՆԱ-ին համարժեք գումար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ուկրաինական տնտեսության և ենթակառուցվածքի վերականգնման համար կպահանջվի մոտ 1 տրիլիոն դոլար, ինչը հավասար է երկրի հինգ տարվա ՀՆԱ-ին: Տեղեկությունը հայտնել է Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
«Քանի որ 650 մլրդ ԱՄՆ դոլարը կազմում են միայն պատերազմի պատճառով Ուկրաինայի ուղղակի կորուստները, և եթե այդ թվին ավելացնենք անուղղակի վնասը, ապա այդ թիվը կավելանա մինչև 1 տրլն ԱՄՆ դոլար։ Մեզ պետք են այդ գումարները»,- ասել է Ուստենկոն «Եսպրեսո» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ այդ գումարը հավասար է երկրի հինգ տարվա ՀՆԱ-ին, եթե համեմատենք անցյալ տարվա դոլարային ՀՆԱ-ի հետ, որը հասել է պատմական առավելագույնին ու կազմել գրեթե 200 մլրդ դոլար: Զելենսկու խորհրդականը նշել է, որ ամեն ամիս Ուկրաինան որպես դրամաշնորհ շուրջ 5 մլրդ դոլար է ստանում, թեև հիմա կապիտալի փոխառման շուկաները երկրի համար փակ են:
Ավելի վաղ Զելենսկին տնտեսության վերականգնման ու ենթակառուցվածքների օբյեկտների արժեքը գնահատել էր 600 մլրդ դոլար: