00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք ունենք օդի գերնորմատիվային աղտոտվածություն, բայց ոչ արտակարգ բարձր». Շահնազարյան

Շահնազարյան. Մենք ունենք օդի գերնորմատիվային աղտոտվածություն, բայց ոչ արտակարգ բարձր
Բաժանորդագրվել
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օդի աղտոտվածության խնդրին։
ՀՀ–ում օդի աղտոտվածության մակարդակը շատ բարձր չէ, ու թեև կան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ, սակայն չունենք տասնապատիկ անգամ բարձր ցուցանիշներ, ինչը համարվում է արտակարգ բարձր աղտոտվածություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Գլխավոր դատախազությունն այսօր հայտնել էր, որ Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ գլխավոր դատախազությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:
«Մեր կենտրոնն ամեն շաբաթ օդի աղտոտվածությանն առնչվող դեպքերի վերաբերյալ տեղեկություն է հրապարակում իր կայքում և ֆեյսբուքյան էջում։ Խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էինք հարցում, որին պատասխանեցինք` տրամադրելով մեր ձեռքի տակ եղած ու հանրայնացված տեղեկատվությունը, որը մշտապես եղել է հասանելիության տիրույթում»,– նշեց Շահնազարյանը։
Նրա խոսքով` Հայաստանի խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության պատճառները տարբեր են, օրինակ` Երևանում հիմնական պատճառը կապված է ավտոտրանսպորտի աշխատանքի հետ, որտեղ արտանետումների ազդեցությունը ակնառու է։ Օդի աղտոտվածության երկրորդ հիմնական աղբյուրը շինարարությունն է, որովհետև շինհրապարակների փոշին տարածվում է ամբողջ քաղաքում։ Բացասական ներգործություն են թողնում նաև քաղաքի շուրջ գոյություն ունեցող ոչ մետաղական հանքարդյունաբերությունը, ավազային հանքերը, որոնք նույնպես ձևավորում են փոշու ամպեր։
Բնակիչները սկզբում դժգոհ էին, հիմա` շնորհակալ. ինչո՞ւ են Երևանում փակվում աղբամուղները
«Մեր կողմից օդի աղտոտվածության ստուգումներն իրականացվում են շարունակաբար, հսկումն իրականացվում է ամբողջ օրվա կտրվածքով, տվյալները ստանում ենք ամենօրյա ռեժիմով, բայց ամփոփ արդյունքները հրապարակում ենք շաբաթական մեկ անգամ։ Ցավոք, համակարգը դեռ ավտոմատացված չէ, որ հնարավոր լինի դիտարկված ցուցանիշն անմիջապես հանրայնացնել, բայց աշխատանքներ տարվում են նաև այդ ուղղությամբ»,– նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալը։
Ըստ Շահնազարյանի` եթե օդի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմանը, ապա համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն տարբեր գերատեսչությունների կողմից։ Մասնավորապես շրջակա միջավայրի նախարարությունը պետք է կանոնակարգի նորմատիվային դաշտը, որպեսզի ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք իմանան արտանետումների թույլատրելի սահմանը, իսկ տեսչական մարմինները պետք է պարբերաբար ստուգեն և ճշտեն թույլատրումների համարժեքությունը։ Երևանի քաղաքապետարանն իր հերթին պետք է պահպանի ու ավելացնի կանաչ տարածքները, իրականացնի տրանսպորտի աշխատանքի ճիշտ պլանավորում, կատարի շինարարության արդյունավետ բաշխում, որպեսզի պահպանվեն պահանջվող բոլոր նորմերը։
Նշենք, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ:
Տնտեսվարողներ կան, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել. ՍԱՏՄ ղեկավար
Լրահոս
0