https://arm.sputniknews.ru/20220629/erevani-ev-livoni-qaghaqapetaranneri-mijev-stvoragrvel-e-pvokhymbrnman-hushagir-44382078.html
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Sputnik Արմենիա
Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի համար քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է: 29.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-29T11:56+0400
2022-06-29T11:56+0400
2022-06-29T11:58+0400
երևան
լիոն
քաղաքապետ
հրաչյա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44379530_0:107:2048:1259_1920x0_80_0_0_38a2cc81feb1e2e2650fe15e7daceb1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն համոզմունք է հայտնել, որ Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն, որի արդյունքում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացի:«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:Նա նշել է, որ Երևանի համարքաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է:«Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում»,-ասել է նա։Երևանի քաղաքապետը Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ այն լավ առիթ կլինի 2023թ. մեկնարկող եռամյա ծրագիր մշակելու առաջարկը միասին քննարկելու տեսակետից:Նշենք, որ հանդիպման ավարտին ստորագրված փոխըմբռնման հուշագիրով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։
երևան
լիոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44379530_114:0:1934:1365_1920x0_80_0_0_7764976bca704773db0f386469c88c29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, լիոն, քաղաքապետ, հրաչյա սարգսյան
երևան, լիոն, քաղաքապետ, հրաչյա սարգսյան
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
11:56 29.06.2022 (Թարմացված է: 11:58 29.06.2022) Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի համար քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանը։
Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն համոզմունք է հայտնել, որ Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն, որի արդյունքում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացի:
«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:
Նա նշել է, որ Երևանի համարքաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է:
«Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում»,-ասել է նա։
Երևանի քաղաքապետը Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ այն լավ առիթ կլինի 2023թ. մեկնարկող եռամյա ծրագիր մշակելու առաջարկը միասին քննարկելու տեսակետից:
Նշենք, որ հանդիպման ավարտին ստորագրված փոխըմբռնման հուշագիրով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։