https://arm.sputniknews.ru/20220629/profesional-masnagetner-unenalu-hamar-hh-qolejnery-khamagortsakcen-rd-qolejneri-het-44414816.html
Պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար ՀՀ քոլեջները կհամագործակցեն ՌԴ քոլեջների հետ
Պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար ՀՀ քոլեջները կհամագործակցեն ՌԴ քոլեջների հետ
Sputnik Արմենիա
ՌԴ-ում վերապապատրաստումը հատկապես կվերաբերի «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ... 29.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-29T15:50+0400
2022-06-29T15:50+0400
2022-06-29T15:51+0400
հայաստան
ռուսաստան
քոլեջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44414320_0:145:1600:1045_1920x0_80_0_0_c889e4d32f640e8c7e7292151d3187ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Գրիշինան նշել է, որ բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար իրենք՝ որպես ռուսական պետական կազմակերպության ներկայացուցիչներ, առաջարկում են համագործակցություն, որի շնորհիվ ՀՀ ավագ դպրոցները և քոլեջները կկարողանան համագործակցել ՌԴ հարյուրավոր քոլեջների հետ, որտեղ երիտասարդները վերապատրաստվում են նշված ոլորտներում մասնագիտական չափանիշների հիման վրա։Նրա խոսքով՝ վերապապատրաստումը հատկապես կվերաբերի «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներին։Անդրեասյանն իր հերթին շեշտել է, որ հատկապես շինարարության բնագավառում մեծ պահանջարկ ունեն կադրերի որակավորման մակարդակի որոշման ընդհանուր մոտեցումների, ինչպես նաև մասնագետների պատրաստման միասնական պահանջների առումով։Նշվում է, որ համատեղ ծրագրերը կօգնեն եվրասիական տարածքի երկրներում բարելավել մասնագիտական վերապատրաստման համակարգերը՝ օգտագործելով կադրերի պատրաստման առաջադեմ չափանիշները: Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործունեությունը ենթադրում է նաև ռուսաստանյան ժամանակակից պրակտիկաների, մեթոդների և տեխնոլոգիաների փորձարկում ու ներդրում ուսումնական հաստատություններում:Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության քարտեզ՝ համատեղ ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44414320_127:0:1550:1067_1920x0_80_0_0_c440a2bafc0954dd014abf2089f1ae13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, քոլեջ
հայաստան, ռուսաստան, քոլեջ
Պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար ՀՀ քոլեջները կհամագործակցեն ՌԴ քոլեջների հետ
15:50 29.06.2022 (Թարմացված է: 15:51 29.06.2022) ՌԴ-ում վերապապատրաստումը հատկապես կվերաբերի «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Գրիշինան նշել է, որ բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար իրենք՝ որպես ռուսական պետական կազմակերպության ներկայացուցիչներ, առաջարկում են համագործակցություն, որի շնորհիվ ՀՀ ավագ դպրոցները և քոլեջները կկարողանան համագործակցել ՌԴ հարյուրավոր քոլեջների հետ, որտեղ երիտասարդները վերապատրաստվում են նշված ոլորտներում մասնագիտական չափանիշների հիման վրա։
Նրա խոսքով՝ վերապապատրաստումը հատկապես կվերաբերի «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներին։
Անդրեասյանն իր հերթին շեշտել է, որ հատկապես շինարարության բնագավառում մեծ պահանջարկ ունեն կադրերի որակավորման մակարդակի որոշման ընդհանուր մոտեցումների, ինչպես նաև մասնագետների պատրաստման միասնական պահանջների առումով։
Նշվում է, որ համատեղ ծրագրերը կօգնեն եվրասիական տարածքի երկրներում բարելավել մասնագիտական վերապատրաստման համակարգերը՝ օգտագործելով կադրերի պատրաստման առաջադեմ չափանիշները: Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործունեությունը ենթադրում է նաև ռուսաստանյան ժամանակակից պրակտիկաների, մեթոդների և տեխնոլոգիաների փորձարկում ու ներդրում ուսումնական հաստատություններում:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության քարտեզ՝ համատեղ ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար: