00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպե՞ս պայքարել «գողական» բարքերի դեմ. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի պատասխանը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցԲանտային դաջվածք
Բանտային դաջվածք  - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանի խոսքով` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արմատական փոփոխությունները կարևոր են, սակայն ավելի կարևոր «քար էլ կա, որը խանգարում է գետի հոսելուն»։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եթե մարդն ունի դուռ, ուր կարող է գնալ արդարություն հայցելու, քրեական ենթամշակույթի շանսերը գնալով քչանալու են։ ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այս տեսակետը հայտնեց գլխավոր դատախազի միակ թեկնածու Աննա Վարդապետյանը։

«Քրեական ենթամշակույթն արդարադատության ստվերն է։ Եթե մարդն արդարություն չի գտնում պետական ինստիտուտներից, այլ տարբերակներ է փնտրում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ` սկսած ահազանգն ընդունելու պահից։ Հակառակ դեպքում մարդն այլընտրանք է փնտրելու` չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է ուրիշ մի բան»,- ասաց Վարդապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է պետք պայքարել «գողական» բարքերի դեմ։

Նրա խոսքով` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արմատական փոփոխությունները կարևոր են, սակայն ավելի կարևոր «քար» կա` անարդյունավետությունը, որը երբեմն դրսևորում է արդարադատության համակարգը։
Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցն է։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։
Թիվ մեկ խնդիրն ուշացած արդարադատությունն է լինելու. Վարդապետյանը խոսեց անելիքների մասին
Լրահոս
0